|
|
Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցու և Ս. Գրիգոր Տաթևացու հիշատակության օրըՄեծ պահքի երրորդ շաբաթ օրը Հայ առաքելական եկեղեցին տոնում է նշանավոր աստվածաբան-եկեղեցականներ Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Հովհան Երուսաղեմի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցու և Ս. Գրիգոր Տաթևացու հիշատակության օրը: |
|
|
Գուգարաց թեմի հոգևորականներն օգնում են արյան կարիք ունեցող հիվանդներինԳուգարաց թեմի հոգևորականները, Նարեկացի» երիտասարդաց միության անդամներն ու Լոռու ՄԵԴ բժշկական կենտրոնի աշխատակիցները համախմբվել էին մեկ գաղափարի շուրջ` օգնել բուժման կարիք ունեցողներին: Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի գլխավորությամբ բժշկական կենտրոնում նրանք բարեգործական սկզբունքով արյուն հանձնեցին՝ 20 հոգի՝ յուրաքանչյուրը 350-380 միլիլիտր: |
|
|
Երիտասարդների օրհնության օրը Գուգարաց թեմումԵրիտասարդների օրհնության օրը Գուգարաց թեմի Սուրբ Սարգիս անունը կրող եկեղեցիներում պատարագ մատուցվեց: Ս. Սարգսի տոնակատարության նախաձեռնողները Նարեկացի» երիտասարդաց միության անդամներն էին: |
|
|
Գուգարաց թեմում պարգևատրվել է 18 զինծառայողՀայոց բանակի կազմավորման 23- րդ տարեդարձին նվիրված միջոցառում էր կազմակերպել նաև Երրորդ բանակային կորպուսի զորամասի հրամանատարությունը Գուգարաց թեմի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հանդիսությունների սրահում: Հանդիսության ընթացքում պարգևատրվեց18 զինծառայող: |
|
|
Փոքրիկ Սերյոժայի մարմինն ամփովեց հարազատների կողքինԱվետիսյանների ընտանիքի հետ կատարված ողբերգությունից հետո ողջ մնացած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը 7 օր ապրեց: Փոքրիկի հոգեհանգիստը տեղի ունեցավ Գյումրիի Ս. Նշան եկեղեցում: Այսօր փոքրիկի մարմինն ամփոփվեց Գյումրիի Շիրակ» գերեզմանատանը՝ քրոջ, ծնողների, հորաքրոջ, տատիկի և պապիկի կողքին: |
|
|
«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի չորրորդ փուլըԳուգարաց թեմում իրականացվեց Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի չորրորդ փուլը: Նախաձեռնության մասնակիցները սննդի արկղեր են տեղադրում Վանաձորի խոշոր մթերային խանութներում և հավաքագրում սնունդ, հիգիենայի պարագաներ, հագուստ և դրամական օգնություն, ապա՝ փոխանցում դրանք անապահով ընտանիքներին: |
|
|
Գյումրիում օծվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ` Գեղցոնց ժամ եկեղեցու խաչը1988-ի երկրաշարժից տուժած Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերակառուցվում է: Օրերս Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ օծվեց եկեղեցու խաչը: |
|
|
Շիրակի թեմում ավարտվել է «Մեկ բացիկ՝ մեկ բնակարան» երկրորդ ծրագիրըԱյս անգամ Մեկ բացիկ՝ մեկ բնակարան» ծրագրի շրջանակում Շիրակի թեմի Սբ. Յոթվերք եկեղեցու բարեգործական ջոկատի երիտասարդները վաճառել են շուրջ 13 000 բացիկ: Հանգանակած գումարով բնակարան է գնվել երրորդ կարգի հաշմանդամ Արտյոմ Պողոսյանի ընտանիքի համար: |
|
|
Ամփոփվել է «Ավետարանական առակները դպրոցներում» մրցույթըՄրցույթին մասնակցած 820 դպրոցներից հանրապետական փուլ է անցել 15 դպրոց: Ժյուրիի կազմում ճանաչված երաժիշտներ էին, հոգևորականներ, թատրոնի գործիչներ, պատգամավորներ: Հայոց հայրապետի ձեռամբ հաղթողները կպարգևատրվեն 4 անվանակարգում` լավագույն սցենար, կատարում, բեմականացում և հայրապետական մրցանակ: |
|
|
Գուգարաց թեմում 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հոգեհանգստի կարգ է կատարվելԳուգարաց թեմում 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչումն սկսվեց Սպիտակ քաղաքից: Արարողությունը կատարվեց Ս. Հարություն եկեղեցում:
|
|
|
«Ավետարանական առակները դպրոցում» հանրապետական մրցույթի մարզային փուլը` Լոռու մարզումՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, իրականացնում են Ավետարանական առակները դպրոցում» հանրապետական մրցույթ: Գուգարաց թեմում մրցույթի մարզային փուլի հաղթող է ճանաչվել Օձունի թիվ 2 դպրոցը: |
|
|
Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասասենյակի բացում ԳյումրիումՎորլդ Վիժն» քրիստոնեական կազմակերպության օժանդակությամբ Գյումրիի թիվ 40 դպրոցում կահավորվել է դասարան, որը կծառայի իբրև հայ առաքելական եկեղեցու կիրակնօրյա դպրոց: |