![]() |
Արաբկիրի հայորդյաց տան սանը «Նարեկացի» արվեստի միությունում հանդես է եկել մենահամերգով11 ամյա քանոնահարուհին սովորում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի հայորդյաց տան քանոնի դասարանի առաջին սաներից է: Մասնակցել է Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում անցկացված «Արտ Մյուզիք» Արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին ու երկու անգամ իր տարիքային խմբում 1-ին կարգի մրցանակի արժանացել: |
![]() |
Համբարձման տոնը երիտասարդները Թումոյի այգում նշել են ազգային երգ ու պարովՍուրբ պատարագից հետո երիտասարդները տոնը շարունակել են ազգային երգ ու պարով, ժողովրդական խաղերով՝ հյուսել են ծաղկեպսակներ և վիճակ են գցել։ Միջոցառմանը հանդես է եկել Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը: Երիտասարդները ներկաներին տոնի ուտեստներ են հյուրասիրել՝ կաթնապուր, գաթա։ |
![]() |
«Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիան» ծառատունկ է կատարելԱնցած տարի կառուցված Տարոնիկ գյուղի Սուրբ Զորաց մատուռի հարակից Հերոսների այգում «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիան» ծառատունկ է կատարել: Ծրագրով նախատեսվում է կանաչապատ գոտիներ ստեղծել Հայորդյաց տների և Սարդարապատի հուշահամալիրի տարածքներում: |
![]() |
Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու լուսարարարապետը տնօրհնեքի կարգ է կատարելԱրտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու լուսարարարապետ Տեր Պողոս քահանա Միքայելյանը տնօրհնեքի կարգ է կատարել: Օրհնվել են ընտանիքի անդամները, տան բերքն ու բարիքը: Տնօրհնեք կատարվում է Սուրբ Ծննդյան և Հարության տոներին հաջորդող շրջանում, բնակարանամուտին, ընտանիքում անհաշտության դեպքում կամ ցանկացած ժամանակ, երբ մարդիկ ուզում են սեփական հարկը օրհնությամբ լցնել: |
![]() |
Վերջին զանգը Էօրնեկյան դպրոցում. աղոթք, օրհներգ եւ նոր սկիզբՎերջին զանգը Էօրնեկյան դպրոցում. աղոթք, օրհներգ եւ նոր սկիզբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Էօրնեկյան հանրակրթական դպրոցի շրջանավարտները նշել են վերջին զանգը։ Արարողությունը սկսվել է աղոթքով ու դպրոցի օրհներգի հնչյուններով։ Շրջանավարտները կարեւոր են համարել դպրոցի դերը իրենց մասնագիտական կողմնորոշման գործում։ Էօրնեկեան հանրակրթական դպրոցը հիմնադրել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Դպրոցի շենքը կառուցվել է արգենտինահայ գործարար և բարերար Էդուարդո Էօրնեկեանի հովանավորությամբ և կրում է նրա անունը: |
![]() |
Հայ օգնության ֆոնդը 16 դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի գիտնականներինՅուրաքանչյուր գիտական խումբ 7500 դոլար է ստացել: Գիտնականները հետազոտություններ կանցկացնեն ֆիզիկայի, կենսատեխնոլոգիայի, կենսաբանության, նանոտեխնոլոգիայի, նյութագիտության, կենդանաբանության, կենսաքիմիայի, հասարակական գիտությունների և պատմության ոլորտներում: Անցած 25 տարիների ընթացքում հիմնադրամի հետազոտական խորհրդին ներկայացվել է 3566 դիմում-առաջարկ: Դրամաշնորհներ են ստացել 622 գիտական խմբեր: |
![]() |
Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի բանախոսությունը «Բարձունք» հկ-ումՏեր Մարկոս քահանա Մանգասարյանը «Բարձունք» հկ-ում ներկայացրել է ամուսնալուծության, ծնողական խնամքի բացակայության, թվային կախվածության, էմոցիոնալ կապի խզման, աշխանքային գերծանրաբեռնվածության, միջսերնդային կոնֆլիկտների, սեռական խնդիրների, ընտանիքների վրա պատերազմի և տեղահանությունների ազդեցության և քրիստոնեական արժեհամակարգի վերաբերյալ հայ առաքելական եկեղեցու առաջարկած լուծումները: |
![]() |
Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրը մատուցվել է տոնական ՊատարագԵրևման Սուրբ Խաչի տոնը հաստատվել է որպես Երևանի Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օր: Այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի է տեղափոխվել Քրիստոսի Խաչափայտի Մասունքը: Պատարագից հետո եկեղեցու բակում անցկացվել է ազգային երգ ու պարով տոնախմբություն: |
![]() |
Շրջանավարտները մասնակցել են տարեվերջյան ուսումնական ժամերգությանՄխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետազոտական վարժարանի 2025 թվականի շրջանավարտները ավագ դպրոցին հրաժեշտ տալուց առաջ մասնակցել են տարեվերջյան ուսումնական ժամերգության: Սուրբ Երրորդություն եկեղեղեցում նրանք հոգևոր երգեր ու շարականներ են երգել: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ուրաքանչյուր ուրբաթ աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները ուսումնական ժամերգության են մասնակցում: Հայրենագիտության ճամփարդությունների ժամանակ հոգևոր երգեր են հնչեցնում գործող ու խոնարհված եկեղեցիներում: |
![]() |
Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքում կատարվել է Տնօրհնեքի արարողությունՄասյացոտնի թեմի Դաշտավան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքում տնօրհնեքի կարգ է կատարել: Տնօրհնեքի արարողությունը Հիսուս Քրիստոս է հաստատել։ Առաջին դարից առաքյալները Ծննդյան ու Հրաշափառ Հարության Բարի լուրն ավետելու և օրհնություն բաշխելու համար այցելում էին հավատացյալների տները: |
![]() |
Կարմիր Կիրակիին Հովհաննավանք են տարել Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր ԱվետարանըՈւխտագնացները Հովհաննավանքում մասնակցել են Սուրբ պատարագի եւ Ավետարանի օրհնությունն ստացել։ Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը պահվում է Կարապետյանների ընտանիքում: Արդեն 5 տարի է այս օրը ընտանիքի անդամները բերում են Սուրբ Հովհաննավանք՝ Ավետարանից բխող օրհնությանը բաժին դարձնելով հավատացյալներին: Ընտանիքի անդամները առանձնահատուկ ակնածանքով ու հավատով են մասնակցում պատարագին: |
![]() |
Հակոբ Պարոնյանի թատրոնում տեղի է ունեցել «Կուսակալը» պատմական դրամայի պրեմիերանՊիեսը նկարագրում է 3-րդ դարի վերջին Մեծ Հայքի 29 ամյա անիշխանության շրջանը: Կուսակալին մարմնավորել է վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը: Սամվել Մհերյանը պիեսը գրել է ըստ իր հեղինակած «Փոթորկից առաջ» պատմավեպի: Ըստ հեղինակի՝ Տրդատ արքան գործող անձ չէ պիեսում, բայց ողջ դրամայի ընթացքում ժողովուրդը սպասում է քրիստոնեությունը պետական կրոն հռչակող արքայի: |