Համավարակի պատճառով Շուրիշկանի հրաշագործ ավետարանը Մատենադարանից չտարվեց Մուղնի


Համավարակի սահմանափակումներով պայմանավորված՝ այս տարի Կրկնազատկին Մատենադարանից դուրս չբերվեց Շուրիշկանի հրաշագործ ավետարանը, որն այս տոնին ավանդաբար տարվում էր Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի:

 

Կալկաթայի հայոց ճեմարանում 2020-2021 նոր ուսումնական տարին մեկնարկել է hեռավար եղանակով


Հնդկաստանում ուսումնական տարին սկսվում է ապրիլի 1-ից։ Հնդկահայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի տեսուչ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանի փոխանցմամբ ապրիլի 2-ից հեռավար ուսուցման եղանակով ճեմարանում մեկնարկել է 2020-2021 նոր ուսումնական տարին:

 

Հարության տոնին հաջորդող Կրկնազատկի պատարագը մատուցվեց դռնփակ, ուղիղ հեռարձակմամբ


Հարության տոնին հաջորդող կիրակին կոչվում է Կրկնազատիկ կամ Նոր կիրակի: Կրկնազատկի դռնփակ պատարագին Էջմիածնի Ս. Աստվածածին եկեղեցում հավատացյալներ չկային: Պատարագն ուղիղ հեռարձակվեց «Շողակաթ» հեռուստաալիքով:

 

ԵՀԽ Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի հովանավորությամբ 20. 000 դիմակ է կարվել


Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան «Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Շիրակի, Տավուշի, Գուգարաց թեմերի սոցիալ-կրթական կենտրոններում և Էջմիածնի հայորդյաց տանը կամավորները բազմակի օգտագործման 20. 000 դիմակ են կարել:

 

Կալկաթայի հայոց ճեմարանում 2020-2021 նոր ուսումնական տարին մեկնարկել է hեռավար եղանակով


Հնդկաստանում ուսումնական տարին սկսվում է ապրիլի 1-ից։ Հնդկահայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի տեսուչ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանի փոխանցմամբ ապրիլի 2-ից հեռավար ուսուցման եղանակով ճեմարանում մեկնարկել է 2020-2021 նոր ուսումնական տարին:

Հատուկ չվերթով Կալկաթայի հայոց ճեմարանի սաներն ու ուսուցիչները վերադարձել են Հայաստան


Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ՀՀ պարետատան և ԱԳՆ համակարգմամբ կազմակերպվեց հատուկ չվերթ, որով Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի 68 սաներ ու նրանց ուսուցիչները փոխադրվեցին Հայաստան:

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը բացվել է


Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը:

Ներսես Աշտարակեցու ծննդյան 250-ամյակին նվիրված գիտաժողով է անցկացվել


Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ Աշտարակի հայորդյաց տանը փետրվարի 28-ին տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես 5-րդ Աշտարակեցու 250-ամյակին:

Բերքաշատի դպրոցի գրադարանին Մայր Աթոռի հրատարակչատունը 50 անուն գիրք նվիրեց


Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Մայր Աթոռի կողմից 50 անուն գիրք նվիրվեց Արմավիրի մարզի Բերքաշատ համայնքի միջնակարգ դպրոցի գրադարանին։

«Տավուշն աշխարհի աչքերով» նկարչական միջազզային ցուցահանդեսը Երևանի պատմության թանգարանում


Փետրվարի 12-ից մարտի 4-ը Երևանի պատմության թանգարանում բաց կլինի «Տավուշն աշխարհի աչքերով» նկարչական միջազզային ցուցահանդեսը: Բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Բացվել է Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի «Թևանյան կենտրոն»-ը


Բացվել է Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի «Թևանյան կենտրոն»-ը:

Սուրբ Սարգսի տոնի առիթով Թումանյանի տուն-թանգարանում երիտասարդական միջոցառում էր


Երիտասարդական ակումբների դաշնության անդամները սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ համախմբվել էին Հովհաննես Թումանյանի երևանյան տուն-թանգարանում: