Ինչպե՞ս սիրելի դարձնել դասականներին


Դպրոցականները դժվարությամբ են կարդում դասական գրականություն, իսկ նրանց ծնողները, եթե նույնիսկ ժամանակին կարդացել են, այսօր դժվար թե վերընթերցեն: Այս խնդիրը ոչ միայն մեր իրականությանն է բնորոշ: Դասականների ընթերցանության դժվարությունները քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Սուրբ Սարգիս. սիրահարների բարեխոս ու խիզախ զորավար


Եթե վերջին տարիներին Սուրբ Սարգսի կերպարը առավելապես ընկալվում է որպես սիրահարների բարեխոս ու օգնական, ապա գրականության մեջ նա նաև քաջ զորավար է, էպոսի հերոսներին ուժ տվող կերպար։ Ինչպե՞ս է արտահայտվում Սուրբ Սարգսի պաշտամունքը մեր բանավոր ու գրական ավանդություններում, ի՞նչ ընդհանրություններ ունի այս հերոսը մեր մյուս սրբերի ու էպիկական հերոսների հետ։ Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Բանաստեղծ, թե՞ բանաստեղծուհի. կանանց պոեզիան


Պե՞տք է տարբերակել կանանց ու տղամարդկանց ստեղծած պոեզիան, կա՞ն գեղարվեստական տարբերակիչ առանձահատկություններ, ինչպե՞ս են կանա՛յք իրենց զգում ու ներկայանում պոեզիայում: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Գրողին որոնելիս


Գրականությունը ընթերցողական լայն շրջանակներում ավելի հաճախ ընկալվում և մեկնաբանվում է հեղինակի կենսագրության հետ հարաբերությամբ։ Կենսագրությամբ ստուգվում է գրականության անկեղծությունը, հիմնավորվածությունը և, հակառակը, գրականության մեջ փնտրվում ու գտնվում են կենսագրական տարրեր։ Որքանո՞վ է հիմնավոր այս մոտեցումը, ի՞նչ է տալիս գրողի ստեղծագործության ճանաչողությանը հեղինակի կենսագրության իմացությունը, հեղինակին անձնապես ճանաչելը։ «Զուգահեռ ընթերցումներ»-ի տաղավարում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

www.shoghakat.am/am/series/զուգահեռ-ընթերցումներ

Ո՞ւմ համար է գրաքննադատությունը


Արդյո՞ք փոփոխության ենթակա է ավանդական գրաքննադատության լեզուն ու հասցեատերը: «Զուգահեռ ընթերցումներ»-ի շրջանակում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Գրական Ամանոր և Սուրբ Ծնունդ


Ինչպե՞ս են հայ և համաշխարհային գրականության մեջ արտացոլվում Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ինչո՞ւ հայ գրականության մեջ քիչ կան «տոնական» ստեղծագործություններ, դա գրակա՞ն խնդիր է, թե՞ ազգային առանձնահատկություն: «Զուգահեռ ընթերցումներ»-ի շրջանակում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Հանուն հոր և որդու


Հայ և համաշխարհային գրականության մեջ շատ տարածված է հոր և որդու հակադրության ու բախման թեման: Հոգեբանական, առասպելաբանական, գրական ի՞նչ առանձնահատկություններով է պայմանավորված այս թեման, ի՞նչ մոտիվներով է իրացվում: «Զուգահեռ ընթերցումներ»-ի շրջանակում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Գրականություն. պատվե՞ր, թե անկախ


Ի՞նչ հարաբերության մեջ են հասարակական, պետական, հրատարակչական պատվերն ու գրականության անկախությունը: «Զուգահեռ ընթերցումներ»-ի շրջանակում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Անցյալի ու ապագայի միջև


Հայ գրականության հայտնի ու սիրված շատ ստեղծագործություններ անցյալի մասին են կամ ապագայի տեսիլներ են ներկայացնում: Խուսափո՞ւմ են մեր գրողները ներկան պատկերելուց և ի՞նչ է ստացվում, երբ պատկերում են: «Զուգահեռ ընթերցումներ»-ի շրջանակում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Սթափեցնող գրականություն


Արդյո՞ք մենք ավելի հաճախ չենք հիշում ու մեջբերում հայ գրականության այն ստեղծագործությունները, որոնք սնում են մեր ազգային սնապարծությունը: Քիչ են հիշվում այն բնագրերը, որոնք դաժան ճշմարտություններ են ասում, հոռետեսական են, սակայն սթափեցնող: «Զուգահեռ ընթերցումներ»-ի շրջանակում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:  @ShoghakatTVcompany 

Ու՞մ հաղթանակն է ավետում գրականությունը


Գեղարվեստական գրականությունը կանխատեսո՞ւմ է արդյոք պատերազմը, թե՞ միայն հետահայաց արձանագրում: Ինչո՞ւ են կրկնվում պատմության դասերը, որոնք կարելի է սերտել նաև գրականության միջոցով: Գրականությունը, արվեստը կարո՞ղ են կանխել պատերազմը կամ մեղմել դրա հետևանքը: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Բանաստեղծների աղոթքն ու անեծքը


Ի՞նչ ազդեցություն ունի գեղարվեստական գրականության լեզուն իրականության վրա: Ինչպե՞ս են հայ պոեզիայում հարաբերվում աղոթքն ու անեծքը: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: