|
|
Լեհահայ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունները՝ Ազգային պատկերասրահումՀոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց լեհահայ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը: 53 կտավներն ու գրաֆիկական աշխատանքներն առաջին անգամ են Հայաստանում: Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 15-ը: |
|
|
Հոկտեմբերի 7-ը գրադանավարի օրն էՀՀ կառավարության որոշմամբ 2004 թվականից ամեն տարի` հոկտեմբերի 7-ին, նշվում է գրադարանավարի օրը: Գրադարանավարի մասնագիտական տոնի առիթով մեր նկարահանող խումբն այցելել է Հանրային գրադարան: |
|
|
«Մի լքիր ինձ»` ներառական առաջին բեմադրության պրեմիերանՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում Փոքր թատրոնի բեմում ներկայացվել է Մի լքիր ինձ» պարային բեմադրության պրեմիերան: Սա հայկական առաջին պրոֆեսիոնալ ներառական խմբի ներկայացումն է: |
|
|
Ծաղկաձորում ավարտվեց «Ես եմ» երիտասարդական կինոփառատոնըՀոկտեմբերի մեկից չորսը անցկացվեց Ես եմ» երիտասարդական միջազգային ութերորդ կինոփառատոնը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ ֆիլմերը ցուցադրվեցին մայրաքաղաքից դուրս: Աշխարհի տարբեր երկրներից ներկայացված 200 հայտից ժյուրին ընտրել էր մոտ 60 ֆիլմ: Հայտնի են մրցանակակիրների անունները: |
|
|
Հանրահայտ ջութակահար Զախար Բրոնը և դաշնակահար Վահագն Պապյանը՝ ԵրևանումՍեպտեմբերի 30-ին Արամ Խաչատրյան» համերգասրահում աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Զախար Բրոնի և հայտնի դաշնակահար Վահագն Պապյանի համերգն էր՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Համերգին մասնակցում էր նաև 14-ամյա, բայց արդեն հանրահայտ ջութակահար Մոնե Հաթորին Ճապոնիայից, որը Բրոնի սաներից է: Համերգը նվիրված էր ջութակահար Ավետ Գաբրիելյանի 115-ամյակին: |
|
|
2014 թվականի «Կինոաշունը»՝ շուտովՀոկտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ը ազգային կինոյի ամիս է հայտարարված: Հայաստանի ազգային կինոկենտրոնը կանցկացնի ամենամյա Կինոաշուն» նախագիծը՝ հին ու նոր ֆիլմերի ցուցադրություններ, կինոգործիչների հոբելյաններ, նրանց ստեղծագործությունների հետահայց ցուցադրություններ: |
|
|
Բացվել է «Քոչար. մարտահրավեր ժամանակին» ցուցահանդեսըԳաֆէսճյան» արվեստի կենտրոնը և Երվանդ Քոչարի թանգարանը այս օրերին Կասկադ համալիրում հրավիրում են Քոչար. մարտահրավեր ժամանակին» ցուցահանդեսին: Այն նվիրված է մեծ արվեստագետի 115-րդ հոբելյանին: |
|
|
Կոմիտասի անվան պանթեոնում տեղադրվել է Սոս Սարգսյանի հուշակոթողըԼրացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Սոս Սարգսյանի մահվան մեկ տարին: Կոմիտասի անվան պանթեոնում սեպտեմբերի 27-ին բացվեց վարպետի հուշարձանը: Հեղինակը քանդակագործ Մկրտիչ Մազմանյանն է: |
|
|
Գրողներ Մեգ Ռոզոֆֆն ու Յանուշ Լեոն Վիշնևսկին՝ ՀայաստանումԳրական տապան» փառատոնին Հայաստանում հյուրընկալված լեհ գրող Յանուշ Վիշնևսկին ներկայացրել է իր նոր՝ Գրանդ» վեպի հայերեն թարգմանությունը: Վարպետության դասեր է անցկացրել անգլոամերիկյան գրող Մեգ Ռոզոֆֆը: |
|
|
Ավարտվեց «Երկնքից 3 խնձոր ընկավ» հեքիաթասացության և բարբառի փառատոնըՀովհ. Թումանյանի անվան թանգարանում ամփոփվեց հեքիաթասացության և բարբառի 6-րդ մրցույթ- փառատոնը: Փառատոնին առանց տարիքային սահմանափակման մասնակցում են բոլոր նրանք, ովքեր սիրում են հեքիաթ պատմել և տիրապետում են բարբառի: Արդեն 3-րդ տարին է՝ փառատոնին մասնակցելու հրավեր են ստանում նաև մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունները՝ քրդերը, ասորիները, վրացիները, հույները և եզդիները: |
|
|
Ավարտվեց 2014թ.-ի «Գրական տապան» միջազգային փառատոնըՍեպտեմբերի 27-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում փառատոնի մասնակիցները ամփոփեցին Գրական տապանի» նավարկության արդյունքները: Հյուրերը տասն օրերի ընթացքում հնարավորություն են ունեցել ծանոթանալ երկրի մշակույթին, գրականությանը, պատմությանն ու ավանդույթներին: Խոստովանում են, որ հատկապես տպավորված են Արցախ կատարած այցից: |
|
|
Այսօր Վարագա սուրբ խաչի տոնն էՀայ եկեղեցին այսօր նշում է Վարագա սուրբ խաչի տոնը` Տերունական Նշանին նվիրված տոներից չորրորդը և միակը, որ զուտ ազգային է: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում այսօր պատարագիչը տեր Վաչե աբեղա Մկրտչյանն էր: |