Հունիսի 9-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Կ․ Պոլսի հայոց պատրիարքը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները և տարբեր թեմերի առաջնորդներ ներկա գտնվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս օրերին ընթացող միաբանական համագումարի նիստին: «Ներկայիս, մեր ազգի ու հայրենիքի առջև հառնած տարաբնույթ մարտահրավերները, ինչպես և ավանդական ընկալումներին ու արժեքներին հակառակ հասկացությունների ու գաղափարախոսությունների տարածումը անհրաժեշտ են դարձնում առավել արթուն ու պատասխանատու սպասավորության իրագործումը, որպեսզի Եկեղեցին միշտ վառ պահի հավատքի ջահը և պահպանի ու պաշտպանի մեր ժողովրդին գլուխ բարձրացնող վտանգներից ու սպառնալիքներից»,-միաբաններին պատգամել է Հայոց հայրապետը։

 
2023-06-09
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ