|
Անտեսվածն ու գերագնահատվածը Պ. Սևակի պոեզիայումՊարույր Սևակի ստեղծագործության, մասնավորապես պոեզիայի նկատմամբ կամ գերադրական-պաշտամունքային վերաբերմունք կա, կամ ժխտումի հասնող մերժողականություն: Այստեսակ ընկալումը որոշակի ներդաշնակության է բերվում միայն գրականագիտական սթափ վերլուծումներում: Սևակի պոեզիայի ընկալումներում անտեսումի և գերագնահատության հարաբերակցության հարցերի շուրջ «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Հայ գրողների բառապաշարըԻ՞նչ չափով և ինչպե՞ս են օգտագործում գրողները լեզվի հիմնական բառաֆոնդը, շարքից-շարք, գրքից-գիրք, ըստ բովանդակության, ինչպե՞ս է փոխվում բառապաշարը և կարո՞ղ է բառապաշարի հարստությունը կամ սահմանափակությունը գրականության գնահատման չափանիշ դառնալ: Այս հարցերի շուրջ «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Վարք Հովհաննես ԹումանյանիԻնչո՞ւ ամեն հայ պետք է լավ իմանա Հովհաննես Թումանյանի կենսագրությունը: Ինչո՞վ է ուսանելի «հմուտ, հանճարեղ լոռեցու», մարդու, բանաստեղծի, հայի, մտավորականի, քաղաքացու վարքը: «Զուգահեռ ընթերցումներ»-ում Հովհաննես Թումանյանի վարքը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Անհայտ փաստեր հայտնի գրքերի մասինԳրքերն, ինչպես և մարդիկ, ունեն ճակատագրեր, ստեղծման յուրահատուկ հանգամանքներ, հաճախ նաև՝ անչափ ուշագրավ ու հետաքրքիր դիպվածներ: Դրանք ինչ-որ չափով կարող են օգնել այդ ստեղծագործությունների մեկնաբանությանն ու ընկալմանը, բայց ինքնին հետաքրքիր են, որպես գրապատմական երևույթներ: Հայտնի ստեղծագործությունների մասին անհայտ պատմությունները «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Չարենցի երկերի ակադեմիական հրատարակություն. հնարավո՞ր է այսօր1960-ական թվականներին Ե. Չարենցի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ իրականացվեց նրա երկերի ակադեմիական հրատարակությունը 6 հատորով: Սակայն թաքստոցներից հանվեցել են Չարենցի տարբեր ձեռագրեր, հրատարակվել են Չարենցի ժառանգության անհայտ ու անտիպ նորանոր նմուշներ: Վաղուց հասունացել է Ե. Չարենցի երկերի ակադեմիական հրատարակության պահանջը, հնարավո՞ր է դա իրականացնել այսօր: «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
|
Գրական 2021. ի՞նչ կարդալ2021 թվականը, չնայած բազմաթիվ դժվարությունների, գրահրատարակչական տեսանկյունից կարելի է արգասաբեր համարել, հրատարալվել է մոտ 600 գիրք: Գեղարվեստական ի՞նչ գրքեր են լույս տեսել, ի՞նչ խորհուրդ կտայինք կարդալ, ի՞նչ չափով է գրահրատարակչական դաշտն արձագանքում մեր երկրում ու աշխարհում ստեղծված իրավիճակին: Այս հարցերի շուրջ «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Տոնական գրականությունՀատկապես խորհրդահայ գրականության թողած տպավորությամբ՝ թյուր կարծիք է ձևավորվել, թե որևէ տոնի, հոբելյանի առիթով գրված բանաստեղծությունը կամ պատմվածքը անպայման տուրք է իշխող գաղափարախոսությանն ու օրվա իշխանություններին դուր գալու հետին նպատակ ունի: Սակայն «տոնական» կամ «օրացուցային» գրականությունը մեր իրականության մեջ շատ հին արմատներ ու ավանդույթներ ունի՝ հասնելով մինչև ծիսական աղոթքներ և հմայություններ: Ի՞նչ է տոնական գրականությունը, ի՞նչ դրսևորումներ ունի և արդյո՞ք այդ համատեքստում ստեղծվել են գրական արժեքավոր գործեր: Այս հարցերի շուրջ բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Վարք Միսաք ՄեծարենցիՀայ պոեզիայի ամենանշանավոր ու սիրված հեղինակներից մեկը՝ Միսաք Մեծարենցը, թեև կարճ կյանք է ունեցել, սակայն իր խոր հետքն ու ազդեցությունն է թողել հայ գրականության պատմության մեջ: Ինչպե՞ս ընկալել ու գնահատել արևմտահայ այս բանաստեղծի պոեզիան, ինչպիսի՞ն է նրա գործերում կյանքի ու բանաստեղծության հարաբերությունը: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Մեկ գործով հայտնի գրողներըԿան գրողներ, որոնք հայտնի են դարձել ընդամենը մեկ ստեղծագործությամբ: Ինչպե՞ս ու ինչո՞ւ է այդպես ստացվում, ինչպե՞ս պետք է գնահատել այդ հեղինակների ամբողջական ստեղծագործությունը: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Գրականությունը թանգարանումԳրականությունը ներկայանում է ոչ միայն գրքերի էջերում, այլ նաև գրողներին նվիրված թանգարաններում: Երևանում և մարզերում բազմաթիվ տուն-թանգարաններ կան, որտեղ ներկայացվում են հեղինակների կյանքն ու ստեղծագործությունը: Ո՞ւմ են ուղղված գրական թանգարանները, արդյո՞ք այսօր չի հնացել թանգարանների ընդունված մոդելը: Քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Վարք Եղիշե Չարենցի. մաս 2-րդԻնչպիսի՞ն էր Չարենցի կյանքի ու ստեղծագործության վերջին ու ողբերգական շրջանը, ի՞նչ ուղերձներ ուներ նրա վերջին՝ «Գիրք ճանապարհի» ժողովածուն, կարո՞ղ էր արդյոք Չարենցը ողջ մնալ այն պայմաններում, որում վախճանվեց: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Վարք Եղիշե ՉարենցիՀեղաբեկումներով լի կյանք, հանճարեղ ստեղծագործություն, դժվար ժամանակներ ու մեծ ողբերգություններ։ Եղիշե Չարենցի կյանքն ու ստեղծագործությունը շատ դժվար է ամփոփել մեկ կամ երկու զրույցի մեջ։ Սակայն կարելի է փորձել ուրվագծել Չարենցի վարքի հիմնական դրվագները։ Հենց դա էլ անում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |










