Անհերոս գրականություն


Ո՞վ է անկախության շրջանի վիպագրության հերոսը, որքանո՞վ են այդ շրջանի հայ արձակի հերոսները արտացոլում իրականությունն ու ժամանակը: Ունե՞նք կերպարների բազմազանություն, թե՞, այդուհաներձ, կրկնվում են նմանատիպ հերոսները: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Պատերազմ և գրականություն


Ինչպե՞ս է պատերազմը փոխում գրականությունը: Ինչպե՞ս են փոխվում գրականության գործառույթները պատերազմի շրջանում: Ի՞նչ չափանիշներով պետք է գնահատվի այս օրերին ստեղծվող գրականությունը: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Հայրենիքի պաշտպանի վարքականոնը


Այս օրերին Արցախում ծանր ու հերոսական մարտեր ենք մղում հայրենիքի համար: Ի՞նչն էր ոգեշնչում ու կռվի մղում հայրենքի պաշտպանին միջնադարում, ինչո՞ւ էին մեր պատմիչները հերոսականության իդեալ կերպարներ ստեղծում և ինչպե՞ս են մեր անցյալի հերոսները ոգեշնչում մեզ այսօր: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

 

Անսեր վիպագրություն


Ինչո՞ւ են հայ դասական պատմավիպագրության մեջ սիրային հարաբերությունը մղված երկրորդ պլան: Հնարավո՞ր չէ համատեղել անձնական երջանկությունը և հայրենիքի նկատմամաբ պարտքը: Ո՞ր գործերում են դրանք համատեղվում: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Վերնագիր. PR գործիք, թե՞ գեղագիտական խտացում


Ի՞նչ գործառույթ ու նշանակություն ունեն գեղարվեստական ստեղծագործությունների վերնագրերը: Ինչո՞ւ են հեղինակները այս կամ այն վերնագիրն ընտրում, ինչո՞ւ՝ փոխում: Ի վերջո, վերնագիրը միայն PR նպատակներով է ստեղծվում, թե՞, այդուհանդերձ, ամբողջացնում է ստեղծագործության գեղարվեստական աշխարհը, ուղղորդում ընթերցողին: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

«Վերք Հայաստանի». հայրենիքը լեզվի մեջ


Գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը բանավիճում են հայ գրականության ամենահայտնի ստեղծագործություններից մեկի՝ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի շուրջ:

Էպոս. ազգային գաղափարախոսությունից՝ նախընտրական ծրագիր


Ինչու՞ «Սասնա ծռեր» էպոսն այդքան մեծ գաղափարական ու քաղաքական նշանակություն է ստանում անկախության շրջանի հասարակական կյանքում: Կարո՞ղ է այն ազգային գաղափարախոսություն դառնալ կամ քաղաքական-կուսակցական ծրագիր: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդաշարի շրջանակում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

«Գևորգ Մարզպետունի» կամ նամակ կնոջը


Ինչու՞ է Մուրացանը գրել «Գևորգ Մարզպետունի» վեպը, ու՞մ է ուղղել այն: Ինչպե՞ս է հեղինակը խիստ անձնական՝ ներընտանեկան հարաբերությունները թաքցնում պատմավեպի մեջ: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Լեզվի կոմիտե. տուգանքներից՝ լեզվի նկատմամբ սիրո ձևավորում


Հայոց լեզվի կարգավիճակի, պաշտպանության անհրաժեշտության, լեզվի նկատմամբ ոտնձգությունների կանխման ու հարակից այլ հարցերը տարիներ շարունակ բարձրացվել, բայց պատասխաններ չեն ստացել: Ի՞նչ է փոխվել նոր՝ հետհեղափոխական իրականության մեջ, արդյո՞ք երկրի ընդհանուր մթնոլորտը, պետական նոր քաղաքականությունը ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում հայերենի զարգացման խնդիրների լուծման համար: Այս հարցերի Հայկ Համբարձումյանը զրուցել է լեզվաբան, ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ:

Վահան Տերյան


Բանաստեղծ, որը շրջել է հայ գրականության զարգացման ընթացքը: Վահան Տերյանը հայ պոեզիայի մեծ բարենորոգիչ է, հայ գրականության գագաթներից մեկը: Նա բերել է նոր թեմաներ, լեզու ու արտահայտչամիջոց: Մինչև օրս էլ քննարկման առարկա են Վահան Տերյանի բանաստեղծական մեթոդի, գրական հայացքների, նրա բանաստեղծության ազգային էության հարցերը: 

Ցեղասպանագիտությունն ու քաղաքականությունը


Այսօր Հայոց ցեղասպանության մասին խոսելիս առաջին հերթին կարևորվում է դրա քաղաքական բաղադրիչը՝ միջազգային ճանաչումը, ժխտման դեմ օրենքների ընդունումը և այլն: Ընդ որում, հանրային գիտակցության մեջ այս հարցերի լուծումն առաջին հերթին կապվում է միջազգային քաղաքական օրակարգի, Թուրքիայի հետ հարաբերություների հետ: Սա բնական է, քանի որ ցեղասպանությունը քաղաքական հանցագործություն է: Ավելի քիչ անդրադարձ է կատարվում ցեղասպանագիտությանը, որը կարևոր նշանակություն է ունեցել և ունի ցեղասպանության միջազգային ճանաչման, նմանատիպ հանցագործությունների կանխարգելման գործում: Արդի ցեղասպանագիտության խնդիրերի, ուղղությունների և նշանակության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ:

Գրեթերթ. գիր անկախության


Տեսաֆիլմը պատմում է «Գրեթերթ» գրական-երիտասարդական թերթի գործունեության տասը տարիների, գրական նոր սերնդի` իրականության նկատմամբ վերաբերմունքի, գրական հայացքների, հայ արդի գրականության զարգացման խնդիրների ու առանձնահատկությունների մասին: