Հուլիսի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սանատրուկ արքայի դուստր Սուրբ Սանդուխտ կույսի՝ առաջին հայ մարտիրոսուհու հիշատակը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում, որտեղ զետեղված է առաքյալի սրբազան մասունքը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ պատարագ մատուցեց Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը: Հոգևոր դասն ու հավատացյալները աղոթեցին հավատի զորացման և Հայաստան աշխարհի խաղաղ կյանքի համար:

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Աննա Թամրազյան

,

Օպերատոր Գևորգ Ավագյան
2026-07-18
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ