Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայագիտական և կրոնագիտական դասընթացներին մասնակցելու համար սփյուռքից Մայր Աթոռ ժամանած շուրջ 30 երիտասարդի։ Արդեն երկրորդ տարին իրականացվող դասընթացների նպատակն է խթանել արտերկրում ապրող երիտասարդների հայոց լեզվի ու պատմության իմացությունը և ամրապնդել կապը հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգության հետ։ Հայոց Հայրապետի հետ հանդիպմանը երիտասարդները ներկայացան ու պատմեցին իրենց մասին, իսկ Նորին Սրբությունը հորդորեց նրանց ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել աշխարհասփյուռ համայնքներում ազգային-եկեղեցական կյանքի զորացմանը։

 
2026-07-15
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ