Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ու տնօրինությամբ հիվանդանոցի ղեկավարությունն ու Տավուշի թեմի առաջնորդարանը կազմակերպել էին բաց դռների օր: Նախապես հերթագրված հիվանդներին ընդունում էին Իզմիրլյան» բժշկական կենտրոնի 12 մասնագետներ:
Մայրաքաղաքից մոտ 130 կիլոմետոր հեռավորության վրա գտնվող Իջևանում գրեթե 21 հազար բնակիչ է ապրում, քիչ ավելի` մոտ 26 հազար բնակիչ էլ հարակից գյուղերում կա: Պոլիկլինիկայի աշխատակիցները բաց դռների համար նախապես 150 մարդու էին հերթագրել, սակայն օրվա վերջում այցելուների թիվը կրկնապատկվեց, հատելով 300-ի սահմանը:
2013-07-23
Telecast type: Լուր Ռեպորտաժ