![]() |
Գնդերեցը. Իշխան սարկավագ Գևորգյան44-օրյա պատերազմի ողջ ընթացքը հայ եկեղեցու գնդերեցները կիսեցին զինվորի ու հրամանատարի հետ: Պատերազմն ավարտվել է, բայց գնդերեցների ծառայությունը շարունակվում է: Մեր նկարահանող խումբն այցելել է Սիսիան, հանդիպել N զորամասի գնդերեց Իշխան սարկավագ Գևորգյանի հետ: |
![]() |
Դադիվանք. հրաժեշտի ուխտՆոյեմբերի 10-ին Արցախում հաստատված խաղաղության գինը չափազանց թանկ էր. Ադրբեջանին էր հանձնվելու նաև Քարվաճառը: Մինչև նոյեմբերի 15-ը հայ բնակչությունը պետք է լքեր տարածքը՝ հայրենիքը, հողը, տունը և... Քարվաճառի մարգարիտը՝ Դադիվանքը: Մեր նկարահանող խումբը Դադիվանք հասավ նոյեմբերի 12-ի կեսօրին՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը որոշել էր փրկական նպատակով տեղափոխել Դադիվանքի արժեքավոր խաչքարերը և որմնանկարները: |
![]() |
«Առլուպա» հավելված՝ լրացնելով իրականությունըԵթե որևէ տեղ տեսնում եք «Առլուպա» տարբերանշանը, ուրեմն այդտեղ կա թաքնված բովանդակություն, օգտագործեք «Առլուպա» հավելվածը և ստացեք ավելի շատ բովանդակություն, քան տեսնում եք պարզ աչքով: Լրացված և վիրտուալ իրականության (AR, VR) «Առլուպա» հավելվածը աշխարհի տասը լավագույններից մեկն է: |
|
Չլսվող ձայներԵրիտասարդ ազգագրագետները այս ուսումնասիրությունը կատարում էին գիտական ժողովածուի հրատարակման համար: Նրանք արձանագրում էին այլընտրանքային պատմություն՝ հասարակ մարդկանց հիշողությունները: Մենք հետևում էինք նրանց: «Չլսվող ձայները» երբեմն շրջվում էին դեպի տեսախցիկը, երբեմն՝ գերադասում մնալ անանուն: |
![]() |
Մայրավանքի շինությունները
Տեսախցիկը հետևում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տարածքում քայլող Արարատ քահանա Պողոսյանին, որը ներկայացնում է Մայրավանքի տարածքում գտնվող պատմական կառույցները և նոր շինությունները:
Հրաշալի տեսաուղեցույց նրանց համար, ովքեր ծանոթ են, բայց վաղուց չեն եղել Մայրավանքի տարածքում, կամ անծանոթ են և ուզում են իմանալ՝ ինչու է Ս. Էջմիածինը համարվում թանգարան բաց երկնքի տակ:
|