Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Տ. Արարատ քահանա Պողոսյանին` պատմական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու կապակցությամբ: Նորին սրբությանը տեր հայրը հանձնեց պատմաբանի որակավորման վկայականն ու ասպիրանտական թեզը: Տեր Արարատի ատենախոսությունը վերաբերում է 16-17-րդ դարերի հայ ազատագրական պայքարին և դրանում Սուրբ Էջմիածնի դերակատարությանը:
2023-12-01
Telecast type: Լուր Ռեպորտաժ