Ավետիս Ահարոնյան


Գևորգյան հոգևոր ճեմարանի սան Ավետիս Ահարոնյանը, ամբողջ կյանքի ընթացքում փորձել է համատեղել գրական, ստեղծագործական աշխատանքը քաղաքական գործունեության հետ: Նա Հայաստանի Առաջին հանարապետության խորհրդարանի նախագահն էր ու հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ստացած միջազգային բանակցություններում Հայստանի պատվիրակության ղեկավարը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո ստիպված էր հեռանալ հայրենիքից: Ահարոնյանը մինչև մահ հասարակական գործունեությունը համատեղեց գրական աշխատանքի հետ:

Նիկողայոս Ադոնց


Նիկողայոս Ադոնցը՝ մի քանի տարի դասավանդելով Գևորգյան հոգևոր ճեմարանում, անջնջելի հետք է թողել պատմության դասավանդման մեթոդների և բովանդակության վրա: Մեծանուն պատմաբանը՝ ստիպված լինելով կյանքի մեծ մասն ապրել հայրենիքից հեռու, երբեք չի դադարել գործել հանուն Հայաստանի և հայ ժողովրդի: Ադոնցի աշխատությունների մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայ եկեղեցուն ու հայոց դավանանքին վերաբերող նշանակալի ուսումնասիրությունները:

Գագիկ Միրզոյանը 44-օրյա պատերազմից հետո


Աստծու տված կյանքը չի կարելի վատնել

44-օրյա պատերազմում վիրավորված Գագիկ Միրզոյանը մանրամասնորեն հիշում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ իր վիրավորվելու օրը ռազմադաշտում տեղի ունեցած իրադարձությունները: Պատերազմից քաղած գլխավոր դասը՝ աստվածատուր կյանքը չվատնելն է, և նվիրումով ու սիրով ապրելը։ Երկարատև լուռ և ինքնամփոփ ապրելուց հետո հասկացել է, որ կենդանի է մնացել, որովհետև կարևոր անելիքներ ունի:
 

Հարություն Մկրտչյանը 44-օրյա պատերազմից հետո


Պատերազմով անցած պայմանագրային զինծառայողը առաքելություն ունի
Շիրակի մարզի  Մեղրաշատ գյուղի բնակիչ Հարություն Մկրտչյանը 44-օրյա պատերազմին կորցրել է ոտքը, առողջությունն ու մանկության ընկերոջը։ Հարությունը մեկը մյուսի հետեւից վիրահատություններ է տանում, սակայն հույս ունի, որ ամեն ինչ լավ է լինելու՝ Աստված կպահպանի իրեն, որովհետեւ դեռեւս անելիքներ ունի։

Արտյոմ Սարուխանյանը 44-օրյա պատերազմից հետո


Պատերազմի ծանր վիրավորը բոլորին ստիպում է ապրել

44-օրյա պտերազմի ընթացքում ծանր վիրավորվելուց հետո Արտյոմ Սարուխանյանը 17 անգամ վիրահատվել է։ Վիրավորվելուց հետո նրան Մարտակերտի հոսպիտալից տեղափոխել են Գորիս, հետո՝  Երևան: Այդ ամբողջ ընթացքում Արտյոմը կարծել է, որ կորցրել է ոտքը և գուցե բժիշկները չհասցնեն վերականգնել։ Գորիսում նրան հայտնել են, որ առաջին վիրահատությունը բարեհաջող է անցել, բայց արդյո՞ք կվերականգնվեր ոտքը։
 

Էրիկ Մկրտչյանը 44-օրյա պատերազմից հետո


Ջրականում ԱԹՍ-ի չարաբաստիկ հարվածը Էրիկ Մկրտչյանի կյանքը փոխել է։ Նա ընտանիքով Վանաձորից տեղափոխվել է Երևան, որպեսզի կարողանա երկարատև բուժում ստանա նախ հիվանդանոցում, ապա «Զինվորի տանը»։ Էրիկը հիմա համարում է, որ վիրավորվելուց հետո գնահատում է կյանքը, հարազատներին ու իրեն շրջապատող աշխարհը։ Նա կարծում է, որ դժվարություններն ուժեղացրել են իրեն։
 

Արամ Թերզյանը 44-օրյա պատերազմից հետո


Ազոթագիրքը փրկել է հայր և որդի Թերզյանների կյանքը 44-օրյա պատերազմի ժամանակ Արամ Թերզյանի կյանքը փրկել է գրպանի աղոթագիրքն ու խաչը։ Թշնամու գնդակը դիպել էր ծոցագրպանի աղոթագրքին, որը զրահաբաճկոնի նման պաշտպանել է Արամին։ Նույն աղոթագիրքը Արցախի առաջին պատերազմի ժամանակ պաշտպանել է նաեւ Արամի հորը։ «Զինվորի տանը» բուժվելուց հետո Արամն աղոթագիրքը նվիրել է վերականգնողական կենտրոնում բացված մատուռին։ Հիմա Արամը «Զինվորի տան» Շիրակի մարզի համակարգողն է։

Մանվել Հակոբյանը 44-օրյա պատերազմից հետո


Մանվել Հակոբյանը ողնուղեղային վնասվածք է ստացել 44 օրյա պատերազմի առաջին օրերին: Սկզբում չէր գիտակցում վնասվածքի բարդությունը. կյանքը փրկվել էր, ծնողներն ու հարազատները ողջ-առողջ էին: Սակայն առջևում էին վերականգնման, պայքարի երկար ու ձիգ ամիսները: Մանվելը վստահ է, որ սայլակը ժամանակավոր է իր կյանքում: «Անկախ նրանից, թե ինչ են ասել տարբեր բժիշկներ, եթե հազար հոգուց մեկը քայլել է իմ վիճակում, ապա ես կլինեմ երկրորդը: Եթե մինչ այս ոչ ոք չի քայլել՝ ես առաջինը կլինեմ»,- ասում է Մանվելը:

Էդմոնդ Հովակիմյանը 44-օրյա պատերազմից հետո


Ամիսներ առաջ էր զորացրվել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Ընկերների հետ որպես կամավոր մեկնեց Արցախ: Հոկտեմբերի 11-ին Ջաբրայիլում անօդաչուի հարվածից կորցրեց ձախ ձեռքը: Ինը տարի զբաղվել էր երաժշտությամբ: Կլարնետ, շվի, դուդուկ, պկու. սրանք պարզապես երաժշտական գործիքներ չէին Էդմոնդի համար, այլ, ինչպես ինքն է ասում՝ կյանքի ամենամեծ սերերը: Ամենից դժվարը ընդմիշտ չնվագելու մտքի հետ հարմարվելն է եղել: Այսօր Էդմոնդը հայտնի հանիսավար–շոումեն է: Իր առասպելն ունի. հավատում է, որ գալու է այն օրը, երբ ինքը նորից ձեռք է ունենալու: «Երբ տեսնում ես, թե գիտական և տեխնոլոգիական ինչպիսի աճ է արձանագրում ամեն օր մեր մոլորակը, հավատում ես, որ տասը-տասնհիգ կամ գուցե քսան տաիր հետո հնարավոր կլինի վիրահատության միջոցով նորից ձեռք ունենալ»,- ասում է նա:

Միանձնուհիներ. քողածածկ կյանք


20-րդ դարում կուսանոցների վերացմամբ կանանց հոգևոր ծառայության ավանդույթը Հայաստանում մարել է: Այդ ավանդույթը վերականգնվեց 2018 թվականին, երբ Արագածոտնի թեմի Ղազարավան համայնքում հիմնադրվեց մենաստան: Կանանց հնարավորություն տրվեց առանձնանալ և հոգևոր կյանք վարել։ Ղազարավանի մենաստանում վերականգնվում է հինավուրց ավանդույթը, որ մեր երկրում խզվել էր շուրջ մեկ դար առաջ:

Վարդան Վարդանյանը 44-օրյա պատերազմից հետո


Վարդան Վարդանյանը ծնունդով Մեղրիից է: Ավագ դպրոցական էր, երբ տեղափոխվեց Երևանի ֆիզմաթ դպրոց: Զինվորական դառնալու որոշում կայացրել է ավելի ուշ՝ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետն ավարտելուց հետո: 2020-ի հոկտեմբերի 3-ից հրետանավոր սպան Իշխանաձորում էր: Այդ օրերին զինվորների հետ պատրաստվում էր ուսումնական վարժանքների: Նրա առաջին մարտական հրաձգությունը պետք է լիներ: Պատերազմը շատերի հետ Վարդանին ու նրա հրամանատարությամբ ծառայող զինվորներին ստիպեց մարտական գործողությունների մասնակցել առանց նախնական պատրատության: Հոկտեմբերի 10-ից 11-ի գիշերը հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից ստացած բազմաբեկորային վիրավորումը փոխեց նրա կյանքի ընթացքն ու ուղին:

Շահեն Բաբայանը 44-օրյա պատերազմից հետո


Բազկամարտիկ Շահեն Բաբայանին հանդիպեցինք «Հաշմանդամային սպորտի հանրապետական մարզական խաղեր 2023-ի» օրերին, Ծաղկաձորում: 2020թ. հոկտեմբերի 28-ին ԱԹՍ-ի հարվածից ստացած վիրավորումից հազիվ է հաջողվել փրկել Շահենի կյանքը: Կորցրել է երկու ոտքը: Հիասթափություն ու հուսահատություն, իհարկե, եղել է, սակայն լիարժեք կյանքի վերադառնալու մղումը ավելի մեծ է եղել: Պրոթեզավորվել, այսօր արդեն հազվադեպ է նստում անվասայլակին: Ասում է՝ իմ նման տղաները պետք է ամուր կանգնեն հողին, միմյանց ուժ տան, որ բոլորիս միջից դուրս գա պարտված-կոտրվածի ոգին: