Վեհափառ հայրապետի հետ հանդիպել են կին բուժաշխատողներ՝ մտահոգված տիրող կացության վերաբերյալ


Սեպտեմբերի 25-ին, Ս. Գայանե վանքում Ամենայն հայոց կաթողիկոսին են մոտեցել մի խումբ կին բուժաշխատողներ՝ Հայոց հայրապետի օրհնությունը ստանալու և իրենց մտահոգությունները հայտնելու Հայաստանում և Արցախում տիրող կացության վերաբերյալ:

 

Արցախում նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար կարգ կատարվեց


Սեպտեմբերի 24-ին Ս. Գայանե վանքում, Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար։

Սեպտեմբերի 25-ի կեսօրի դրությամբ շուրջ 5000 բռնի տեղահանված արցախցի է ժամանել Հայաստան


Տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։

Բողոքի ցույցեր Սփյուռքի տարբեր օջախներում՝ Արցախում կատավող էթնիկ զտումների դեմ


Վաշինգտոն, Տորոնտո, Լոնդոն. աշխարհի բոլոր ծայրերում ցույցերով հանդես եկող հայերը կոչերով ու պաստառներով դատապարտել են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը Արցախում:

 

Քրիստոնեական եկեղեցիները դատապարտում են ԼՂ բնակչության նկատմամբ բռնությունը


Հեյզում էկումենիկ գործիչների համաժողովի ժամանակ եպիսկոպոսները դատապարտել են Լեռնային Ղարաբաղում իրականացվող բռնությունները: Դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել նաև Գերմանիայի քրիստոնեական եկեղեցիները. «Չի կարելի թույլ տալ, որ մարդու իրավունքների այդպիսի աղաղակող խախտումները համաշխարհային հանրության ուշադրությունից դուրս մնան։ Մենք դատապարտում ենք ռազմական ագրեսիան, ինչպես նաեւ մարդկանց սովի մատնելը որպես զենք օգտագործելը»։

 

«Աշխարհի հզոր պետությունները լռում են». Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար


Սեպտեմբերի 20-ին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի էկումենիկ պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Խումբը Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 18-ին՝ դիտարկելու Արցախում օրեցօր սրվող ճգնաժամը: «Աշխարհի հզոր պետությունները լռում են»,-ասում է ԵՀԽ գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյը:

 

Մայր տաճարի մոմավառության առանձին սրահը շուտով կգործի


Ս. Էջմիածնի մայր տաճարից դեպի արևմուտք՝ տաճարի շրջափակում կառուցվող առանձին մոմավառության սրահը և կաթողիկոսաց դամբարանի շինարարությունը մոտենում է ավարտին:

 

Հայոց եկեղեցու զորավոր սրբությունները և մյուռոնի օրհնությունը


Մյուռոնն օրհնվում է Հայ եկեղեցու երեք կարևոր սրբություններով՝ Քրիստոսի խաչափայտի մասունքով, տիրամուխ սուրբ Գեղարդով, Ս. Գրիգոր Լուսավորիչ հայրապետի Աջով: Մյուռոնօրհնության օրերին դեպի Սուրբ Էջմիածին են ձգվում հազարավոր ուխտավորներ։ Նրանք գալիս են ոչ միայն մասնակցելու սրբազան արարողությանը, այլև հաղորդակցվելու այս բացառիկ սրբություններին, միասին դուրս են բերվում միայն մյուռոնօրհնության օրը:

«Քրիստոնյա Հայաստան». նոր ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում


Սեպտեմբերի 9-ին, Հայաստանի պատմության թանգարանի ծննդյան տարեդարձի օրը, թանգարանի երրորդ հարկի բոլորը ցուցասրահները բացվել են նոր ցուցադրությամբ: Վերաբացված մշտական ցուցադրությունը կրում է «Քրիստոնյա Հայաստան» խորագիրը:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել


Թեև եկեղեցու մուտքի երկու կողմում թուրքական դրոշներ են, Աղթամարի Սուրբ Խաչը տարին մեկ անգամ սրբագործվում է պատարագով: Սեպտեմբերի 10-ի պատարագին ուխտագնացներ են ժամանալ Պոլսից` պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ:

 

Կանադահայոց թեմի «Արարատ» ճամբարը այս տարի հյուրընկալեց շուրջ 250 պատանիների


Կանադայի թեմի ամենաընդգրկուն և խոշոր ձեռնարկին մասնակցելու էին եկել հայ պատանիներ և երիտասարդներ Վանկուվերից, Ռեջինայից, Լավալից, Օտավայից, Սենթ Քեթրինզից, երկրի տարբեր շրջաններում գտնվող խոշոր բնակավայրերից:

 

Ամփոփ լրահոս 08.09.2023


334 տարվա երկար դադարից հետո Լեհաստանի հայկական համայնքին պաշտոնապես հանձնվել է եկեղեցու շինություն: Լեհաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմի հիմնադրման 655-ամյակի տոնակատարության շրջանակներում Կրակովում` Վավելի մայր տաճարում տեղի է ունեցել էկումենիկ աղոթք: Գերմանիայում Ասորի ուղղափառ եկեղեցին նշել է տեղական թեմի հիմնադրման տասնամյակը և ասորական եկեղեցու ամենաերևելի սրբի` Մաբուղի Մոր՝ Ֆելոքսենոսի 1500-ամյակը: Արագածոտնի թեմում գործող Սաղմոսավանքի հայորդյաց տանը կազմակերպվել է թեմական երիտասարդաց միությունների հանդիպում, կազմակերպվել է դասընթաց «Համացանցային մարտահրավերներ» թեմայով: