Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին


Փետրվարի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին և նրանց ընտանիքներին:

«Չարչարանքներ ըստ Հովհաննու»՝ Կամերային երաժշտության տանը


Կամերային երաժշտության տանը հնչել է Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» պասսիոնը:

Նորքի հայորդյաց տան սաները ստեղծագործում են հանուն բնության պահպանության


Հայաստանի բնության պետական թանգարանում «Մոլորակը քոնն է» խորագրով Նորքի հայորդյաց տան գեղանկարչության դասարանի սաները ներկայացրել են իրենց աչքով տեսած բնությունը՝ խնդիրներից, վտանգներից մինչև չմարող հույսեր:

Ազգային գրադարանի հավաքածուն շաևունակում է համալրվել արժեքավոր գրքերով


Հայտնի մատենագետ, լեզվաբան, բանահավաք լիբանանահայ Արտաշես Տեր-Խաչատուրյանի հավաքածուից չորս տասնյակ գրքեր են նվիրաբերվել Հայաստանի ազգային գրադարանին:

 

Մայր Աթոռում գումարվել է ճարտարապետական խորհրդի նիստ


Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի նիստում քննարկվել են Ս․ Էջմիածնի մայր տաճարի նորոգությանն առնչվող հարցերը:

«Հայաստան-Սփյուռք» հանձնախմբի հանդիպումը Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում


Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում կայացավ «Հայաստան-Սփյուռք» հանձնախմբի աշխատանքային հանդիպումը՝ 2020 թվականին գումարվելիք Ազգային-եկեղեցական ժողովին ընդառաջ։

Կոնսերվատորիայի օպերային ստուդիան նպատակ ունի դառնալ ազգային դիմագծով թատրոն և լաբորատորիա


Այս տարի կոնսերվատորիայի օպերային ստուդիան կնշի հիմնադրման 40-ամյակը։ 8 տարի ընդմիջումից հետո կրկին դռները բացելով՝ Կոնսերվատորիայի օպերային ստուդիան նպատակ ունի դառնալ ազգային դիմագծով թատրոն և լաբորատորիա:

Ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020 թվականը դիմավորել է Չինաստանում


Հայ դասական կատորողական արվեստը ունկնդրել են Շանհայի Մեծ թատրոնից մինչև Պեկինի Արվեստների ազգային կենտրոն. Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական ինը քաղաքում ներկայացել է տասը համերգով:

Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը տարին սկսել է եվրոպական տուրնեով


Տարին հյուրախաղերով է սկսել նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը. ներկայացրել է 8 համերգ Եվրոպայի ամենահայտնի համերգասրահներում:

 

«Մաթեմատիկա և երաժշտություն. hարմոնիկ փոխհատումներ» ցուցահանդես և դասախոսություն


«Գյոթե» կենտրոնում բացված «Երաժշտություն և մաթեմատիկա․ հարմոնիկ փոխհատում» խորագրով ցուցահանդեսը ներկայացնում է երկու երևույթների միջդիսցիպլինար կապը:

 

«Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթերթի հոդվածագիրներին հյուրընկալել է Ամենայն հայոց կաթողիկոսը


Փետրվարի 14-ին Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթի խմբագրակազմի անդամների ու հոդվածագիրների հետ:

 

Ս․ Սարգսի տոնի ավանդական աղաբլիթ, երգ ու պար «Լոֆթ»-ում


«Լոֆթ» և «Կէան» մշակութային կենտրոնները Սուրբ Սարգիսը երիտասարդների հետ միասին տոնեցին։