Նոր Նորքի 2-րդ զանգվածում նորակառույց մատուռ է օրհնվել


Օգոստոսի 1-ին Նոր Նորքի 2-րդ զանգվածում օրհնվեց նորակառույց Սուրբ Խաչ մատուռը և օծվեց հարևանությամբ գտնվող խաչքարը: Մատուռը կառուցվել է բարերությամբ Արսեն Ավետիսյանի՝ նվիրված հոր հիշատակին:

Մասնագիտական հմտություններ ձեռք բերելու աջակցություն պատերազմի մասնակիցներին


Մայր Աթոռի ու «Տերյան» մշակութային կենտրոնի աջակցությամբ Արցախյան պատերազմի ժամանակ տարբեր աստիճանի վիրավորում ստացած երիտասարդները կմասնագիտանան գրաֆիկական դիզայնի և հաշվապահություն ոլորտում: Դասընթացները կանցկացվեն հեռավար, քանի որ երիտասարդները տարբեր մարզերից են և ունեն հենաշարժողական խնդիրներ:

«Եկեղեցին և սահմանադրական մշակույթը»․ շնորհանդես Մայր Աթոռում


Հուլիսի 23-ին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր նախագահությամբ, տեղի ունեցավ «Եկեղեցին և սահմանադրական մշակույթը» խորագրով շնորհանդես։ Ներկայացվեցին Մայր Աթոռի հրատարակչության լույս ընծայած «Համաբարբառ Կանոնագիրք հայոց» ժողովածուն և «Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում» կոլեկտիվ մենագրությունը:

Տեղերի վանքում համերգ-աղոթքով խոնարհվեցին Արցախյան պատերազմի նահատակների հիշատակին


Տեղերի հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանի, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի և Երևանի պետական կամերային երգչախմբի ջանքերով Սուրբ Աստվածածին եկեղեցում հնչեցին շարականներ՝ ի նվիրում հանուն հայրենիքի զոհված զինվորների:

Վարդավառի տոնը Ապարանի Եղիպատրուշ գյուղում


Պայծառակերպությունը կամ Վարդավառը ամենատարածված տոներից է և հարուստ է ժողովրդական տարբեր ծեսերով: Եղիպատրուշ գյուղում տոնական օրը սկսվեց ավանդական լավաշ թխելու արարողությամբ:

Վարդավառ` ամենասիրելի տոներից մեկը


Պայծառակերպությունը կամ Վարդավառը այս տարի կնշվի հուլիսի 11-ին: Եկեղեցական կարգի համաձայն, տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց:

Հեղինակային իրավունքը գրադարանային և հրատարակչական ոլորտներում


Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հրատարակչական ոլորտի աշխատակիցների համար կազմակերպվել էր բանախոսություն «Հեղինակային իրավունք: Բացառություններ և սահմանափակումներ գրադարանային և հրատարակչական ոլորտներում» խորագրով:

Թամարա Աթանասյանի ասեղնագործ մանրանկարները Ժողովրդական արվեստների թանգարանում


Ժողովրդական վարպետ Թամարա Աթանասյանը մասնագիտությամբ քիմիկոս է, 25 տարի «Նաիրիտ» գործարանում է աշխատել։ Թոշակի անցնելուց հետո որոշել է շարունակել մայրիկից ժառանգած ձեռքի արհեստը՝ ասեղնագործությունը:

Ժամերգություն գերությունից վերադարձածների, անհայտ կորածների և գերության մեջ գտնվողների համար


Հունիսի 19-ին Գետարգելի Ս․ Նշան եկեղեցում տասնյակ ուխտավորներ մասնակցեցին Հանգստյան ժամերգության: Ուխտավորները անհայտ կորած և զոհված զինծառայողների ընտանիքներից էին:

 

Խաչի նշանը բարձրացվեց Արա լեռան վրա


Արան լեռան հյուսիսային լանջին գտնվող Երնջատափ գյուղի բնակիչների ջանքերով հունիսի 12-ին Արա լեռան արևելյան ուղղությամբ տեղադրվեց 12մ բարձրությամբ լուսատու Սուբ Խաչի նշանը:

Չարլզ Դիքենսի «Մեր տիրոջ կյանքը» թարգմանվել է հայերեն


Հունիսի 9-ին անգլիացի մեծանուն գրող Չարլզ Դիքենսի մահվան տարելիցի օրը, Նկարիչների միությունում տեղի ունեցավ գրողի «Մեր Տիրոջ կյանքը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը և գրքի նկարազարդման համար գեղանկարիչ Մայիս Մխիթարյանի աշխատանքների ցուցահանդեսը:

 

Սուրբ Էջմիածին. քրիստոնեական առաջին գմբեթավոր տաճարը


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչատունը լույս էր ընծայել Մայր Աթոռի միաբան Թովմա վարդապետ Խաչատրյանի «Սուրբ Էջմիածին Քրիստոնեական առաջին գմբեթավոր տաճարը» մենագրությունը: