Սարգիս Ստեփանյանի մասին պատմող «Բազկամարդը» գրքի շնորհանդեսը և «Ոտքի կանգնիր» ֆիլմի պրեմիերան


Հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի օրը «Նյու Մեգ» հրատարակչությունը «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացրեց հետախույզ Սարգիս Ստեփանյանի մասին պատմող «Բազկամարդը» գիրքը: «Բազկամարդը» պարզապես կենսագրական չէ, այլ ճանաչողական եւ ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր հաղթահարել ողբերգությունը և ապրել նոր իրականությունում:

Հայոց բանակի 30-ամյակը Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի սաների համար


«Միայն հպարտանալու առիթ է աշխարհի 130 կազմավորված բանակ ունեցող երկրների շարքում տեսնել Հայաստանը»,- Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի տնօրեն Դեբանջալին Չոդհուրին իր շնորհավորական խոսքում ասաց առցանց միջոցառման մասնակիցներին: Բանակի օրվա առիթով Մարդասիրական ճեմարանի սաներն այցելեցին նաև «Եռաբլուր» պանթեոն։

Քրիստոնեական ընտանիքը և եկեղեցին. սեմինար-քննարկում ուսուցիչների համար


Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ Արագածոտնի մարզի դպրոցների Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչների հետ սեմինար-դասախոսություն անցկացրեց Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Պատարագի երգեցողություն «Սեբաստացի» կրթահամալիրում


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում պատարագի շարականներն էին երգում: Երաժշտական կրթությունը Սեբաստացիում կարևոր բաղկացուցիչ է: Երջանկահիշատակ Հարություն Թոփիկյանի՝ տարիներ առաջ կազմած երգչախումբը շարունակում է գործունեությունը:

Տնօրհնեք 44-օրյա պատերազմում զոհված զինվորի տանը


Գնդերեց Պսակ քահանա Մկրտչյանը հյուրընկալվել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Աբազյանի ընտանիք, տան օրհնության կարգ է կատարում:

Սուրբ Ծննդյան տոնին նվիրված համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում


Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և ազգային ակադեմիական երգչախումբը: Կատարվեցին հայ հոգևոր երգեր, հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Ս. Ծննդյան հրեշտակներ պատրաստողները


Հրեշտակի պատկերով տիկնիկ պատրաստողները և նրանց խոհերը Սուրբ Ծննդյան մասին:

Սուրբ Ծննդյան ճրագալույցը Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում


Սուրբ Երրորդություն եկեղեցու համայնքը Երևանում ամենամեծերից է, ընդարձակ տաճարը լեցուն է: Եկեղեցու հոգևոր սպասավորները խորանից լույս են իջեցնում:

Սուրբ Ծննդյան ավետիսներ


Կատարում է «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը։

Ավանդական Ամանոր


Կաղանդ պապ, երգեր, խաղեր ու պարեր: Ապարանի Թթու ջուր և Ձորագլուխ գյուղերում «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը տոնախմբում է Ամանորը: Ճանաչենք հայկական ավանդական Ամանորը:

Կեչառիս վանական համալիրն այս անգամ մարդկանց մեկտեղել էր սոցիալական նախաձեռնության շրջանակում


Կոտայքի թեմը մարզի տարբեր բնակավայրերից 75 խիստ կարիքավոր ընտանիքի՝ յուրաքանչյուրին 44 կիլոգրամանոց սննդի փաթեթ տրամադրեց: Ներկաները թեմի առաջնորդի հետ աղոթքի կանգնեցին, հոգևոր գրականություն, աղոթագրքեր ստացան:

Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու «Սաղմոս» երգչախումբը նշեց հիմնադրման 30 -ամյակը


«Սաղմոս» երգչախմբի համերգը նվիրված էր Ջրվեժի Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Կյուրեղ քահանա Տալյանին հիշատակին: