|
Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված համերգ է կազմակերպվել կամերային երաժշտության տանըԿոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով կազմակերպվել է «Ի հիշատակ» համերգային երեկո: Ամեն տարի ապրիլի 24-ին ընդառաջ Հայաստանի Պետական Կամերային Երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, համերգային ծրագրով իր խոնարհումն է հայտնում Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին: Երգչախումբը հանդես էր գալիս երգեհոնային երաժշտության ուղեկցությամբ: |
|
Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին հնչել է Մոցարտի «Ռեքվիեմը»Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Այն երաժշտության լեզվով դատապարտող կոչ է ընդեմ 110 տարի առաջ կատարված հանցագործության հայ ժողովրդի և ամբողջ մարդկոթւյան դեմ: Մոցարտի «Ռեքվիեմը»՝ բոլոր ժամանակների ամենաազդեցիկ հոգեհանգստյան մեսսան է և Տիրոջն ուղղված ոգեշունչ աղոթք։ Մոցարտն իր «Ռեքվիեմում» երաժշտության միջոցով արտահայտել է մարդկային հոգու խռովքը, վիշտն ու տառապանքը, նաև խաղաղաղությունը։ |
|
Ավագ ուրբաթ բոլոր եկեղեցիներում հիշատակվել է Տիրոջ խաչելությունն ու մահըՀոգևորականները չորս Ավետարաններից ընթերցում են Հիսուսի՝ երկրի վրա վերջին ժամերը բովանդակող դրվագները՝ Պիղատոսի մոտ տարվելու, Գողգոթայի վրա խաչվելու, մահվան, արևի խավարման ավետարանական հատվածները: Չորս ավետարաններում նկարագրված մատնության, ձերբակալության և դատապարտության տեսարաններն արտահայտում են Քրիստոսի մարդկային և աստվածային էությունների դրսևորումները՝ մարդկային տառապանքն ու ցավը, խաչի վրա իրեն խաչողներին ներելը: |
|
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում Ծաղկազարդի առիթով մատուցվել է տոնական պատարագՀիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն առանձնակի պատիվներ և հանդիսավորություն է նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանիշ: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: |
|
Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած Դիլիջանի նոր եկեղեցու շինարարությունը վերսկսվել է հանգանակությունների միջոցով
Ռուբեն Վարդանյանը Դիլիջանի համապարփակ զարգացման ծրագրի մաս է դիտարկել այս եկեղեցու կառուցումը, այն համարելով քաղաքի հոգևոր, մշակութային վերածննդի խորհրդանիշ: Ծրագիրը Վարդանյանը սկսել է 2014 թվականին։ Ադրբեջանի կողմից Վարդանյանին ապօրինի կալանավորելուց հետո կինն է շարունակել ծրագիրը։ Կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվում է տեղական տրավերտինով: Ունենալու է 37 մ․ բարձրություն և զբաղեցնելու է 375 քմ տարածք: Երկու զանգակատները, տեղակայվելու են գմբեթի երկու կողմերում՝ երկթեք տանիքների վրա: Եկեղեցու ճակատը զարդարված է լինելու այբուբենով և աստվածաշնչյան տեքստերով: Նորակառույց եկեղեցու ընդարձակ սրահում միաժամանակ 300-ից ավելի մարդ կարող է գտնվել:
Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած Դիլիջանի նոր եկեղեցու շինարարությունը վերսկսվել է հանգանակությունների միջոցով
Ռուբեն Վարդանյանը Դիլիջանի համապարփակ զարգացման ծրագրի մաս է դիտարկել այս եկեղեցու կառուցումը, այն համարելով քաղաքի հոգևոր, մշակութային վերածննդի խորհրդանիշ: Ծրագիրը Վարդանյանը սկսել է 2014 թվականին։ Ադրբեջանի կողմից Վարդանյանին ապօրինի կալանավորելուց հետո կինն է շարունակել ծրագիրը։ Կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվում է տեղական տրավերտինով: Ունենալու է 37 մ․ բարձրություն և զբաղեցնելու է 375 քմ տարածք: Երկու զանգակատները, տեղակայվելու են գմբեթի երկու կողմերում՝ երկթեք տանիքների վրա: Եկեղեցու ճակատը զարդարված է լինելու այբուբենով և աստվածաշնչյան տեքստերով: Նորակառույց եկեղեցու ընդարձակ սրահում միաժամանակ 300-ից ավելի մարդ կարող է գտնվել:
|
|
Հիմնանորոգվում է ԶՈւ հոգևոր առաջնորդության Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցինԶինված ուժերի հոգևոր առաջնորդության Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում այս օրերին ընթանում են շինարարական լայնածավալ աշխատանքներ: Մայր Աթոռի ճարտարապետական բաժինը պետական կառույցների հետ քննարկել է աշխատանքի ծավալն ու անելիքները: Ամբողջությամբ կնորոգվի եկեղեցու տանիքը, կկատարվեն հիմքի և պատերի ամրակայման աշխատանքներ, որից հետո կանցնեն ներքին հարդարման աշխատանքներին: |
|
Պահոց շրջանում՝ ուրբաթ օրերին, կկատարվեն Հանգստյանժամերգություններ, իսկ չորեքշաբթի առավոտյան՝ արևագալի Երեկոյան Խաղաղական և հանգստյան ժամերգությունները կատարվում են մայրամուտից առաջ, խորհրդանշելով Քրիստոսի թաղումը, դժոխք իջնելն ու արդարներին տանջանքներից ազատելը: Հոգևորականները անդորր ու խաղաղություն են խնդրում ամենօրյա մեղքերով ծանրաբեռնված մարդու հոգու համար: |
|
Երեւանում Արցախից տեղահանված երեխաների համար բացվել է վերականգնողական կենտրոնԾրագիրն իրականացվում է «ՍՕՍ Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության ֆինանսավորմամբ: Նորաբաց կենտրոնում անվճար կսպասարկվեն մանկական ուղեղային կաթված, գլոբալ զարգացման հապաղում, բնածին և ձեռքբերովի այլ շեղումներ ունեցող երեխաները: Դռները բաց են լինելու նաև կինեզիոթերապևտի, հոգեբանի, լոգոպեդի կարիք ունեցող երեխաների համար՝ առանց տարիքային սահմանափակման: Կենտրոնը բացվել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և առաջնորդությամբ։ |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներՏ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, ազատվելով Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ։ Տ. Շնորհք աբեղա Սարգսյանն, ազատվելով Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որպես եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի փոխտնօրեն: Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Կանադայի հայոց թեմում։ |
|
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի անվանակոչությունն ու մկրտությունըԱնվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում, իսկ նախորդ օրը՝ երեկոյան ժամերգության ավարտին, կատարվում է նախատոնակի արարողություն: Այս տոնին հայոց բոլոր եկեղեցիներում ընթերցում են Ղուկասի Ավետարանի երկրորդ գլուխը։ Ինչպես անփոփոխ է Աստվածորդու լույս աշխարհ գալու օրը՝ հունվարի 6-ը, այնպես էլ Նրա անվանակոչության և մկրտության օրն է հաստատուն: |
|
Կոտայքի թեմի առաջնորդարանն ամեն տարի երեխաների համար կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոնակատարությունԿոտայքի թեմի սոցիալական բաժինը տարբեր ծրագրեր է իրականացնում: Հոգևորականներն իրենց ամենօրյա աշխատանքի բերումով անձամբ ճանաչում են կարիքի մեջ հայտնված մարդկանց, վերջին տարիներին նաև՝ Արցախից տեղահանված և Կոտայքի տարբեր համայնքներում վերաբնակված ընտանիքներին: Նրանց համար իրականացվում են աջակցության տարբեր ծրագրեր: |
|
Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր տաճարում մատուցվել է Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ։ Սուրբ Ծննդյան շարականների երգեցողությամբ և Աստծո որդու ծնունդն ավետող ավետարանական մարգարեությունների ընթերցանությամբ է կատարվել նախատոնակը։ Վառելով լապտերներն ու կանթեղները, հավատացյալները օրհնաբեր ավետիսը տարել են իրենց տները և միմյանց փոխանցել Սուրբ Ծննդյան ցնծագին լուրը: |











