Այս տարի ԱՄՆ-ում հայոց թեմի հիմնադրման 125-ամյակն է


125 տարի առաջ` 1898 թվականին, Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսի հուլիսի 2-ի կոնդակով պաշտոնապես ստեղծվել է Նոր աշխարհի հայոց առաջին թեմը:

Արցախի եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կատարվեց նախօրեին զոհված 4 զինծառայողների համար


Հունիսի 29-ին, երեկոյան ժամերգության ավարտին Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ հունիսի 28-ի գիշերն ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված չորս հերոսների հոգիների խաղաղության համար:

 

Գևորգյան հոգևոր ճեմարանի տարեշրջանի հանդիսավոր փակումը


Ուսումնական տարեշրջանը եզրափակեցին 72 ուսանող: Նրանցից 19-ը ճեմարանի շրջանավարտ են, ձեռնադրված սարկավագներ:

 

Մայր Աթոռի կրթական հաստատությունների տարեկան մանկավարժական ժողովը


Հունիսի 24-ին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում կայացավ կրթական հաստատությունների` տարեկան համատեղ մանկավարժական ժողովը, որին ներկա գտնվեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց հայրապետը:

 

Հունիսի 11-ին տոնախմբվեց Հայ եկեղեցու մեծ տոներից մեկը` Սուրբ Էջմիածնի տոնը


Սուրբ Էջմիածինն ու մայր տաճարն այս տարի նշում են կառուցման 1720-ամյակը: Լուսավորչի տեսիլքով կառուցված հայոց սրբավայրը օրհնություն և պարգև դարձավ հայ ժողովրդի կյանքում, ուստի համարվում է հայ ազգային և հոգևոր տոների բարձրակետը: Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոնը բոլոր էջմիածնականների և նրանց հովվապետի նվիրական տոնն է:

Կաթողիկե Ս․ Էջմիածնի տոնը Հավլաբարի Ս․ Էջմիածին եկեղեցում


Հայ եկեղեցու աշխարհասփյուռ եկեղեցիներից Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցին այն եզակիներից մեկն է, որը պատիվ ունի կոչվելու հայոց հոգևոր կենտրոնի անունով: Եկեղեցին գտնվում է Թբիլիսիի կենտրոնական, հայաշատ Հավլաբար թաղամասում: Այստեղ ևս հունիսի 11-ին նշվեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը:

Հայոց հայրապետը ներկա է գտնվել Միաբանական համագումարի նիստին


Հունիսի 9-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Կ․ Պոլսի հայոց պատրիարքը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները և տարբեր թեմերի առաջնորդներ ներկա գտնվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս օրերին ընթացող միաբանական համագումարի նիստին: «Ներկայիս, մեր ազգի ու հայրենիքի առջև հառնած տարաբնույթ մարտահրավերները, ինչպես և ավանդական ընկալումներին ու արժեքներին հակառակ հասկացությունների ու գաղափարախոսությունների տարածումը անհրաժեշտ են դարձնում առավել արթուն ու պատասխանատու սպասավորության իրագործումը, որպեսզի Եկեղեցին միշտ վառ պահի հավատքի ջահը և պահպանի ու պաշտպանի մեր ժողովրդին գլուխ բարձրացնող վտանգներից ու սպառնալիքներից»,-միաբաններին պատգամել է Հայոց հայրապետը։

 

Միաբանական համագումարի մասնակից հոգևորականների այցը «Ծիծեռնակաբերդ» և «Եռաբլուր» հուշահամալիրներ


Միաբանական համագումարի մասնակից հոգևորականները համագումարի 2-րդ օրը նվիրեցին հիշատակության արարողությունների: Հոգեհանգստյան կարգ կատարվեց Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը, ապա՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում միաբանները կատարեցին բարեխոսության կարգ:

 

Մայր Աթոռում մեկնարկել է միաբանական համագումարը


Մայր Աթոռ ժամանած մոտ յոթ տասնյակ եկեղեցականների մասնակցությամբ մեկնարկեց միաբանական համագումարը:

 

Մայր Աթոռում ստեղծվել է հասարակական քննարկումների «Գավիթ» հարթակը


«Հայաստանը և Արցախը շրջադարձային խաչմերուկում. մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեմայի շուրջ քննարկմանը մասնակցում էին եկեղեցականներ, հասարակական, քաղաքական գործիչներ: «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը տեղի ունեցավ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ: Քննարկումը համակարգում էր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

 

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի շնորհանդեսը


Գիրքը բաղկացած է զրույցներից ու հրապարակախոսական հոդվածներից: Զրույցների շարքը FM 106.5 լրատվական ռադիոյում հնչեցրած հարցազրույցների համառոտագրումն է: Այդ հաղորդումները ծնվել են 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո և արձանագրում են մեր ծանրագույն ժամանակները:

Վարդատոնը Թբիլիսիում


Սայաթ-Նովայի հիշատակը հավերժացնող տոնը հիմնվել է 1914 թվականին՝ Հովհաննես Թումանյանի, Գևորգ Բաշինջաղյանի և Իոսիբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ: Այս տարի այն նշվեց 109-րդ անգամ: