
Օգոստոսի 25-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին։ Թեմի առաջնորդ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը շնորհավորեց Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով և երախտագիտություն հայտնեց հայրական խնամքի համար։ Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց թեմի հոգևորականների հոգեխնամ ու նվիրական ծառայությունը և ստեղծված դժվարին իրավիճակում նրանց դրսևորած անմնացորդ նվիրումը Հայ Եկեղեցուն։
2026-08-25
Telecast type: Լուր Ռեպորտաժ