|
«Մեր փիսոն»«Մեր փիսոն» երգի խոսքերի հեղինակը Կ. Թերզյանն է, երաժշտության հեղինակը ժամանակակից կոմպոզիտոր Գեղունի Չթչյանը: «Երգատեղ» ստուդիայի սաները երգչուհի, երգուսույց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ կատարում են հայ ժամանակակից կոմպոզիտորների, ժողովրդական և Կոմիտասի հեղինակած երգերը: |
|
«Երգենք ու հաշվենք»«Երգենք ու հաշվենք» երգի խոսքերի հեղինակը Վ. Վարդանյանն է, երաժշտության հեղինակը ժամանակակից կոմպոզիտոր Գեղունի Չթչյանն է: «Երգատեղ» ստուդիայի սաները երգչուհի, երգուսույց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ կատարում են հայ ժամանակակից կոմպոզիտորների, ժողովրդական և Կոմիտասի հեղինակած երգերը: |
|
Հոգատարություն. մեկնում է Տ. Մարկոս քահանա ՄանգասարյանըՈ՞րն է հոգատարության քրիստոնեական ընկալումը, ինչ է նշանակաում հոգատարություն սեփական անձի, մերձավորի, հայրենիքի հանդեպ: Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը վերլուծում է հոգատարության բոլոր դրսևորումները: |
|
ՀավատքԱռաքինությունների շարքում ի՞նչ դեր ունի հավատը, ի՞նչ փորձությունների կամ դժվարությունների կարող է բախվել այս առաքինությունից զուրկ անձը, ինչպե՞ս է այն սերմանվում մեր մեջ. Մեկնաբանում է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: |
|
Ներողամտություն. մեկնում է Տ. Մարկոս քահանա ՄանգասարյանըԻնչպե՞ս ներել թշնամուն, ո՞վ է ներող մարդը: Ո՞ւմ կարելի է ներել, ի՞նչ է քարոզում Ավետարանը: Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը խոսում է ներելու կարևորության մասին: |
|
Անձնազոհություն. մեկնում է Տ. Մարկոս քահանա ՄանգասարյանըՌոմանտիկ չէ՞ 21-րդ դարում խոսել անձնազոհության մասին: Ի՞նչ է անձնազոհությունը, արդյոք միայն կյանքը տալ հանուն գաղափարի: Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը դիտարկում է անձնազոհության դրսևորումները: |
|
Կինոն ընդդեմ գրականության. մաս 2-րդԱրդյո՞ք գրականության անհաջող էկրանավորումները վնասում են գրականությանը, ինչպե՞ս և ի՞նչ սկզբունքներով է գնահատվում էկրանավորումը և ի՞նչ է տալիս այն գրականությանը: Այս հարցերը զուգահեռ քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և կինոգետ Կարեն Ավետիսյանը։ |
|
Կինոն հանուն գրականության. մաս 1-ինԳեղարվեստական գրականության ու կինոյի ամենաբազմազան, ստեղծաբանական կապերն ու հարաբերությունների ուշագրավ դրսևորումներից են էկրանավորումները։ Արդյո՞ք հայտնի գրական գործերի էկրանավորումները հանուն գրականությա՞ն են արվում, նպաստո՞ւմ են գրականության նորովի ընթերցմանն ու ճանաչմանը, խթանո՞ւմ են ընթերցանությունը, թե՞, այդուհանդերձ, կինոն իր խնդիրներն է լուծում։ Թեման զուգահեռ քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և կինոգետ Կարեն Ավետիսյանը։ |
|
Դանիել Վարուժան, «Հացին երգը»Դանիել Վարուժանի վերջին՝ հրաշքով փրկված ու hետմահու հրատարակված «Հացին երգը» նշանավոր շարքը ներկայացնում է հացի արարման ընթացքը՝ սկսած սերմնացանից, մինչ հացի պատրաստում: Այս բանաստեղծական շարքը գաղափարական ու հոգեբանական հզոր լիցքեր ու կարևոր նպատակներ ունի: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը Դ. Վարուժանի «Հացին երգը» շարքը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Մեկ պատմվածքի շուրջ, Ստեփան Զորյան, «Ցանկապատ»Նշանավոր արձակագրի թերևս ամենահայտնի պատմվածքը՝ «Ցանկապատ»-ը առաջին հայացքից պատմում է մի կենցաղային պարզ վեճի մասին, որը խաթարում է մարդկանց հարաբերությունները, ազդում նրանց ներաշխարհի ու հոգեբանության վրա: Այս պարզ պատմությունը սակայն, ավելի խորքային վերլուծությունների հնարավորություն է տալիս: Ստեփան Զորյանի «Ցանկապատ» պատմվածքը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Դրոշմ ինքնությանՍուրբ Էջմիածինը քրիստոնեական աշխարհում պետականորեն կառուցված առաջին սրբավայրն է, համաքրիստոնեական մշակույթում՝ առաջին կենտրոնագմբեթ խաչաձև եկեղեցին: Մայր տաճարի կառուցումն ավարտվել է 303 թվականին: Եկեղեցին բազմաթիվ աղետներ է տեսել, նորոգումներ ու վերաշինություններ ունեցել: 2024 թվականին ավարտված Ս. Էջմիածնի մայր տաճարի հիմնանորոգումը ամենածավալունն էր պատմության նորագույն շրջանում. այն սկսվել է տաճարի հիմնատակերից և ավարտվել մայր գմբեթի երկնասլաց խաչով: Վերականգնվել է ավելի քան 2600 քմ որմնանկար։ |
|
Պատմության կտրված թելն ու սագաներըԸնտանեկան սագաների ստեղծման համար անհրաժեշտ պայման է հաջորդական մի քանի սերնդի առկայություն: Կարևոր է նաև բնակության նույն վայրը: Հայոց պատմությունն իր ողբերգական ընթացքով կարծես վեպի ժանրային այս տեսակի զարգացման հնարավորություն չի տվել: Ընտանեկան սագաները հայոց պատմության համատեքստում «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |











