![]() |
12-րդ անգամ անցկացվել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնըԱյն Հայաստանի մշակութային կյանքում յուրօրինակ հարթակ է, որը համադրում է արվեստը, հոգևոր, մարդասիրական արժեքները: Փառատոնն անցկացվել է օգոստոսի 18-ից սեպտեմբերի 5-ը: Լոռու, Կոտայքի մարզերի մի շարք քաղաքներում ու Երևանում մարդիկ համերգային երեկոների են մասնակցել, որոնց հաջորդել են ֆիլմերի դիտումներն ու քննարկումները: Փառատոնին ընտրվել են այնպիսի ֆիլմեր, որոնցում շեշտադրված են հոգևոր ու մարդասիրական արժեքները, որոնք քարոզում են սեր, բարություն, խաղաղասիրություն, դժվարություններից չընկրկելու հաստատակամություն: |
![]() |
Ճարտարապետը ներկայացրել է Քարաշամբի Սուրբ Գեւորգ եկեղեցին վերականգնելու նախագիծՔարաշամբի Սուրբ Գեւորգ եկեղեցին բացառիկ կառույց է։ Մասնակի պեղումներ վերջին անգամ 1983 թվականին են արվել: Այժմ պահպանման, ամրակայման և ցուցադրման կարիք ունի: Կանգուն է միայն կառույցի հյուսիսային հատվածը՝ խաչաթև գմբեթով: Աղոթատունը կառուցված է սև և բաց դարչնագույն սրբատաշ տուֆից: Կառուցման թվականի մասին հիմնավոր տեղեկություններ չեն պահպանվել: Հայտնի է սակայն, որ հատակագծային այսպիսի հորինվածքը հատուկ է 7-րդ դարի եկեղեցիներին: Կառույցի մուտքը, հարդարանքը ևս մասնագետներին թույլ են տվել եզրակացնել, որ աղոթատունը կառուցվել է 7-րդ դարում: |
![]() |
Մայր Աթոռից Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցի է տեղափոխվել Թովմաս առաքյալի մասունքակիր խաչըՀրազդանի Վանատուր թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնել են Թովմաս, Հակոբոս, Շմավոն առաքյալների հիշատակը: Հավատավյալները մասնակցել են Խաչերթի, որը մեկնարկել է քաղաքի երկու կողմերից: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պահոցից Հրազդանի Սուրբ Աստվածածին է բերվել Թովմաս առաքյալի մասունքակիր խաչը: |
![]() |
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Աստվածամոր Վերափոխման տոնին Պատարագ է մատուցվելՍրբազան արարողությունը ուղեկցվել է Աստվածաշնչյան ընթերցումներով, խրատներով, քարոզներով ու աղոթքներով։ Հաղորդություն ստանալուց հետո հավատացյալները մասնակցել են Խաղողօրհնեքի կարգին: Այս արարողությամբ օրհնվում է ամբողջ տարվա բերքն ու բարիքը: |
![]() |
Մայր Աթոռից Ս. Թադեոս եկեղեցի է տեղափոխվել Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքըՄասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում օգոստոսի 2-ին Պատարագ մատուցվեց Սուրբ Թադեոս Առաքյալի և Սանդուխտ կույսի հիշատակության օրվա առիթով: Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումին ընդառաջ՝ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ս. Թադեոս եկեղեցի բերվեց Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքը: |
![]() |
Գյումրիում հավատացյալները Սուրբ Հակոբ եկեղեցուց դեպի Սուրբ Ամենափրկիչ ուխտերթ են իրականացրելՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ, Գյումրիի Սուրբ Հակոբ եկեղեցուց դեպի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի ուխտերթ է անցկացվել: Ուխտերթից առաջ հավատացյալները Սուրբ Հակոբ եկեղեցում երեկոյան ժամերգության և ընդհանրական խոստովանության են մասնակցել: Տեր Տաթև քահանա Մարուքյանը նկատել է, որ ուխտերթի նպատակը ինքնամաքրվելն է ու հոգևոր բուժումը: Տեր Հայրը հավատացյալներին հորդորել է երբեք չհուսահատվել, աղոթել և չկասկածել աղոթքի զորությանը: |
![]() |
Բյուրականում անցկացվում է հոգևոր բակային ճամբարՈւսանողները որպես ջոկատավարներ անգլերենի, կենսաբանության, իրավագիտության, հայոց լեզվի ու կրոնի դասեր են անցկացնում Բյուրականի Խրիմյան Հայրիկ կրթարան հաճախողների համար: Դասերն ընդմիջվում են քաղցրավենիքով ու բակային խաղերով: Խրիմյան Հայիկ կրթարանում Արագածոտնի թեմն ու «Հայ-Դանիական բարեգործական առաքելություն» կազմակերությունը «Լույս մանկանց» ծրագիր է իրականացնում: Երեխաները հոգևոր գիտելիք են ձեռք բերում և խմբակներ այցելում: |
![]() |
Հայագիտական կրոնագիտական դասընթացի մասնակիցները վկայականներ են ստացելԵրիտասարդները վերջին շաբաթների ընթացքում հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, սովորել են հայոց լեզու, հայոց պատմություն։ Հոգևոր, կրոնական գիտելիք են ստացել։ Մասնակցել են մշակութային ծրագրերի, Էջմիածնի հայրդյաց տանը արվեստի, արհեստի դասերի են մասնակցել: Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, Բրազիլիայից, Ավստրիայից և Վրաստանից ժամանած երիտասարդները եղել են սրբավայրերում, Մայր տաճարում ու Սևանավանքում մասնակցել են պատարագի։ |
![]() |
Հայ Առաքելական եկեղեցին նշել է Աստվածածնի տուփի գյուտի տոնըՍա Տիրամորը նվիրված յոթ տոներից մեկն է, որը Հայ Առաքելական Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տնօրինությամբ: Տոնը նշվում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը։ Ավանդության համաձայն` Սուրբ Աստվածածնի տուփը, որում պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու իշխաններ, ովքեր Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսել են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Տուփը փոխարինելով կրկնօրինակով՝ նրանք այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Սուրբ Աստվածածին եկեղեցում: |
![]() |
Հայ Առաքելական եկեղեցին նշել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հիշատակության տոնըՀայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնել է թարգմանիչներ Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետի և Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի հիշատակության տոնը: Տոնի առիթով, Արագածոտնի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում թեմակալ Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանդիսապետությամբ մատուցվել է տոնական Սուրբ և Անմահ Պատարագ: |
![]() |
Վերակնգնվում է Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրըՈւշիի վանական համալիրը վերակառուցելու համար հազարավոր բեկորներ են մասնագետները հաշվառել ու համարակալել: Անհրաժեշտություն է աառաջացել կազմել նաև ամրակայման, կոնստրուկտորական ու շահագործման նախագիծ: Վերակառուցմանը զուգահեռ պատմական տեղեկությունների ուսումնասիրություններ են կատարվում: 1999 թվականից սկսած՝ հնագետներ ու վերականգնող ճարտարապետներ այս տարածքում պեղումներ, ուսումնասիրություններ են իրականացնում: |
![]() |
Բյուրավանում նշել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաօծման 25-րդ տարեդարձըԳրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին տոնական պատարագ է մատուցվել Արարատի մարզի Բյուրավան համայանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Համայնքն ու հյուրերը տոնեել են եկեղեցու վերաօծման 25-րդ և հիմնադրման 195-րդ տարեդարձը: |