Արցախյան 44-օրյա պատերազմի առանձին դրվագները քիչ են ուսումնասիրված։ Մեզ հայտնի են Ադրբեջանի կողմից գրավված և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հանձնված Արցախի Հանրապետության տարածքները և պատերազմի ժամանակ զոհված կամ վիրավորված տղաների անունները։ Ովքեր են նրանք, որտե՞ղ և ինչպե՞ս են կռիվ տվել, ի՞նչ խնդիրներ են կատարել, ի՞նչ որոշումներ են կայացրել տեղում, չգիտենք։ «Անանուն բարձունք» փաստավավերագրական ֆիլմը մանրամասն հետազոտում ու բացահայտում է 44-օրյա պատերազմի մեկ դրվագ՝ Արցախի հարավում գտնվող Անանուն բարձունք կոչվող բլրի առումը։ Ներկայացնում ենք լիամետրաժ ֆիլմի մի հատված։

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Աննա Սարգսյան

,

Ռեժիսոր Արամ Շահբազյան
2021-10-02T21:50:00+04:00
Telecast type: Հաղորդում
Մեկնաբանություններ