Alt

Մոդեռնը և ավանգարդը Հայաստանում


Հայաստանն առաջինն էր Խորհրդային միությունում, որ ունեցավ ժամանակակից արվեստի թանգարան: Թանգարանը ստեղծվեց առանձին անհատների ջանքերով ու 1960-ականների մշակութային յուրահատուկ մթնոլորտի արդյունքում: Թանգարանի կայացման գործում և հայկական մոդեռնիզմի արվեստում կարևոր նշանակություն ունի Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունը: Մինասի արվեստն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունն ու հետաքրքրությունը: Ինչպե՞ս է ընկալվում Մինասն արտերկրում, ի՞նչ դեր ու նշանակություն ունի նրա ստեղծագործությունը ժամանակակից հայ արվեստում, ինչպե՞ս են հարաբերվում ազգային մոդեռնիզմն ու ավանգարդը: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ Նարեկ Ավետիսյանի հետ:

Հավատքի վկաները


Ֆիլմը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի պատմության, ռուս-հայկական պատմական եկեղեցական հարաբերությունների և Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցական համալիրի կառուցման մասին է:

Եկատերինբուրգում հայկական նոր եկեղեցի է օծվել


Եկատերինբուրգի հայ համայնքի 25-ամյակի առիթով օծվեց նորակառույց Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցին: Հանդիսությանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ մասնակցում էր նաև Հայաստանից մեկնած պատվիրակությունը:

Հավերժի ճամփորդը. մաս 2-րդ


Հաղորդումը պատմում է Հովհաննես Թումանյանի(1869-1923թ.թ.) կյանքի ու ստեղծագործության մասին: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում Թումանյանը երիտասարդ հասակում հայտնվում է Թիֆլիսում ու ընկնում հասարակական, քաղաքական, մշակութային կյանքի հորձանուտը: Հայտնի բանաստեղծը նաև ակտիվ հասարակական գործիչ էր, ինչի պատճառով ձերբակալվել է, մեղադրվել ու արդարացվել: Հասարակական գործունեություն ըհաճախ խանգարել է նրա անսպառ ստեղծագործական ներուժի իրացմանը: Ապրելով բավական կարճ` Հովհ. Թումանյանն իր բազմաժանր ստեղծագործությամբ, հոդվածներով, հասարակական-մշակութային գործունեությամբ դարձավ հայ ժողովրդի կենսական ճանապարհի ուղեկիցն ու մեր գրականության հիմնասյուներից ու գագաթներից մեկը:

Հավերժի ճամփորդը. մաս 1-ին


Հաղորդումը պատմում է Հովհաննես Թումանյանի(1869-1923թ.թ.) կյանքի ու ստեղծագործության մասին: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում Թումանյանը երիտասարդ հասակում հայտնվում է Թիֆլիսում ու ընկնում հասարակական, քաղաքական, մշակութային կյանքի հորձանուտը: Հայտնի բանաստեղծը նաև ակտիվ հասարակական գործիչ էր, ինչի պատճառով ձերբակալվել է, մեղադրվել ու արդարացվել: Հասարակական գործունեություն ըհաճախ խանգարել է նրա անսպառ ստեղծագործական ներուժի իրացմանը: Ապրելով բավական կարճ` Հովհ. Թումանյանն իր բազմաժանր ստեղծագործությամբ, հոդվածներով, հասարակական-մշակութային գործունեությամբ դարձավ հայ ժողովրդի կենսական ճանապարհի ուղեկիցն ու մեր գրականության հիմնասյուներից ու գագաթներից մեկը:

Թորոս Տարոնացի


Բուսական ու երկրաչափական զարդեր: Կենդանիների իրական ու հրաշապատում պատկերներ: Ժողովրդական արվեստի ու բանահյուսության արձագանքներ: Մանրանկարիչ Թորոս Տարոնացին լսում է արտաքին աշխարհից եկող ձայները, ձգտում արձանագրել դրանք: Ժողովրդական ավանդապատումները հետաքրքրում են նրան և թարմ վերաիմաստավորումներով հայտնվում ձեռագրի էջերին:
Թորոս Տարոնացին ապրել և ստեղծագործել է 13-րդ դարի վերջից մինչ 14-րդ դարի կեսերը: Սկզբում սովորել է ծննդավայրում` Մուշում, ապա Գլաձորի համալսարանում աշակերտել է ուսուցչապետ Եսայի Նշեցուն: Համալսարանին կից գրչատան մանրանկարչական դպրոցում էլ կատարել է առաջին նկարազարդումները:

 

Թորոս Ռոսլին


Նոր հայացք ավանդական թեմաներին, ընդգծված դրամատիզմ ու կերպարների հոգեբանական լարվածություն, ապրումների արտահայտչականություն ու յուրահատուկ գունապնակ: Սրանք են Կիլիկյան մանրանկարչական դպրոցի յուրահատուկ բարձրակետ` Թորոս Ռոսլինի ստեղծագործության բնորոշիչները:
Հռոմկլայում ապրած ու ստեղծագործած մանրանկարչի ծննդյան մոտավոր տարեթիվը 13-րդ դար 20-ական թվականներն են, մահվան թիվն անհայտ է: Աշակերտել է իր նշանավոր ժամանակակիցներին` Կիրակոսին և Հովհաննեսին

 

Սարգիս Պիծակ


Հայ գրքարվեստի խոշորագույն ներկայացուցիչ է Սարգիս Պիծակը: Նրա գեղարվեստական լեզվի վարպետությնն անգերազանցելի է: Խորհրդանիշի ուժ ստացած նրա պատկերների շնորհիվ Աստվածաշունչն ու ծիսական գրականությունը մոտեցել ու հասկանալի են դարձել ընթերցողին, իսկ կարդալ չիմացող հավատացյալն հենց այդ նկարների միջոցով է առնչվել Սուրբ Գրքի խորհուրդներին:
Մանրանկարչի ծննդյան և մահվան թվերն անհայտ են: Հայտնի է միայն, որ ապրել և ստեղծագործել է 14-րդ դարում, Կիլիկյան Հայաստանի նշանավոր կենտրոններում

 

Մոմիկ


Գլաձորի մանրանկարչական դպրոցի երեք հայտնի ներկայացուցիչներից մեկն է Մոմիկը: Ծնվել է Վայոց ձորում, ամենայն հավանակությամբ` 13-րդ դարի 60-ական թվականներին: Ապրել ու ստեղծագործել է Սյունիքում: Մինչև կյանքի վերջը ապրել է Վայոց Ձորում, զավակներ ու թոռներ է ունեցել: Գեղեցիկ առասպելներով է հյուսվել Մոմիկ Վարդպետի կենսագրությունը: Մանրանկարչություն, խաչքարագործություն, ճարտարապետություն. բազմաշնորհ վարդպետը գեղեցկացրել ու ծաղկեցրել է այն ամենն ինչին դիպչել է. ոգի է հաղորդել մագաղաթին ու քարին, կենդանացրել ու վեհացրել ճարտարապետական կառույցը` այն որպես քարեղեն աղոթք փոխան-ցելով սերունդներին:

Մանուել Ճարտարապետ


Ճարտարապետություն, քանդակագործություն, նկարչություն. արվեստների համադրությամբ ստեղծված հոյակերտ տաճարներ, համալիրներ, թագավորական պալատներ ու ամրոցներ: 10-րդ դար, քաղաքական ու հոգևոր վերելք և այդ վերելքի խորհրդանիշ Աղթամարի Ոստան ավան, Սբ. Խաչ եկեղեցի ու դարերի մեջ հավերժացած անուն` Մանուել ճարտարապետ:
Ենթադրվում է, որ Մանուել ճարտարապետը ծնվել է 9-րդ դարի վերջերին և ապրել մինչև 10-րդ դարի կեսերը: Անհայտ են վարպետի ծննդյան ու մահվան ստույգ թվերը: Հայտնի է միայն, որ Մանուելը Արծրունյաց իշխանական, ապա և թագավորական տան գլխավոր ճարտարապետն է եղել, և Արծունիների պատվերով ու մեկենասությամբ Վասպուրականում կառուցել է հոյակերտ շինություններ:
Եկեղեցի և արվեստ» շարքի հերթական հաղորդումը նվիրված է 10-րդ դարի ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ Մանուելի կյանքին ու ստեղծագործությանը:

 

Alt

Կանաչ հյուրընկալություն


ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը` Կրոնների և բնապահպանության դաշինք» (The Alliance of Religions and Conservation (ARC)) կազմակերպության գործակցությամբ Էջմիածին քաղաքում իրականացնում է Կանաչ ուխտագնացություն» համալիր ծրագիրը: Ծրագրի շրջանակում ներառված է նաև Կանաչ հյուրընկալություն» նախագիծը, որով Էջմիածին քաղաքում ստեղծվել է ուխտավորներին և զբոսաշրջիկներին առողջ, ավանդական ու մատչելի սնունդ մատուցող հյուրընկալության կենտրոն:

Չավարտվող Ավարայր


Մայր Աթոռի միաբաններ Տ. Շահե աբեղա Անանյանն ու Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը ներկայացնում են Վարդանանց պատերազմի և Ավարայրի խորհուրդը ժամանակի հոլովույթում: Ո՞րն էր Ավարայրի խնդիրը 5-րդ դարում և դրանից հետո: Ի՞նչ արժեքներով էին ոգեկոչվում Վարդանանց զինվորները: Կա՞ այսօր մեզանում ժողովրդի գիտակցված գոյության, պետականության պահպանության, ինչպես նաև սերնդների դաստիարակության խնդիր այդ արժեքների շուրջ: