Չորս ամսական Անգելինան մկրտվողներից ամենափոքրիկն է, ծնվել է հոր՝ պատերազմից վերադառնալուց հետո։ Նոյեմբերի 13-ին Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կազմակերպված հավաքական մկրտությանը Անգելինայի հետ մյուռոնի դրոշմ են ստանում Արցախյան պատերազմում զոհված հայորդիների երեխաներ, վիրավորված զինծառայողներ, պատերազմի մասնակիցներ, սոցիալական տարբեր խոցելիություն ունեցող ընտանիքներ։ Հավաքական մկրտության գաղափարը Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի օրհնությամբ իրականցվում է «Հայաստանի Շտապ օգնություն» բարեգործական կազմակերպության աջակցությամբ։

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Զարա Ղազարյան
2021-11-13
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ