Ազատ Ադամյան


Ապրիլյան պատերազմից հետո Ազատ Ադամյանը Ստեփանակերտում հիմնեց «Բարդակ» փաբը, որը կարճ ժամանակ անց դարձավ սիրելի հավաքատեղի արցախցի երիտասարդների և զբոսաշրջիկների համար։ 44-օրյա պատերազմին նա որպես կամավորական մեկնել է 7-րդ պաշտպանական՝ «Եղնիկներ» կոչվող զորամաս, որտեղ հոկտեմբերին վիրավորվել է։ Ավելի ուշ՝ 2023-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, Ազատը մասնակցում էր Խրամորթի պաշտպանությանը։ Հիմա՝ Ստեփանակերտի «Բարդակ» փաբը Ազատը վերաբացել է Երևանում։ Նպատակ ունի՝ Հայաստանի որևէ լքված գյուղում ստեղծել նաև իր նոր Արցախը։

Ռուբեն վարդապետ Զարգարյանը առաջնորդական առաջին Պատարագն է մատուցել Նորաբացի եկեղեցում


Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ իր անդրանիկ Պատարագը մատուցել է Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որին ներկա է եղել Մասյացոտնի թեմի հոգևորականաց դասը։ Ավելի վաղ՝ հոգեւորականներն իրենց անվերապահ հավատարմությունն էին հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը: Տարբեր համայնքներից ուխտավորաբար Նորաբացի Սուրբ Աստվածածին են եկել բազմաթիվ հավատացյալներ՝ իրենց սերն ու աղոթական զորակցությունը հայտնելու նորընծա առաջնորդին:

 

Մեղադրական փաստերը հիմնված չեն փորձաքննությունների արդյունքների վրա


Սրբազան պայքարի անդամներից Վահագն Չախալյանը նկատեց՝ առանց այդ էլ ամիսներ շարունակ անազատության ու բազմաթիվ զրկանքների մեջ գտնվելու պայմաններում դատարանի դահլիճը միակ վայրն է մնացել, որտեղ հանուն իրենց պաշտպանության կարող են տեսակետ արտահայտել։

 

Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը


Հրեական օրենքի համաձայն` ծննդյան 8-րդ օրը մանուկ Հիսուսին տանում են տաճար և անվանակոչում: Հիսուսը հրեական Հեսու անվան հունարեն տարբերակն է, որ նշանակում է՝ Տերը փրկում է։ Իսկ Քրիստոս՝ հունարենից թարգմանաբար նշանակում է

Շրջանառվող «ներեկեղեցական հակադրությունների» թեզն արհեստածին է․ ԳՀԽ


Քաղաքականության մեջ Եկեղեցու ներգրավված լինելու մեղադրանքը անհիմն և անընդունելի համարելով՝ ԳՀԽ-ը մերժելի որակեց իշխող ուժի կողմից արհեստական օրակարգերի ձևավորմամբ Հայ Եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը, ինչը նոր բաժանումներ ու հակառակություն է առաջ բերում ազգային կյանքում։

 

Ռուբեն Սևակ թանգարանում ցուցադրվում է Հասմիկ Կարապուլյանի նկարների ցուցահանդեսը


Ցուցադրված ստեղծագորոծությունները Հասմիկ Կարապուլյանի վերջին երկու տարիների աշխատանքներն են: Հայոց հինավուրց տաճարներին է նվիրված արվեստաբանի նկարաշարքը վկայում են, որ հայոց հավատքի սուրբ տաճարները լոկ անցյալի ժառանգություն չեն, կանգուն թե խոնարհված՝ միշտ են քարոզում հավատ, հույս սեր և ճշմարտություն:

 

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհավորել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնեությունը


Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տարբեր բաժինների պատասխանատուներին: Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորել է Նորին Սրբությանը Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ՝ վստահեցնելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը պիտի շարունակի սատարել Հայոց Հայրապետին ազգանպաստ և եկեղեցաշեն ծրագրերի իրականացման գործում:

Զար զընգը


«Զար զընգը» Կոմիտաս: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երգչուհի, երգուսույց Սեդա Թևանյանի «Թևանի» երգի համույթը իր շուրջն է հավաքել տարատարիք երեխաների: Նրանք կատարում են ժողովրդական, ազգային և Կոմիտասի հեղինակած երգերը:

Ծալ էրա


«Ծալ էրա» ազգային խաղերգ, նվագակցում է Սեդա Թևանյանը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երգչուհի, երգուսույց Սեդա Թևանյանի «Թևանի» երգի համույթը իր շուրջն է հավաքել տարատարիք երեխաների: Նրանք կատարում են ժողովրդական, ազգային և Կոմիտասի հեղինակած երգերը:

Հանիկ նանիկ


«Հանիկ նանիկ» ազգային պարերգ, նվագակցում է Սեդա Թևանյանը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երգչուհի, երգուսույց Սեդա Թևանյանի «Թևանի» երգի համույթը իր շուրջն է հավաքել տարատարիք երեխաների: Նրանք կատարում են ժողովրդական, ազգային և Կոմիտասի հեղինակած երգերը:

Ժամանակակից երաժշտություն. Վաչե Շարաֆյան


Երաժշտությունն, անշուշտ, պահում է կապն իր ժամանակի հետ։ Բայց ժամանակակից երաժշտությունը չի սահմանափակվում իր ստեղծման ժամանակով։ Այն ձևավորում է նոր լեզու, նոր ձև, նոր մտածողություն։ Նաև՝ հիշողության և գաղափարի միասնություն։

Տոնի մշակույթ. Ռուզաննա Ծատուրյան


Ամանոր՝ նոր օր Ամանորի մշակութային խորհուրդը հայ իրականության մեջ նախ և առաջ հնի ավարտն է և նորի ընդունումը։ Եվ հատկապես Ամանորին հայի սեղանը եղել է առատ ու համեղ։ Իսկ երբ ընտանիքը բոլորվում է սեղանի շուրջ՝ հիշելով, կիսելով, շնորհակալ լինելով, ամանորը դուրս է գալիս շքեղության մրցույթից, որկրամոլության վտանգից, և հացը ստանում է կյանքի շարունակության, ցորենն ու փլավը՝ բերրիության, մեղրն ու չիրը՝ քաղցր կյանքի խորհուրդ։