|
|
Աստվածամոր վերափոխման տոնական պատարագ և խաղողի օրհնություն Մայր ԱթոռումՍուրբ Մարիամ Աստվածածնի ննջման, ապա՝ երկինք վերափոխման հիշատակությունը Հայ առաքելական եկեղեցին այս տարի նշեց օգոստոսի 14-ին: Մայր Աթոռի Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի, պատարագեց Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը։ Տոնական պատարագի ավարտին եկեղեցականների հանդիսավոր թափորը շարժվեց դեպի Սուրբ Տրդատ բաց խորան, կատարվեց խաղողօրհնեքի արարողություն: |
|
|
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության անդամներինՀուլիսի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Կենտրոնական վարչության ատենապետ Վաչէ Նաճարեանի և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: |
|
|
Խաչքարի օրհնություն «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԿիրակի՝ հուլիսի 31-ին, «Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո հոգեհանգստայն կարգ կատարվեց: Ապա՝ հայրենիքի նվիրյալների հիշատակին խաչքար կանգնեցվեց: |
|
|
Օծվեց Ակնալիճ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցինԱկնալիճցիներն ասում են, որ գործող եկեղեցի ունենալը համայնքի համար ամենանշանակալի իրադարձությունն է: Սբ․ Աստվածածին եկեղեցու տեղը պատահական չի ընտրվել: Բակում հանգչում են կյանքը հայրենքին տված տղաները: |
|
|
«Դեմքը փայլեց ինչպես արեգակը»․ Քրիստոսի Պայծառակերպության տոնն էՀուլիսի 24-ին Հայ եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական պատարագ: Սուրբ Գայանե վանքում պատարագեց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: |
|
|
Վարդավառի նախատոնակը Երևանի փողոցներումԱրարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ Երևանի փողոցներում Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը սկսվեց նախորդ օրը երեկոյան՝ նախատոնակով: |
|
|
Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակն է25 տարի առաջ, հունիսի 15-ին Կոտայքի թեմի ներկայիս առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը կուսակրոն քահանայության ուխտի 8-րդ տարում, Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ, ձեռնադրվել է եպիսկոպոս, 2014 թ.-ին արժանացել է արքության պատվի: |
|
|
Համահայկական ուխտագնացություն. «ՀԵՀԵՄ-ը՝ Հայաստան Սփյուռք կամուրջ»Այս տարի Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման ամենամյա համահայկական ուխտագնացությունը տեղի ունեցավ հուլիսի 6-ից 10-ը: Այս ուխտագնացությունը կրում էր «ՀԵՀԵՄ-ը՝ Հայաստան Սփյուռք կամուրջ» խորագիրը: |
|
|
Համազգային թատրոնի բեմում «Ո՞ւր ես, Ադամ»-ն էՀայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման նորակազմ թատրոնի դերասանները Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում ներկայացրին «Ո՞ւր ես, Ադամ» պիեսը: |
|
|
Համահայկական ուխտագնացության մասնակիցների հանդիպումը Հայոց հայրապետի հետՀայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման ուխտագնացությունն սկսվեց Մայր Աթոռ Ս․ Էջմիածնից, երիտասարդ ուխտավորներին դիմավորեց Ամենայն հայոց կաթողիկոսը։ |
|
|
Մեկնարկել է ՀԵՀԵՄ ամենամյա ուխտագնացությունըՀուլիսի 6-ից 10-ը աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած եկեղեցասեր երիտասարդները կանցկացնեն միասին: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման ավանդական դարձած համահայկական ուխտագնացությունը այս տարի կրում է «ՀԵՀԵՄ-ը` Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագիրը։ |
|
|
Գևորգյան հոգևոր ճեմարանի 2021-2022 ուսումնական տարվա փակման արարողությունըՀուլիսի 30-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում ճեմարանականները, տեսչական կազմն ու դասախոսները, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, մասնակցեցին տարվա ավարտական ցերեկույթին: |