Alt

Արթուր Շահնազարյան, Գագիկ Ղազանչյան


Կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը և նկարիչ Գագիկ Ղազանչյանը մանկության ընկերներ են: Դժվարանում են անգամ մտաբերել, թե երբ է սկսվել ընկերությունը… Գագիկ Ղազանչյանը հիշում է, որ ընկերների մեջ Արթուրն ամենադիպուկ նետաձիգն էր, հետո դարձավ դիպուկ» երաժիշտ: Կատակում են, որ դեռ կհասցնեն միմյանց երաժշտություն ու նկարչություն էլ սովորեցնել: Արթուր Շահնազարյանի կարծիքով ընկերությունը երգի պես անհրաժեշտ է: Կյանք չկա առանց երգի ու ընկերության…

Alt

Հրաչյա Գասպարյան և Էդուարդ Զորիկյան


Երգահան Էդուարդ Զորիկյանի և ՀՀ ժող. արտիստ Հրաչյա Գասպարյանի ընկերությունն սկսվել է հայկական առաջին ռոք-օպերայի բեմադրությամբ. Հրաչյա Գասպարյանը բեմադրում էր Էդուարդ Զորիկյանի Մերկ արքան»: Արդեն 17 տարի է՝ նրանք ջերմ ընկերներ են...

Բարի հետք


Հեղինեն երազում է նկարչուհի դառնալ, Տիգրանը՝ հայտնի ճարտարապետ, իսկ Հովհաննեսը`սպորտի վարպետ: Ընտանիքը հաճախում է Ջրվեժի սբ. Աստվածածին եկեղեցի, երեխաները պատարագին մասնակցում են մեծ ոգևորությամբ: Ինչ մասնագիտություն էլ ընտրեն նրանք ապագայում՝ ծնողներն ու սիրելի քահանան վստահ են, որ պարարտ հողում աճած սերմը բարեբեր պտուղ կտա:

Մարտին Վարդազարյան


ՀՀ ժող. արտիստ Մարտին Վարդազարյանի մուտքը մեծ կինո պատահական է եղել, բայց դարձել է ճակատագրական… Բարև, ես եմ», Սարոյան եղբայրներ», Երկունք», Մենավոր ընկուզենին», Ապրեցեք երկար» ֆիլմերի, բազմաթիվ այլ վավերագրական ու մուլիպլիկացիոն ֆիլմերի համար գրված երաժշտությունները Մարտին Վարդազարյանի ստեղծագործական կյանքի հետաքրքիր ու հիշուղություններով հարուստ էջերից են: Այդ մասին են պատմում ինքը՝ մաեստրոն, նրա վաղեմի ընկերներ, ՀՀ ժող. արտիստներ Հրաչյա Գասպարյանը, Ալեքսանդր Գրիգորյանն ու արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը:

Ռուբեն Մամուլյան


Թատրոնի և կինոյի ռեժիսոր, աշխարհում առաջին գունավոր կինոնկարի՝ Բեքի Շարփ» (1935թ.) ստեղծող, կինոյի նորարար Ռուբեն Մամուլյանն ապրել ու ստեղծագործել է ԱՄՆ-ում: Աշխարհը թատրոն է, մարդիկ` դերասան, և ամենակարևորը` լավ խաղալն է՝ անկախ պիեսի որակից»,-ասում էր կինոյի դասականը: Ռուբեն Մամուլյան և այլք» պիեսը տևեց 90 տարի: Նրա հերոսն ունեցավ ուրախություններ ու դառնություններ, նրան հաջողվեց ստեղծել իր ժամանակի համար անգերազանցելի ֆիլմեր՝ Ծափահարություններ», Քրիստինա թագուհին», Մետաքսե գուլպաները» ... Հաղորդումը ներկայացնում է Ռուբեն Մամուլյանի գործունեությունը, ինչպես նաև բացառիկ կադրեր Հայաստան այցելությունից:
Մասնակցում է կինոգետ Արծվի Բախչինյանը:

Ռոման Բալայան


Թռիչքներ երազում և արթմնի», Կաշտանկա», Բիրյուկ», Պահպանիր ինձ իմ թալիսման» ... Ռոման Բալայանի ֆիլմերը հայտնի ու սիրված են տարբեր սերնդների կողմից: Դրանք արտացոլում են ժամանակի շունչը և սոցիալական տարբեր խմբերի բարքերը: Մեր հայրենակիցն այժմ ապրում և ստեղծագործում է Կիևում: Նա ուկրաինական ժամանակակից կինոյի ամենավառ անհատականությունն է: Բալայանը հայտնի է նաև ռուս դասական գրականության՝ իր նուրբ ու բարձրաճաշակ էկրանավորումներով: Կադրից դուրս նա մի քանի ժամ մեզ հետ էր...

Վլադիմիր Մսրյան


ՀՀ ժող. արտիստ Վլադիմիր Մսրյանի ավանդը մեծ է հայ բեմարվեստում: Նա խաղաց բազմաթիվ դերեր՝ ծաղրածուից մինչեւ արքա, անդավաճան մնալով իր սկզբունքներին: Կինոյում նա մնաց որպես անփոխարինելի Պագանինի, թատորնում՝ Հերոստրատ, կյանքում՝ պարզ ու սովորական Վլադիմիր Մսրյան: Կադրից դուրս նրա մասին պատմում են մտերիմները:
 
Մասնակցում են՝
Գուժ Մանուկյան. ՀՀ ժող.արտիստ,
Լևոն Իգիթյան. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
Կարեն Ջանիբեկյան. ՀՀ ժող. արտիստ,
Վալերի Թումասյան,
Մայիս Մխիթարյան. գեղանկարիչ,
Տիգրան Խզմալյան. կինոռեժիսոր
Alt

Դավիթ Հակոբյան, Արամ Գրիգորյան


Բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանը և Արամ Գրիգորյանը կատակում են, թե ընկերներ են անհիշելի ժամանակներից. հինգերորդ դասարանի տղաներ էին, հաճախում էին գեղարվեստի դպրոց: Շատ արագ մտերմացան ու մինչև այսօր անբաժան ընկերներ են: Դավիթն Արամին է համարում իր արվեստի առաջին ու ամենամեծ քննադատը: Արամն էլ հիացած է ընկերոջ՝ արվեստի նկատմամբ ունեցած մեծ նվիրումով: Երկուսի համար էլ ընկերությունը փայփայանքի արժանի մեծ պարգև է:

Alt

Տեր Կյուրեղ քահանա Տալյան, Սարգիս Մարգարյան


Տեր Կյուրեղ քահանա Տալյանի և ինժեներ-երկրաբան Սարգիս Մարգարյանի համար ընկերության ամենաբարձր դրսևորումը զոհաբերելու պատրաստակամությունն է: Սարգիս Մարգարյանը մեծ պատիվ է համարում Տեր Կյուրեղի ընկերը լինելը: Նա մեծ սիրով ընդունեց Պատարագին շապիկ հագնելու՝ Տեր Հոր առաջարկը: Այս ընկերությունը երկուսն էլ նախախնամության պարգև են համարում…

Շավարշ Վարդանյան


Կինոօպերատոր, ռեժիսոր Շավարշ Վարդանյանը Լենինգրադից վերադառնալուց հետո աշխատանքի է անցնում Հայֆիլմում»: Կարճ ժամանակ անց սկսվում է Արցախյան շարժումը: 1988-90-ական թթ.՝ Արցախայան հերոսամարտի առաջին օրերից, վերցնում է տեսախցիկն ու մեկնում ռազմաճակատի առաջին գիծ: Նրա շնորհիվ մենք այսօր ունենք մոտ 1200 ժամ վավերագրական տեսանյութ պատերազմի շրջանից: Այդ յուրատիպ վավերագրության ստեղծման մասին կադրից դուրս պատմում է կինոօպերատորը:

Alt

Արտյոմ Վարդանյան և Մհեր Մելքոնյան


Արտյոմ Վարդանյանն ու Մհեր Մելքոնյանը շուրջ 30 տավա ընկերներ են: Արտյոմը երկար տարիներ Հոլանդիայում ապրելուց հետ վերադարձել է Հայաստան և իրականացրել վաղեմի երազանքը` հիմնել է կենդանաբանական այգի: Մհերի հետ ուսանողական տարիներից սկսված ընկերությունը վերածվել է ընտանեկան բարեկամության` Արտյոմը Մհերի երեխաների կնքահայրն է:

Անրի Վերնոյ


Ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) հայ հանդիսատեսին հայտնի է Մայրիկ» ֆիլմով: 2010 թ. Անրի Վերնոյի ընտանիքը Հայաստանում էր: Ոսկե ծիրան» կինոփառատոնը համաշխարհային կիոնյում ունեցած ավանդի համար Վերնոյին հետմահու մրցանակ էր շնորհել: Անրի Վերնոյի որդին՝ Պատրիկը, որպես ասիստենտ է աշխատել ֆիլմում: Հորս հետ աշխատելը շատ դժվար էր»,-հիշում է Պատրիկը: Կադրից դուրսը» պատմում է Վերնոյ-Մալաքյան գերդաստանի ու Մայրիկ» ֆիլմի ստեղծման մասին, հաղորդման մեջ օգտագործված են բացառիկ դրվագներ ֆիլմի նկարահանումներից: