Սուրբ Մարիամ Աստվածածնի ննջման, ապա՝ երկինք վերափոխման հիշատակությունը Հայ առաքելական եկեղեցին այս տարի նշեց օգոստոսի 14-ին: Մայր Աթոռի Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի, պատարագեց Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը։ Տոնական պատարագի ավարտին եկեղեցականների հանդիսավոր թափորը շարժվեց դեպի Սուրբ Տրդատ բաց խորան, կատարվեց խաղողօրհնեքի արարողություն:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Զարա Ղազարյան
,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2022-08-14
Telecast type: Լուր Ռեպորտաժ