|
Աղոթք նկարի մեջՄայր Աթոռի միաբան Տեր Ներսեհ վարդապետ Խալաթյանն իր կյանքն առանց նկարչության այլևս չի պատկերացնում: Նկարելն ինձ համար աղոթքի պես բան է,- ասում է վարդապետը, -ինքնակետրոնացման ու Բարձրյալի հետ կապի մի յուրօրինակ ձև, որ մտորելու, ստեղծելու առիթ է տալիս»: Հայր Ներսեհը ծնվել է Թիֆլիսում: Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո նշանակվել է Մայր Աթոռի թանգարանների տնօրեն, ապա` Կենտրոնական եւ Հյուսիսային Եվրոպայի Հայրապետական պատվիրակ: Սակայն նրա կյանքում շրջադարձային է եղել Եվրոպայից հետո Հաղարծնի հինավուրց վանքում ծառայությունը: Հենց այստեղ է ծնվել նրա առաջին աղոթքը` նկարի մեջ: |
|
Հայոց եկեղեցու պատմություն. 10 տարի դպրոցում. մաս 2-րդ2002թ. Գարեգին Բ Հայրապետի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կնքած համաձայնագիրը սկիզբ դրեց հանրակրթական դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմանը: Այդ օրվանից անցել է 10 տարի: |
|
Հայոց եկեղեցու պատմություն. 10 տարի դպրոցում. մաս 1-ին2002թ. Գարեգին Բ Հայրապետի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կնքած համաձայնագիրը սկիզբ դրեց հանրակրթական դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմանը: Այդ օրվանից անցել է 10 տարի: |
|
Սարկավագ հրետանավորըԱրցախյան հերոսամարտի տարիներին հայ հոգևորականներից շատերը մարտի դաշտում էին՝ զինվորի կողքին, երբեմն էլ՝ զենքը ձեռքին: Նրանցից էր Ռաֆայել սարկավագ Խաչատրյանը: Կիսատ թողնելով ուսումը Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ նա վերառնում է հայրենի Մարտակերտ, կանգնում սահմանին: Հրամանատարների խոսքով՝ Ռաֆիկն այդ տարիների եզակի ականանետահարներից էր, ում կրակոցն ամենադիպուկն էր, հայացքը` ամենասուրը: |
|
Ղևոնդյանց շառավիղըՏեր Կորյուն քահանա Կարապետյանը ԶՈՒ հոգևոր սպասավոր է: Նա Արցախյան պատերազմի մասնակից հոգեւորական է: Մեր ժողովրդի համար բախտորոշ օրերից մինչ այս պահը հայ զինվորի կողքին է՝ հայոց բանակում: Տեր Կորյունի մասին պատմում են նրա զինակից եւ հոգեւոր ընկերները՝ Տ. Մկրտիչ ավագ քահանա Թովմասյանը, զորամասի փոխրամանատար Հովհաննես Հովհաննիսյանը, զինվոր Գագիկ Գեւորգյանը և քահանայի որդին՝ Ազատ Կարապետյանը: |
|
Ուժ և պատիվ15 տարուց ավելի ՀՀ կառավարության և Մայր Աթոռի միջև ստորագրված համաձայնագրով մեր երկրի բոլոր զորամասերում ծառայում են հոգևոր սպասավորներ: Ինչպես հայտնի է, Զինված ուժերում, հատկապես, սրվում են միջանձնային հարաբերությունները և զինվորները նոր միջավայրին հարմարվելու հարցում բարդություններ են ունենում: Բանակում սպասավորող հոգևորականները, սպաների և իրենց՝ զինվորների վկայությամբ, օգնում են հաղթահարելու բանակային կյանքի դժվարությունները: Հոգևորականները Հայ եկեղեցու պատմության դասընթացներ են անցկացնում, կազմակերպում ուխտագնացություններ: Մեծ է զինվորների թիվը, ովքեր մկրտություն են ստացել բանակում, ծանոթացել ու մասնակցել Հայ եկեղեցու տոներին:
|
|
Խաչի կնքահայրըՍուրբ Ծննդյան պատարագից հետո կատարվող Ջրօրհնեքի Խաչի կնաքհայրը Մայրավանքում այս տարի Սեն Արևշատյանն էր: Ակադեմիկոսը հիշում է իր ապրումները Մայր Տաճարի խորանին, պատմում է եկեղեցու և հոգևորականի նկատմամբ իրենց ընտանիքի վերաբերմունքի, մանկության տարիներին իր ծածուկ մկրտության և հետագայում կյանքի ու մասնագիտության վրա այդ իրադարձության ազդեցության մասին: Որո՞նք են մարդու ճանապարհի ամենակարևոր կանգառները, ի՞նչ է երջանկությունն ու ինչի՞ մասին է երազում հայտնի ու սիրված գիտնականը: |
|
Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան. նոթերՆկարիչ Վազգեն-Բաժբեուկ Մելիքյանը հայ մեծանուն դասական Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի որդին է, ոչ պակաս տաղանդավոր, քան հայրն ու նկարչուհի քույրերը, սակայն քիչ լուսաբանված ու ճանաչված: Ֆիլմը հնարավորություն է` ճանաչելու ժամանակակից հայ յուրատիպ նկարիչներից մեկին` իր մտորումներով: Ֆիլմում հնչում են Վազգեն-Բաժբեուկ Մելիքյանի նոթերը: Կարդում է Տիգրան Պասկևիչյանը: Ֆիլմը պատրաստվել է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: |
|
Դատապարտում. մաս 2-րդՈրո՞նք են դատապարտման հետևանքները: Ինքնաքննություն, ներում, զղջում և ապաշխարհություն՝ ինչպե՞ս է անդրադառնում մարդու ներաշխարհի վրա սեփական սխալների գնահատումը, կարո՞ղ է դատապարտումը դառնալ ինքնակատարելագործման միջոց: Տեսակետ են հայտնում հոգևորականներ, իրավաբաններ և հասարակական գործիչներ՝ |
|
Դատապարտում. մաս 1-ինԻ՞նչ է դատապարտումը, ո՞րն է սահմանը դատապարտելի և ոչ դատապարտելի արարքների: Ովքե՞ր են դատավորները: Ինչպե՞ս է արտահայտվում դատելու երևույթը անհատական և պետական կյանքում: Ի՞նչ արժեքների վրա են հենվում դատական համակարգի ու քաղաքացու հարաբերությունները: Մեկնաբանում են հոգեւորականներ, իրավաբաններ ու հասարակական գործիչներ՝ |
|
Սուրբ Էջմիածնի սիրովՏեր Զարեհ ծայրագույն վարդապետ Պարոնյանը ծնվել է Բուխարեստում: Նախնական կրթությունը մանկավարժական է: Երևանի մանկավարժական տեխնիկումի առաջին սփյուռքահայ ուսանողն էր: Սիրելի հայրենակցի` Վազգեն Վեհափառի օրինակին հետևելով ընդունվում է Գևորգյան հոգևոր ճեմարան: Սուրբ Էջմիածնի սիրով». հոգևորականի ու հավատավոր մարդու կյանքի շրջադարձների մասին է պատմում Ռումինիայի հայոց թեմում ծառայող բազմավաստակ հովիվ-վարդապետը: |