334 տարվա երկար դադարից հետո Լեհաստանի հայկական համայնքին պաշտոնապես հանձնվել է եկեղեցու շինություն: Լեհաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմի հիմնադրման 655-ամյակի տոնակատարության շրջանակներում Կրակովում` Վավելի մայր տաճարում տեղի է ունեցել էկումենիկ աղոթք: Գերմանիայում Ասորի ուղղափառ եկեղեցին նշել է տեղական թեմի հիմնադրման տասնամյակը և ասորական եկեղեցու ամենաերևելի սրբի` Մաբուղի Մոր՝ Ֆելոքսենոսի 1500-ամյակը: Արագածոտնի թեմում գործող Սաղմոսավանքի հայորդյաց տանը կազմակերպվել է թեմական երիտասարդաց միությունների հանդիպում, կազմակերպվել է դասընթաց «Համացանցային մարտահրավերներ» թեմայով:

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2023-09-08
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ