|
|
Հայոց բանակի հետախույզ Զորիկ Գևորգյանի հիշատակին նվիրված խաչքար է օծվելՏավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղում Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ օծվել է Զորիկ Գևորգյանի հիշատակին նվիրված խաչքար: 25-ամյա հետախույզը 2014 թվականի օգոստոսի մեկի լույս երկուսի գիշերը զոհվել է Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի ներթափանցման փորձը կասեցնելիս: |
|
|
Խաչվերացը Վանաձոր քաղաքի օրհնության օրն էԱյս տարի Խաչվերացի տոնի օրը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ, հայտարարվել է Վանաձոր քաղաքի օրհնության օր: |
|
|
Ֆրանսիացի կամավորները` Օձունի վանական համալիրումՀայկական միջմասնագիտական միջազգային միության ծրագրի շրջանակում այս անգամ Օձունում էր ֆրանսահայ հայտնի խոհարար Ալեն Ալեքսանյանը:
|
|
|
«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի կամավորները արկղեր են տեղադրել Վանաձորի փողոցներումՆախորդ 5 տարվա ընթացքում Գուգարաց թեմի Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի մասնակիցները արկղեր էին տեղադրում Վանաձորի խոշոր մթերային խանութներում և բարեգործական նպատակով հավաքագրում սնունդ, հիգիենայի պարագաներ, հագուստ և դրամական օգնություն: Այս անգամ կամավորները արկղերը տեղադրել էին Վանաձորի փողոցներում: |
|
|
Չիչխանավանքի Սուրբ Խաչ խոնարհված եկեղեցին վերակառուցվել և օծվել էԳուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ օծվեց Շիրակավան համայնքի Չիչխանավանքի Սուրբ Խաչ եկեղեցին: 6-րդ դար թվագրվող սրբավայրը խոնարհվել էր 1988 թվականի ավերիչ երկրաշարժից: Վանքի վերակառուցման ֆինանսավորումը ստանձնել են բարերարներ Հայկ և Հիլդա Մանջիկյանները: Ճարտարապետը Ստեփան Նալբանդյանն է: |
|
|
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից գործում է ամառային ճամբարՏասը տարի առաջ Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից Վրթանես քահանա Բաղալյանի նախաձեռնությամբ հիմնվեց ամառային ճամբար: Այսօր ճամբարում հանգստանում է 130 երեխա: Ջոկատավարները Լոռու մարզի տարբեր համայնքներից այստեղ են գալիս կամավոր սկզբունքով: |
|
|
Օծվել է Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցուն նվիրաբերված զանգըՇիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ գինով լվացվեց, ապա՝ սրբալույս մյուռոնով օծվեց Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու փոքր զանգը: Այն ձուլել է գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանը՝ սեփական նախաձեռնությամբ: |
|
|
Երազագավորս համայնքում հիմնարկեքի արարողություն է կատարվելԱյս տարի Շիրակի մարզի Երազգավորս գյուղի համայնքապետարանը հողատարածք է հատկացրել Շիրակի թեմին` եկեղեցու շինարարության համար: Թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ կատարվել է եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Բարերարը բանաստեղծ Սամվել Մարգարյանն է, որն իր Սրբազան լեռնաշխարհ» գրքից ստացած հասույթը նվիրել է եկեղեցու կառուցմանը: |
|
|
Շիրակավան գյուղում կկառուցվի եկեղեցիԳյուղում եկեղեցի կառուցելու նպատակով համայնքապետարանը Շիրակի թեմին հատկացրել է մոտ 1200 ք/մ հողատարածք, իսկ եկեղեցին կառուցելու նախաձեռնությունը ստանձնել են շիրակավանցի մոսկվաբնակ Թավրիզյան եղբայրները: Թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը կատարեց կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: |
|
|
Գուգարաց թեմում Շուշիի ազատագրման ու Երկրապահի օրվան նվիրված միջոցառումներ են կազմակերպվելԹեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Սուրբ Սարգիս եկեղեցում կատարեց հոգեհանգստյան կարգ, որին հաջորդեց արցախյան ազատամարտիկների հիշատակի լռության րոպեն: Դրամական պարգևներ հանձնվեցին վերջին տասը տարում հայրենիքի ու Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված հայորդիների ընտանիքներին: Հաղթանակի եռատոնին նվիրված հանդիսություններ տեղի ունեցան Լոռու մարզի տարբեր զորամասերում: |
|
|
Ցեղասպանության զոհերին նվիրված տասներկու խաչքար՝ Գուգարաց թեմի համայնքներումԱյս տարի Գուգարաց թեմի Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Շահումյանի և Ալավերդու համայնքներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տասներկու խաչքար է տեղադրվել: Բոլոր խաչքարերը, թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջարկով, Ջուղայի ոչնչացված հուշակոթողների կրկնօրինակներն են: |
|
|
Գուգարաց թեմի Մեծավան համայնքում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է օծվելՄեծավանի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար: Խաչքարագործ վարպետը Սայաթ Կոծենյանն է: |