|
Լևոն ՉաուշյանՍիմֆոնիա, կոնցերտներ, սիմֆոնիկ պոեմներ, սոնատներ, ռոմանսներ, վոկալ շարքեր, խմբերգեր, կվարտետներ… Ես դեռ խոսելուց առաջ երաժշտություն գիտեի»,-կես կատակ, կես լուրջ ասում է կոմպոզիտոր: |
|
Տեր Զաքարիա քահանա ԱվետիսյանՆոր էի ձեռնադրվել քահանա, քառասնօրյա ապաշխարության մեջ էի Սևանում, լուսադեմին զանգահարեցին՝ աչքդ լու~յս, հայրիկ ես դարձել, աղջիկ ես ունեցել: Չեմ կարող նկարագրել` ինչ զգացումներ էին...»-պատմում է Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանը: Տեր հոր առաջնեկ Անահիտն արդեն 14 տարեկան է, երազում է հայտնի դիզայներ դառնալ, որդին` Վաչեն, հայրիկի նման երգել է սիրում, երեքամյա Մանեն էլ ընտանիքի ուրախությունն է: |
|
Տաթևի հոգևոր զարթոնքըՏ. Միքայել աբեղա Գևորգյանը ծառայում է Տաթևի վանքում: 1927թ-ից մինչև 2008թ. վանական համալիրը հոգևոր սպասավոր չի ունեցել, կրոնական ծեսերը մոռացվել էին, գյուղ մտնող հոգևորականի նկատմամբ էլ՝ մարդիկ թերահավատ, երբեմն՝ մերժողական վերաբերմունք ունեին: Հայր Միքայելին դժվար փորձություններ էին սպասում, միակ ապավենը հավատարմությունն էր ծառայական ուխտին... |
|
ԽնամատարությունԻնչո՞ւ է կարևոր դիմացինի հանդեպ հոգածություն դրսևորելը, ի՞նչ է պահանջվում մարդուց խնամատար լինելու համար և ի՞նչ է դա նրան տալիս: Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը, վիրաբույժ Կարեն Քոլոյանը և մանկատան երեխաների խնամքով զբաղվող երեցկին Անահիտ Հովհաննիսյանը պատմում են իրենց փորձի մասին ու ներկայացնում խնամատարության մասին իրենց տեսակետը: |
|
Սյունյաց դպիրներՏաթևի վանքը Սյունյաց թեմի հոգևոր կենտրոնն է: 14-րդ դարում այստեղ հիմնվել է Սյունյաց հայնտի դպրանոցը: Դպրանոցն այսօր ավիրված է, սակայն եկեղեցում ձեռնադրվում ու ծառայում են փոքրիկ դպիրներ: Նրանցից շատերը Սյունյաց երբեմնի դպրատան սաների ժառանգներեն են և պահպանում են պապերի փոխանցած ավանդույթները: Տաթևի վանահայր Տ. Միքայել աբեղա Գևորգյանը պատմում է եկեղեցու փոքրիկ սպասավորների խառնվածքի ու առօրյայի մասին: |
|
Չքնաղի Սուրբ ԾնունդըՉքնաղ գյուղի մանուկ դպիրների համար Սուրբ Ծննդյան տոնն առանձնահատուկ է անցնում: Դպիրները շրջիկ» են: Ջրօրհնեքի ընթացքում նրանք օրհնված ջուրը հատուկ հանդիսավորությամբ` սայլերով, գյուղից գյուղ են տեղափոխում, մասնակցում Պատարագների: Աստվածահայտնության տոնն ամենասիրելի ու սպասված տոնն է Չքնաղի բոլոր մանուկների համար: |
|
Չորս շապիկՀովհաննեսը, Պարգևը, Գոռն ու Արմանը եղբայրներ են: Նույն տարում՝ 2009թ-ին, չորսն էլ ձեռնադրվել են և ստացել դպրության աստիճան: Ընտանիքն ապրում է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում: Ավագը՝ Հովհաննեսը, լավ է հիշում է եկեղեցին կառուցելու ընթացքը: Հոգևորականների հետ ծանոթությունը սկսվել է հենց եկեղեցու բակում խաղալիս: Այս հանգաման էլ կանխորոշում է Հովհաննեսի, ապա՝ մյուս եղբայրների հետագա ուղին: |
|
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբՀայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կյանքը՝ կազմավորման պահից մինչ օրս, համերգների, փորձերի ու շրջագայությունների մի մեծ ծրագիր է: Այն առավել հետաքրքիր է, երբ պատմում են երաժիշտները... Հաղորդման ընթացքում հնչում են նվագախմբի տարբեր ժամանակների կատարումներ:
|