«ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբը Իջևանում՝ Տավուշի թեմի առաջնորդարանի դահլիճում, Պայծառակերպության տոնի օրը «Նվիրում» խորագրով համերգով նշեց հոբելյանական 10-րդ տարեդարձը։ Երգչախումբը հիմնել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով հոբելյանական համերգին հետևել է հեռավար, քանի որ գտնվում է տնային կալանքում։ Գեղարվեստական ղեկավար Մարիյա Գալստյանի և պրոդյուսեր Թովմաս ուրարակիր Առաքելյանի առաջնորդությամբ՝ երգչախումբը 10 տարվա անխափան գործունեության ընթացքում հանդես է եկել «Ստարմուս» փառատոնին, Մանկական Եվրատեսիլի փակմանը և նկարահանվել երաժշտական ֆիլմերում։

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Աննա Թամրազյան
2026-07-13
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ