Alt

Նոր գրքեր 17.10.2014


Գևորգ Էմին-Տերյանի աշխատասիրությամբ լույս է տեսել Վահան Տերյան. Անտիպ և անհայտ էջեր» ժողովածուն:
Լույս է տեսել երիտասարդ գրող Արամ Պաչյանի էսսեների և պատմվածքերի՝ Օվկիանոս» ժողովածուն: 

 

Alt

«Երաժշտական հինգշաբթի»՝ Կարեն Շահգալդյանի և Մաքսիմ Նովիկովի մենամարտը


Ջութակահար Կարեն Շահգալդյանն ու ալտահար Մաքսիմ Նովիկովը մենամարտերով հանդես են եկել տարբեր բեմերում: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում երաժիշտները ոչ միայն մենամարտում էին, այլև՝ ներկայացնում լեհ կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսի սոլո կապրիսները ջութակի և ալտի համար: 

Alt

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի երևանյան փուլի արդյունքները


Նոյեմբերի 12-ին Մոսկա» կինոթատրոնում ամփոփվեցին Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի երևանյան փուլի արդյունքները: Երևանի և մի քանի մարզերի կինոսրահների դռները բաց էին  մանուկների և պատանիների համար:  5  օր շարունակ ներկայացվեց 145 ֆիլմ` 38 երկրից:  

Alt

Ցուցահանդես նվիրաված Էդուարդ Իսաբեկյանի 100-ամյակին


Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ցուցահանդես նվիրված Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակին: Այն ընդգրկում է նկարչի տարբեր տարիների գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները, որոնց զգալի մասը ներկայացվում է առաջին անգամ:  

Alt

Սուրբ Սահակ հայրապետի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը՝ Գևորգյան ճեմարանի մոտ


Նոյեմբերի ութին Մայր Աթոռում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 140-ամյակին նվիրված հոբելյանական իրադարձություններից մեկը: Գարեգին Բ հայրապետի հանդիսապետությամբ բացվեց հայոց առաջին ուսուցչապետերի՝ Սուրբ Սահակ հայրապետի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը: 

Alt

Հրեշտակապետաց տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Նոյեմբերի 8-ին մեր եկեղեցին տոնեց Սուրբ հրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրը: Տոնական պատարագը մատուցվեց Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց նորակերտ եկեղեցում: Պատարագիչը հայր Ահարոն աբեղա Շահվերդյանն էր:

Alt

Նոր գրքեր 10.11.2014


Անտարես» հրատարակչության և Գուրգեն Մահարու որդու` Գրիգոր Աճեմյանի ջանքերով լույս է տեսել Մահարու երկերի տասնհինգհատորյակի երկրորդ հատորը:
Զանգակ» հրատարակչությունը մանուկ ընթերցողին առաջարկում է Սամսոն Ստեփանյանի Ֆերդինանդ անունով թռչող վիշապը» հեքիաթը: 

 

Alt

«Տարբեր նվագներ»՝ ներառական ներկայացում պրոֆեսիոնալ բեմում


Երևանի պետական կամերային երաժշտության թատրոնում բեմադրվել է Հույսի կամուրջ» հասարկական կազմակերպության ներառական թատերախմբի՝ Տարբեր նվագներ» ներկայացումը: 

Alt

Մեկնարկել է «Գոհար Գասպարյան» դասական երգեցողության մրցույթը


Նոյեմբերի 7-ին Երևանի պետական կոնսերվատորիայում մեկնարկել է Գոհար Գասպարյան» դասական երգեցողության մրցույթը: Այն անցկացվում է հանրապետության շնորհալի երգիչներին բացահայտելու նպատակով: 

Alt

Օրհնության արարողություն Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում


Երևանի պետական տնտեսագիտական համալասարանում նոյեմբերի 6-ին կատարվեց բուհօրհնեքի արարողություն: Կարգը կատարեց Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Alt

Տիգրան Հովասափյանի անհատական ցուցահանդեսը


Նկարիչ Տիգրան Հովասափյանն իր աշխատանքները չի վերնագրում: Թողնում է դիտողներին: Նոյեմբերի 6-ին Նկարիչների միությունում բացված ցուցադրությանը ներկաներին հնարավորութուն էր տրված էր դիտել, գնահատել ու վերնագրել վարպետի աշխատանքները: 

Alt

«Հովեր» երգչախմբի ժամանակակից երաժշտության համերգը


Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդիսատեսին ներկայացավ նոր` ժամանակակից երաժշտության համերգով: Նոյեմբերի 4-ին Կամերային երաժշտության տանը հնչում էին հայ և օտարազգի ժամանակակից կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործություններ: