«Վանաձորի տարեցների տան» բնակիչների մկրտությունը


Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մկրտվեցին «Վանաձորի տարեցների տան» բնակիչներ: 

Նոր Կտակարաններ բաժանվեցին «Վանաձոր» քերեակատարողական հիմնարկին


Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ համագործակցությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը շուրջ 2 տարի հարյուրավոր Ավետարաններ է բաշխել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներին: Սուրբ Գրքի հերթական խմբաքանակն այս անգամ հասցեագրված էր «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկին: 

Ուխտագնացություն դեպի Արդվիի Սուրբ Հովհաննես եկեղեցի


Ամեն տարի, Հովհաննես Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի հիշատակության օրը հարյուրավոր հավատացյալներ ուխտագնացության են գնում Օձնեցու ծննդավայր՝ Օձուն և հարևան գյուղ՝ Արդվի, ուր ամփոփված է Իմաստասեր կաթողիկոսը: 

Վանաձորի հոգևոր հովիվը օրհնել է փետրվարի 18-ի գիշերը 3 որդի լույս աշխարհ բերած մորը


Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանա տեր Աբրահամի հետ միասին բազմազավակ մայրիկին շնորհավորելու էին եկել երիտասարդաց միության անդամները: Տեր հայրը արծաթե խաչեր նվիրեց նորածիններին, օրհնեց մայրիկին և հիվանդանոցի բուժանձնակազմին: Արդեն 6 երեխա ունեցող ընտանիքն ակնկալում է սոցիալական աջակցություն: 

Քրեակատարողական հիմնարկներում բաժանվել են Նոր կտակարաններ


Հայաստանի Աստվածաշնչային ընկերության  հետ համագործակցությամբ և  կանադահայ բարերար Մուրադ Կարագաշյանի նվիրատվությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը Ավետարաններ է բաշխել քրեակատարողական վարչության և հիմնարկների աշխատակիցներին: 

Պատարագ Արթիկի ՔԿՀ-ում


Հունվարի 6-ից հետո,  հանրապետության քրեակատարողական այն հիմնարկներում, որտեղ եկեղեցիներ ու մատուռներ են գործում, մատուցվել են Սուրբ պատարագներ, կատարվել Ջրօրհնյաց արարողություններ:  Հունվարի 13-ին` Քրիստոսի անվանակոչության տոնին, Արթիկի թեմի առաջնորդական տեղապահը՝ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը, պատարագ մատուցեց Արթիկի ՔԿՀ-ում:   

Alt

Խաղաղությունը ժպիտով է սկսվում


Հայ եկեղեցու Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության հերթական ձեռնարկը Խաղաղությունը ժպիտով է սկսվում» կարգախոսի ներքո էր: Լոռվա Կուրթան ու Վարդաբլուր համայնքներում ավագ դասարանների աշակերտների համար դասընթացներ են կազմակերպվել
խաղաղության թեմայով:

Alt

«Յուրաքանչյուր զինվորին՝ մեկ Սուրբ Գիրք» ծրագիրը Գուգարաց թեմում


Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը Յուրաքանչյուր զինվորին` մեկ Սուրբ Գիրք» ծրագրի շրջանակում հոգևոր գրականություն բաժանեց Գուգարաց թեմում:

Alt

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում ներքին հարդարման աշխատանքներ են ընթանում


Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին խոնարհվել է 1988-ի կործանարար երկրաշարժից:  Եկեղեցու վերականգնման աշխատանքները մեկնարկել են քաղաքի բնակիչների հանգանակությունների շնորհիվ, ապա՝ շարունակվել Ամենափրկիչ» հիմնադրամի բարերարների միջոցներով: Այժմ ընթանում են եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները: 

Alt

Օծվեց Վահագնաձորի Սուրբ Աստվածածին մատուռը


Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում եկեղեցի երբևէ չի կառուցվել: Փարեմուզյան ընտանիքի բարերարությամբ համայնքի կենտրոնում՝ Շահալի կայարանի հարևանությամբ, վերջերս կառուցվեց Վահագնաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը, որն օծվեց Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ:

Alt

Հովհաննես Աբելյանի ծննդյան 150-ամյակին նվիրված փառատոն Վանաձորում


Վանաձորում Հովհաննես Աբելյանի ծննդյան 150-ամյակին նվիրված թատերական փառատոն-տասնօրյակ է անցկացվել:

Alt

Կոպենհագենի ճարտարապետական ակադեմիայի ուսանողները՝ Օձունում


Այս օրերին Կոպենհագենի ճարտարապետական ակադեմիայի պրոֆեսոր Թոմաս Քեմփմենի գլխավորած խումբը աշխատում է Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու չափագրության վրա: