
Հուլիսի 12-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնին, Սյունյաց թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ վերաօծվեց Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցին: «ՍՈՍ Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության աջակցությամբ սրբավայրում կատարվել են ներքին հարդարման մեծածավալ աշխատանքներ՝ նորոգվել են պատերը, թաղերը, թմբուկն ու գմբեթը։ Այսուհետ վերաբացված եկեղեցում իրենց հոգևոր սպասավորությունն են շարունակելու Տեր Ահարոն քահանա Մելքումյանը և Տեր Տիգրան քահանա Հակոբյանը։
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Աննա Թամրազյան
2026-07-13
Telecast type: Լուր Ռեպորտաժ