Վազգեն քահանա Հովհաննիսյան


Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը Արագածոտնի թեմի Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ծառայում է շուրջ վեց տարի: Մինչև այդ սպասավորել է Եղեգնաձորում, որտեղ սկսել է խաչքարագործությամբ զբաղվել: Ստեղծագործական կյանքում մեծապես օգնել է եկեղեցին. թեմակալ առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հետ խաչքարագործության համար հարմար վայր փնտրելուց հետո կանգ են առել եկեղեցու հարակից տարածքի վրա, որտեղ էլ այսօր ստեղծագործում է քահանան: Տեր հայրը ներկայացրել է հոգևոր ծառայության, իրավունքների, պարտականությունների, հոգևոր առաջնորդների ու քահանաների միջև հարաբերությունները։

Լեռ Կամսար


«Տաղավարում. գրականության և արվեստի շուրջ» շարքի հերթական հաղորդումը նվիրված է հայտնի երգիծաբան Լեռ Կամսարին: Արձակագիր Հովհաննես Երանյանը փորձում է պատասխանել հարցին, թե ինչու նրա ստեղծագործությունները և գրական ինքնությունը լայն ճանաչում ձեռք չեն բերում ընթերցողական շրջանակներում:

Վահան


Սահմանամերձ Վահան գյուղը Հայաստանի հյուսիսարևելյան դարպասն է։ Գյուղը Ադրբեջանին սահմանակից է շուրջ 27 կմ երկարությամբ։ Որոշ հատվածներում սահմանը ընդամենը 2-3 կմ է հեռու։ Հարյուրամյա գյուղը նախկինում այլ անուններ է ունեցել․ 1925 թվականին հիմնադրվել է Ռուբենակերտ անունով, խորհրդային տարիներին վերանվանվել Օրջոնիկիձե և 1991 թվականին Արծվաշենի խիզախ արծիվ Տեր Վահան քահանայի պատվին ստացել ներկայիս անունը։

Ուլիխանյան քույրեր


Վիկտորյա և Լյանա Ուլիխանյանները մանկուց դասական երաժշտությամբ են զբաղվում: Արդեն հասցրել են հանդես գալ միջազգային հարթակներում, մասնակցել փառատոների, մրցույթների, համերգներ ունենալ միջազգային բեմերում: Ջութակահար և թավջութակահար քույրերը կատարողական արվեստից բացի նաև ստեղծագործում են, վերջերս նկարահանվել է Վիկտորիա Ուլիխանյանի «Արեգակի Մեխանիկա» դաշնամուրային տրիո ստեղծագործության տեսահոլովակը, որով աղջիկները փորձում են հանրահռչակել դասական երաժշտությունը:

Հրանտ Մաթևոսյանը և հայ թատրոնը


Արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումների մասին: Ինչո՞ւ գրողը վերապահ վերաբերմունք ուներ նույնիսկ այն ներկայացումների նկատմամբ, որոնք արժանացել էին հանդիսատեսի և քննադատների հիացումին:

Հրանտ Մաթևոսյանը և հայ կինոն


«Տաղավարում. գրականության և արվեստի շուրջ» շարքի առաջին հաղորդումը նվիրված է Հրանտ Մաթևոսյանի 90 -ամյակին։ Արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է գրողի սցենարով նկարահանված ֆիլմերի մասին, և փորձում պատասխանել հարցին, թե ինչու Մաթևոսյանը չէր կիսում անգամ հաջողված կինոնկարների շուրջ հանրության ու քննադատության հիացական կարծիքներն ու վերաբերմունքը։

Կյանքը պատերազմից հետո . Գևորգ Համբարձումյան


Գանգուղեղային ծանր վնասվածք ստացած 23-ամյա Գևորգ Համբարձումյանը մեծ դժվարությամբ է խոսում, գանգուղեղային վնասվածքի պատճառով չի աշխատում ձեռքը, քայլքը դժվարացել է: Պատերազմից հետո՝ վերականգնողական փուլում ընկերոջ առաջարկով որոշել է շարունակել մարզումները, բայց արդեն ոչ թե բոքսի, այլ պարաբազկամարտի ոլորտում: Նախկին բռնցքամարտիկը դափնիներով է վերադառնում Հայաստան։ Նա ավելի քան 10 մեդալ ունի, որոնք նվաճել է աշխարհի և Եվրոպայի պարաբազկամարտի առաջնություններում։

Միջեկեղեցական համաժողովին դուրս է բերվել Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը


Ավարտվել է Մայր Աթոռում մեկնարկած «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովը: Մայր Տաճարում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել Կիրակնամուտի ժամերգություն։ Ի նշանավորումն Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի՝ դուրս է բերվել տիեզերաժողովին Հայոց Եկեղեցու կողմից մասնակցած Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը։

 

Սեբաստացիներ ուսուցչական երգչախումբ


«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը գործում է 2012 թվականից: Կազմավորման հիմքերում խմբավար Երևանի կամերային պետական երգչախմբի հիմնադիր, Արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանն է եղել: Այն քառաձայն է, բաց, կազմված կրթահամալիրի մանկավարժներից: Երգչախումբը կատարում է Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ երգեր, միջնադարյան շարականներ, հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, տարածում դրանք կրթամշակութային-հայրենագիտական արշավ-համերգներով, ուսումնական ժամերգություններով, ազգային ծեսերի-տոնախմբությունների կազմակերպմամբ-մասնակցությամբ։

Գրիգոր Ղափանցյան


Գևորգյան ճեմարանի փակվելուց ընդամենը երեք տարի հետո բացվեց Հայաստանի առաջին պետական համալսարանը։ Դասախոսական կազմի գերակշիռ մեծամասնությունը հենց ճեմարանի նախկին ուսուցիչներ էին, և նրանցից մեկը լեզվաբան, հայագետ Գրիգոր Ղափանցյանն էր։ Նա 1913 թվականին մերժելով Նիկողայոս Մառի առաջարկը՝ մնալ Սանտ Պետերբուրգի համալսարանում և աշխատել միասին, վերադառնում է հայրենիք և ուսուցչության մտնում Գևորգյան հոգևոր ճեմարան։ Անմիջապես միանում է ճեմարանի տեսուչ նշանակված Ստեփանոս Մալխասյանցի խմբին, որը կոչված էր բարեփոխել ճեմարանի կրթական ծրագրերը, գրել նոր կանոնադրությունը։ Առաջին լուրջ ուսումնասիրությունները կատարում է ճեմարանում և հրատարակում Մայր Աթոռի «Արարատե հանդեսում»։ 1918 թվականին զենքը ձեռքին հայ հեգևորականների ու գիտնականների հետ մարտնչում է Սարդարապատի ճակատամարտում։ Նորաբաց պետական համալսարանի լեզվաբանության ամբիոնի վարիչն էր, նորաստեղծ ԳԱԱ–ի Լեզվի ինստիտուտի տնօրենը։ Մեծ գիտական ժառանգություն թողած լեզվաբանի ռուսերեն գրված որոշ աշխատություններ մինչև օրս հայերեն թարգմանված չեն։

«Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ»


2025 թվականի ամռանը Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը շուրջ 300 երիտասարդների հայաստանյան և աշխարհասփյուռ թեմերից մեկտեղեց հայրենիքում՝ մեկ հարկի տակ։ Հուլիսի 2-7-ը անցկացվող համահայկական ուխտագնացությունը կրում էր «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագիրը։ Երիտասարդական հավաքի օրերը հագեցած էին ուխտագնացություններով, հայրենաճանաչողական ճանապարհորդություններով։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 214-րդ


Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ Հովհաննես Երանյանը ամփոփել է անցած ուսումնական տարին, քննարկել հանրակրթության հին ու նոր խնդիրները, նախանշել նոր ոսումնական տարվա անելիքները։