Երազիկ Գրիգորյանի հեքիաթը


Ո՞րն է հեքիաթ գրելու գաղտնիքը՝ սրտին դիպչող, հումորով, քողարկված հաղորդագրություններով, հետաքրքիր՝ մեծերին և հասու՝ մանուկներին։ Այսօր հրատարակիչները հայ մանկագիրներից ի՞նչ ակնկալիքներ ունեն: «Արտֆոկուս»-ում մանկագիր, սցենարիստ Երազիկ Գրիգորյանն է: Հաղորդումը վարում է Անահիտ Մարգարյանը։ Հաջորդիվ` մշակութային լրահոս։

 

Ռոքի ասպարեզն այսօր Հայաստանում


Ռոք երաժշտության` Հայաստանում իրավական հիմքեր չունենալու, Հայաստանում ստեղծագործող ռոք երաժիշտներին հուզող խնդիրների, արժանի արձագանքի չարժանացող ռոք փառատոնների մասին:

 

«Կոմիտաս–150» գիտաժողովի լիագումար նիստը՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում


Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Երևանում և Արզականում անցկացվեց «Կոմիտաս–150» գիտական նստաշրջանը։ Գիտաժողովի կազմակերպիչներն էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ԳԱԱ Արվեստի ինստիտուտը։ Կոմիտասի կյանքն ու ժառանգությունը կլոր սեղանի շուրջ էր հավաքել հոգևոր հայրերի, երաժշտագետների, գրականագետների, արվեստագետների:

Հեղինակային երեկո՝ նվիրված Գեղունի Չթչյանի ծննդյան 90-ամյակին


Գեղունի Չթչյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հեղինակային երեկոյի ընթացքում հնչեցին կոմպոզիտորի կամերային վոկալ և գործիքային ստեղծագործությունները։ 
 

Սաների հարգանքի տուրքը ուսուցչին՝ դաշնակահար և մանկավարժ Աննա Ամբակումյանին


Նոյեմբերի 2-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնամուրային ամբիոնի երկարամյա վարիչ Աննա Ամբակումյանի 100-ամյակին նվիրված երեկո էր։ Համերգը՝ անվանի մանկավարժի սաների հարգանքի տուրքն էր իրենց ուսուցչին։    
 

Կազմվել է Հայ երաժշտության առաջին հանրագիտարանը


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հանրությանը ներկայացվեց հայ իրականության մեջ առաջին Հայ երաժշտության ամփոփ հանրագիտարանը։ Այն նվիրված է հայ երաժշտական արվեստի սկզբնավորման ու զարգացման պատմությանը, առանձնահատկություններին ու նվաճումներին, ստեղծագործական ու կատարողական արվեստի նշանավոր գործիչների կենսագրությանն ու  կարևոր ձեռքբերումներին։

Կոմիտասին և Թումանյանին նվիրված գիտաժողով Մոսկվայում


Հայ եկեղեցու Ռու¬սաս¬տա¬նի և Նոր Նախիջևանի թեմի նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-22-ը Մոսկվայում գու¬մարվեց «Ազգային դասականները համաշխարհային գեղարվեստական արժեքների համատեքստում» խո¬րագ¬րով միջազգային գիտական կոնֆերանս՝ նվիրված Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի 150-րդ հոբելյաններին։
 

Անցկացվեց «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակաբաշխությունը


«Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակաբաշխությունը գնահատեց անցյալ տարի ստեղծված, կամ առաջին անգամ կատարված հայ հեղինակների գործերը։

Համերգ՝ Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 11-րդ նստաշրջանին


Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 11-րդ նստաշրջանի ընթացքում հոկտեմբերի 27-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կազմակերպված համերգին մասնակցում էին գիտական աշխատանքով զբաղվող երաժիշտներ։

Մեկնարկեց Հայ կոմպոզիտորոկան արվեստի 7-րդ փառատոնը


Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համատեղ ելույթով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը՝ Միրզոյան ՖԵՍՏ-ը:

Alt

Տիգրան Մանսուրյանի «Հոգեհանգստյան մեսսան»` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը


Դեկտեմբերի 17-ին Մանսուրյանի «Ռեքվիեմը» հնչեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի, «Հովեր» և Հայաստանի պետական կամերային երգչախմբերի, սոպրանո Էռա Հովսեփյանի և բարիտոն Աշոտ Ղանթարջյանի մասնակցությամբ: Դիրիժորը Ռոբերտ Մլքեյանն էր:

Alt

«Հայաստանի փոքրիկ երգիչների» համերգը


Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Հայաստանի փոքրիկ երգիչների» «Խաղաղություն մոլորակին» խորագրով համերգն էր, որի ընթացքում ամփոփվեցին խմբերգերի միջազգային մրցույթի ավարտական փուլի արդյունքները: