Alt

«Զանգակներ» և «Օվսաննա» համույթների համերգը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում


Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում  Օվսաննա» երգչախմբի և Զանգակներ» համույթի  առաջին համատեղ համերգն էր` նվիրված Սուրբ Ծննդյանը: Երկու համույթների խմբավարն էլ Շահե Քեշիշյանն է:

Alt

Երևանի պարարվեստի պետական քոլեջը 90 տարեկան է


Հոբելյանի կապակցությամբ քոլեջի սաները Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում ներկայացրին ամանորյա ամենագեղեցիկ հեքիաթներից մեկիª Շչելկունչիկ» բալետի երկրորդ գործողությունը: Հոբելյանական համերգին մասնակցում էին նաև հայկական և եվրոպական բալետի հայազգի աստղերը: 

Alt

Կաղանդչեք Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում


Տարեվերջյան Կաղանդչեքի ավանդույթը վերակենդանացել էր Սպենդիարյանի տուն-թանգարանում՝ հատուկ ճաշատեսակներ, ժողովրդական երգ, պար և ամանորյա բարեմաղթանքներ: 

Alt

«Հզոր զգացմունքներ» և Տիգրան Համասյան


Եվրոպական տարբեր բալետային  թատրոնների հայազգի աստղեր Արսեն Մեհրաբյանը, Վահե Մարտիրոսյանը, Արշակ Ղալումյանը, Տիգրան Միքայելյանը և Արման Զազյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում էին: Համերգի հատուկ հյուրն էր Տիգրան Համասյանը: 

Alt

Վիեննա գալլա Oպերայի և բալետի թատրոնում


Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն երկրորդ տարին է` Ամանորը շնորհավորում է վիեննական պարահանդեսային ավանդույթներով: Երեկոյի հատուկ հյուրը օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցն էր:

Alt

Մայր Աթոռի թանգարանները զբոսաշրջության կաևոր օղակներ են


Էկոնոմիկայի նախարարությունում Զբոսաշրջության վարչության ղեկավարները, տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները հանդիպել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ: Քննարկվել են համագործակցային աշխատանքի հետ կապված խնդիրներ: 

Alt

Ամբողջատիրական համակարգը և մարդը. Ինքնահրատ


Այսօր, երբ նույնիսկ անչափահաս մարդն իր մեդիան ունի, ինքնահրատը՝ սամիզդատը դժվար պատկերացնելի է թվում: Ի՞նչ սողանցք էր սա, որով մարդկային միքտն ու կամքը ճեղքում էին ամբողջատիրական համակարգի բռնության պատը: Թեման քննարկում են խորհրդային տարիների քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը և լրագրող Արման Գալոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

2015 թվականի եկեղեցական օրացույցն արդեն պատրաստ է


Գրաբարյան համառոտագրություններով լի գրքույկը հայ հավատացյալի և հոգևորականի ողջ տարվա ուղեցույցն է, որտեղ ընդգրկված են մեր եկեղեցու մեծ ու փոքր տոները, հիշատակության օրերը, սուրբգրային ամենօրյա ընթերցվածներն ու այլևայլ օգտակար տեղեկություններ: Եկեղեցական օրացույցը կազմում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:  

Alt

«Ցեղասպանության հիշողությունը դարձավ Ղարաբաղյան շարժման լոկոմոտիվ». Հարություն Մարության


Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանի դասախոսությունը Ղարաբաղյան շարժումը և ցեղասպանության հիշողությունը. Հին մարտահրավերներ, նոր միտումներ» թեմայով: Դասախոսությունն ուղեկցվում էր պատկերազարդ ծավալուն նյութով, որի հիմքում Շարժման տարիների ցուցապաստառներն էին: 

Alt

«Օժիտ. ժանյակազարդ հուշեր ծննդավայրից» ցուցահանդեսը Հ. Թումանյանի թանգարանում


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվել է Օժիտ. ժանյակազարդ հուշեր ծննդավայրից» ցուցահանդեսը: Հայկական ավանդական օժիտի տարրերն ամփոփող ցուցահանդեսին ներկայացված է 19-րդ դարի վերջին, 20-րդ դ. սկզբին, ինչպես նաևմեր օրերում ստեղծված հագուստեղեն, ձեռագործ իրեր, լուսանկարներ: 

Alt

Պետրոս Հայկազյանի 90-րդ հոբելյանը


Նա 100-ից ավելի սան  է ունեցել, որոնց մեծ մասը շարունակելով երաժշտական ուսումը՝ իրենց տեղն են զբաղեցրել Հայաստանի և արտերկրի երաժշտական կյանքի տարբեր ոլորտներում: Դեկտեմբերի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նշվեց Պետրոս Հայկազյանի 90-րդ հոբելյանը: 

Alt

Նարե Արղամանյանի համերգը «Արամ Խաչատրյան» համերագասրահում


Վիեննաբնակ երիտասարդ դաշնակահարը ճանաչում է ձեռք բերել դեռ պատանեկության տարիներից: Նա   միջազգային հայտնի մրցույթների դափնեկիր է: Նարե Արղամանյանի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեց Սերգեյ Ռախմանինովի Ռապսոդիան Պագանինիի թեմայով»: Երկրորդ բաժնում Գուստավ Մալերի Առաջին սիմֆոնիան էր: