Alt

Գուգարաց թեմում Շուշիի ազատագրման ու Երկրապահի օրվան նվիրված միջոցառումներ են կազմակերպվել

Թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Սուրբ Սարգիս եկեղեցում կատարեց հոգեհանգստյան կարգ, որին հաջորդեց արցախյան ազատամարտիկների հիշատակի լռության րոպեն: Դրամական պարգևներ հանձնվեցին վերջին տասը տարում հայրենիքի ու Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված հայորդիների ընտանիքներին: Հաղթանակի եռատոնին նվիրված հանդիսություններ տեղի ունեցան Լոռու մարզի տարբեր զորամասերում: 

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Ստելլա Գևորգյան

,

Օպերատոր Լիլիթ Յոլչյան
2015-05-11
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ