
Տ. Տիրայր վարդապետ Դալլաքյան. Խորեն Ա կաթողիկոսի օգնականը և գավազանակիրը: Մեղադրվել է կասկածելի անձանց և զբոսաշրջիկների հետ կապեր հաստատելու և հակախորհրդային խոսակցություններ վարելու մեջ։ «Եռյակի» որոշմամբ 1937թ․ դեկտեմբերի 2-ին դատապարտվել է գնդակահարության: Արդարացվել է 1989թ․ սեպտեմբերի 25-ին։
Տ. Դանիել վարդապետ Զադոյան. Ախթամարի վարդապետը, Արամ Մանուկյանի զինակիցը: 1894թ․ ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից։ 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո անցել է Իսպահան, ապա՝ Խորհրդային Հայաստան: 1937թ․-ին «Եռյակի» որոշմամբ ձերբակալվել է և դատապարտվել գնդակահարության: Արդարացվել է 1989թ․ սեպտեմբերի 25-ին։
Տ․ Հովհաննես վարդապետ Հյուսյան․ Գեղարդավանքի վանահայրը, Կաթողիկոսի ներկայացուցիչը Մերձավոր Արևելքում: Մեղադրվել է հակահեղափոխական ագիտացիա անելու մեջ և 1937թ․ սեպտեմբերի 21-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Վճիռը բեկանվել է 1940թ․ սեպտեմբերի 21-ին։
Տ․ Եղիշե վարդապետ Շահումյան․ 1931թ․ հոկտեմբերի 7-ին դատապարտվել է 3 տարի ազատազրկման։ Արդարացվել է 1989թ․ հունիսի 30-ին։
Տ. Եզնիկ վարդապետ Վարդանյան, Տ. Երեմիա վարդապետ Ստեփանյանց, Տ. Սուրեն վարդապետ Թորոսյան: Բռնադատվել են շինծու մեղադրանքներով և արդարացվել տարիներ անց՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Երանելի անուններ հայ եկեղեցու տոնացույցում, նրանց նահատակությունը հիշատակվում է ամեն տարի, սուրբ պատարագին, 148 բռնադատված հայ հոգևորականների հետ միասին:
,
Ռեժիսոր Արամ Շահբազյան,
Օպերատոր Արթուր Մանուչարյան