Բարեգործական համերգ «Ժպիտների քաղաքի» բնակիչների համար


Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու համար 2014 թվականին մի խումբ ուռուցքաբաններ և արյունաբաններ ստեղծել են «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամին աջակցելու նպատակով հունիսի 4-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի բարեգործական համերգը:

Տոն կաթողիկե Սուրբ Էջմիածնի


Հունիսի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Արարատյան շաբաթը երզրափակող Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:

Տոն ելն ի վիրապեն


Արարատյան շաբաթվա նախավերջին օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Խոր Վիրապից Գրիգոր Լուսավորչի դուրս գալու տոնը:

Հունիսի 1-ին Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցու բակում Արև-երեխաները 100 աղավնի բաց թողեցին երկինք


Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանի Ս. Զորավոր եկեղեցու բակում Դաունի համախտանիշ ունեցող երեխաները հարյուր աղավնի բաց թողեցին երկինք՝ երկրի խաղաղության, զինվորների անվտանգության և կայուն ապագայի խորհրդով:

Տոն Սուրբ Հռիփսիմյանց կույսերի


Հայ առաքելական եկեղեցում Արարատյան շաբաթվա երկուշաբթի օրը նշվում է Հռիփսիմյանց կույսերի հիշատակությունը: Ամեն տարի այս օրը Մայր Աթոռի գանձատնից Սուրբ Հռիփսիմեի վանք է բերվում սրբուհու մասունքը՝ ամփոփված աջ-մսունքարանում:

Գևորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսի դերը Մայիսյան հերոսամարտերում


Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերին զինվորականների ու աշխարհազորայիների կողքին մարտնչում էին նաև հոգևորականներ: 1918-ի Մայիսյան հերոսամարտի հաղթական ավարտի մեջ մեծ էր օրվա կաթողիկոս Գևորգ Հինգերորդ Սուրենյանցի դերը:

Հոգեգալստյան տոնը Սուրբ Գայանե վանքում


Սուրբ հոգու ներկայությունը երկրի վրա ազդարարող տոնը՝ Հոգեգալուստը, Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն այս տարի նշվեց մայիսի 23-ին:

Հայ եկեղեցու բոլորը թեմերը շարունակում են աջակցություն ցուցաբերել պատերազմից տուժածներին


Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների «Գանձեր» երիտասարդաց միության կամավորները մի քանի ամիս ամիս է՝ պարբերաբար այցելում և աջակցում են Արցախից տեղահանված ընտանիքներին։ Նախաձեռնությունն անվանել են «Գործք սիրոյ»։

Համբարձման տոնի խաղ-մրցույթ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու բակում


Համբարձման տոնին Աշտարակ քաղաքի նեղլիկ փողոցներում «Գուլամերյան» հայորդյաց տան և «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի սաները ակտիվ իրարանցում էին առաջացրել:

Գերիների, անհայտ կորած և զոհված զինծառայողների ընտանիքներ ուխտի էին ելել Եղիպատրուշի Ս. Աստվածածին


Մայիսի 8-ին Հայաստանի գրեթե բոլոր մարզերից մոտ 7 տասնյակ ուխտավորներ՝ մեծամասամբ գերիների, անհայտ կորած և զոհված զինծառայողների ընտանիքներից, ոտքով հասան Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում բացվեց նոր լսարան՝ Արցախյան պատերազմում զոհված սաների անունով


ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 407 համարի լսարանը այսուհետ կկոչվի Արցախյան վերջին պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի, Վյաչեսլավ Բադալյանի, Աշոտ Խաչատրյանի և Արցախյան առաջին պատերազմում զոհված Նորայր Մարությանի անուններով: Նրանք այս ֆակուլտետի սաներ են:

 

Ապարանի Ս. Խաչ եկեղեցում նշվեց Ս. Խաչի երևման տոնը և եկեղեցու օծման տարեդարձը


Ս. Զատկից 28 օր հետո նշվող Սուրբ Խաչի երևման տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատնից ավանդաբար Ապարան է բերվում խաչափայտի մասունքը: Սուրբ Խաչ եկեղեցին միշտ էլ մարդաշատ է, Խաչի երևման տոնին, հատկապես, ուխտավորների հոսքը չի դադարում: