|
31-րդ անգամ կայացել է «Վահան Թեքեյան» միջազգային մրցանակաբաշխությունըԱյս տարի մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել երկու տասնյակից ավելի հեղինակ- ստեղծագործող: Հայագիտություն անվանակարգում մրցանակ է շնորհվել ավստրիացի Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարտին ՝ «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» ուշագրավ աշխատության համար: Հանձնախնբին գրավել է «Նեմեսիսի» և Սողոմոն Թեհլիրյանի դատավարության մասին օտարազգի հեղինակի գործը։ Գիրքը պատմում է 1919-22 թվականներին Հայոց ցեղասպանության և Բաքվի ջարդերի մի քանի պատասխանատուների դեմ նախապես ծրագրված ու իրականացված հատուկ գործողությունների մասին: |
|
150 պատանի նկարիչներ մասնակցել են «Արարատը մեր աչքերում» միջոցառմանը«Արարատը մեր աչքերում» խորագրով հոգևոր-կրթամշակութային միջոցառումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի բակում է համախմբել Մայր Աթոռի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայորդյաց տների շուրջ 150 պատանի նկարիչների: Ավելի ուշ պատանիների նկարներով կբացվի մեծ ցուցահանդես: Յուրաքանչյուր աշխատանք կլրացվի հեղինակային փոքրիկ էսսեյով: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բրազիլահայ ուխտավորներիԱմենայն Հայոց Կաթողիկոսը բարձր է գնահատել համայնքային կյանքում թեմակալ առաջնորդի ու թեմի հոգևոր սպասավորների իրականացրած աշխատանքները: Նա ուխտավորներին պատգամել է անսասան մնալ հավատքի մեջ, ամեն ջանք գործադրել՝ զորացնելու համայնքը և օգտակար ծառայություն բերելու ազգին, հայրենիքին և Եկեղեցուն: |
|
Մայր Աթոռում հյուրընկալվել են ԱՄՆ քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակում Գարեգին վարդապետ Համբարձումյանը հյուրընկալել է «Save Armenia» քրիստոնեական կազմակերպության, Թուֆենկյան հիմնադրամի և Միացյալ Նահանգներում գործող քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչների, որոնք տարիներ շարունակ քայլեր են ձեռնարկում Արցախի հոգևոր ժառանգության պահպանման և արցախահայերի իրավունքների պաշտպանության համար։ |
|
Տիրոջ խաչափայտի Սուրբ մասունքը տեղափոխվել է Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցիԽաչվերացին հաջորդող երկրորդ երեքշաբթի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է սրբուհիներ Փեփրոնեի, Մարիանեի և Վարդան զորավարի դստեր՝ սուրբ Շուշանիկի հիշատակության տոնը։ Սա նաև Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու ուխտի օրն է: Արդեն երկրորդ տարին է՝ այս օրը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատնից Սբ. Մարիանե եկեղեցի է բերվում Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքը: |
|
Հայ առաքելական եկեղեցին նշել է ԽաչվերացըՏաճարի զանգերի հանդիսավոր ղողանջների ներքո միաբանների թափորը և հավտացյալները Ամենայն հայոց Հայրապետին ուղեկցել են Մայր Տաճար՝ հանդիասապետելու Խաչվերացի տոնի Սուրբ և անմահ Պատարագը։ Տոնի առիթով բազմաթիվ հավատացյալներ են համախմբվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ |
|
Նիկիայի համագումարի անդամները Մայր Տաճարում մասնակցել են Սուրբ ՊատարագինԱմենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ և Անմահ պատարագ, որին մասնակցել են Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի առիթով Էջմիածնում գումարված միջեկեղեցական համաժողովի մասնակիցները: .- Ուղղափառ դավանանքի հիմանական դրույթները պարունակող Նիկիական հանգանակը Սուրբ պատարագի անքակտելի մասն է, համաձայն որի Որդին համագո է Հորը: |
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Կրթության մշակների օրհնության կարգՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել կրթական կառույցների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ և մեծ թվով մանկավարժներ: Ամեն տարի այս օրը կրթության մշակները Մայր Տաճարում մասնակցում են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ Պատարագին և ստանում Հայոց Հայրապետի հոգեխնամ օրհնությունը։ |
|
Հոգեւորականները մեծ ուխտերթ են կազմակերպել դեպի Նոր ՎարագավանքՏավուշի թեմի հոգևոր դասը, առաջնորդությամբ թեմի վարչական խորհրդի ատենապետ Տ. Սամվել վարդապետ Մխիթարյանի և Մայր Աթոռի միաբան Տ. Դանիել եպիսկոպոս Ֆնդկյանի, մեծ ուխտերթ է կազմակերպել դեպի Նոր Վարագավանք: Եփեսոսի Սուրբ ժողովի 200 եպիսկոպոսների և Հայրապետների տոնին նվիրված մեծ ուխտերթը վաղ առավոտից շուրջ 1500 հավատացյալների է համախմբել առաջնորդանիստ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում: Այնտեղից սաղմոսերգությամբ և աղոթքով ուխտավորները քայլել են մինչև Գետահովիտ, ապա ուղևորվել Նոր Վարագավանք: |
|
Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարն ամառվա ընթացքում հարյուրավոր դպրոցականների է ընդունելՏարեցտարի աճում է ճամբարի համբավը, ինչի արդյունքում ավելի շատ պատանիներ են ցանկանում հանգստանալ Ծիծեռնակ ճամբարում։ Կազմակերպիչների պնդմանբ «Ծիծեռնակը» դասական ճամբար է, որն համեմված է ազգային և հոգևոր տարրերով։ Այս տարի նույնիսկ արտերկրից եկած հայ դպրոցականներ են հանգստացել ճամբարում: |
|
Վերաօծվել է Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցինԳուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ վերաօծվել է Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցին: Այն նորոգվել և կահավորվել է եկեղեցու խաչքավոր Վարդան Սարդարյանի բարերարությամբ: |
|
Վեհափառ հայրապետը հյուրընկալել է Բոստոնի շրջանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու ուխտավորներինԱմենայն հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին և իր գնահատանքը հայտնեց հոգևոր հովվին արդյունավետ սպասավորության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, հատկապես հայրենիքի համար այս ծանր օրերին։ Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր միասնականության և զորեղ հավատքի շնորհիվ կկարողանա հաղթահարել առկա դժվարություններն ու փորձությունները: |











