Alt

Պայծառակերպության տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Այսօր մեր եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից երրորդը` Քրիստոսի Պայծառակերպությունը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տոնական պատարագ մատուցեց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Alt

Ջրաղբյուրի օրհնություն Արզնիում


Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը Պայծառակերպության (Վարդավառ) տոնին նախընթաց օրհնել է մայրաքաղաք մտնող ջրի աղբյուրները:

Alt

Սուրբ Սաղմոսավանքն արդեն զանգեր ունի


Զանգերի ղողանջն այսուհետ կտարածվի ոչ միայն Արագածոտնի թեմի Սաղմոսավան գյուղում, այլև գեղատեսիլ կիրճի ողջ երկայնքով, որտեղ 4-րդ դարում ճգնարան է ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Դժվար է ասել, թե երբ է անհետացել 800 տարեկան Սաղմոսավանքի զանգը: Այսօր վանքում նոր զանգեր են տեղադրվել:

Alt

Կոնֆլիկտը երգի և երաժշտության ասպարեզում


Ի՞նչ հակադրություններ են արձանագրվում երգի, երաժշտության ասպարեզում մի կողմից, ինչպե՞ս են արտացոլվում հասարակական կոնֆլիկտները այս ոլորտի վրա, մյուս կողմից: Թեման քննարկում են կոմպոզիտորներ Արթուր Շահնազարյանը և Վաղարշակ Զաքարյանը:

Alt

«Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնի հանդիսավոր փակումը


Հուլիսի 19-ի երեկոյան 11-րդ Ոսկե ծիրանը» վերջին անգամ կարմիր գորգով դիմավորեց ռեժիսորներին, դերասաններին, պրոդյուսերներին, սցենարիստներին, փառատոնի հյուրերին և հովանավորներին: Հայտարարվեցին կինոյի ոսկե և արծաթե ծիրաններ, ինչպես նաև ժյուրիի հատուկ մրցանակներ ստացած հաղթողների անունները:

Alt

Ծեծկռտուք Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու տարածքում


Հուլիսի 19-ին՝ երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հարձակում է տեղի ունեցել եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը մտահոգություն է հայտնել կատարվածի առնչությամբ և դատապարտել ազգային թշնամանք և կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը: Կատարվում է հետաքննություն:

Alt

«Կադանս» խմբի պերմիերան «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում


Կոմիտասի գործերը՝ մշակած կիթառի, ջութակի, կոնտրաբասի, դաշնամուրի և ակորդեոնի համար. Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում հուլիս 16-ի համերգը նվիրված էր Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերին:

Alt

«Եղիցի լույս» Քշիշտոֆ Զանուսիին


Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար ստացավ Մայր Աթոռի սահմանած Եղիցի լույս» մրցանակը: Մրցանակը կինոռեժիսորին հանձնեց Ամենայն հայոց հայրապետը:

Alt

Նոր հյուրանոց` փարաջանովյան ոճով


11-րդ Ոսկե ծիրանի» առիթով ամերիկահայ մեկենաս Լևոն Տեր-Բեդրոսյանը Մետաքսի ճանապարհ» կոչվող իր նորաբաց հյուրանոցը մշակութային օջախի է վերածել` փարաջանովյան ոճով: Փառատոնի օրերին այստեղ ցուցադրվեցին լեգենդար ռեժիսորի մասին պատմող դոկումենտալ ֆիլմեր, կազմակերպվեց միջազգային գիտաժողով:

Alt

Հայ կաթողիկե եկեղեցու 2-րդ համագումարը հաղորդակցության արդի միջոցների դերի մասին


Քրիստոնեական և ազգային արժեքների տարածում ու պահպանում, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արդյունավետ լուսաբանում. այս նկատառումներով հայ կաթողիկե եկեղեցին հրավիրել էր հաղորդակցության միջոցների դերին նվիրված երկրորդ համագումարը, որին մասնակցում էին հատկապես եկեղեցական, կրոնական թեմաներ լուսաբանող կամ եկեղեցու հովանու ներքո գործող լրատվամիջոցների ներկայացուցիչիներ:

Alt

«Կար-չկար մի Փարաջանով» գրքի շնորհանդեսն ու Յուրի Հարմաշի լուսանկաների ցուցահանդեսի բացումը


Առաջին անգամ հայերեն է տպագրվել Սերգեյ Փարաջանովի Սուրամի ամրոցի լեգենդը, Աշուղ Ղարիբ» և Խոստովանություն» ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարրի Կունցևի Կար-չկար մի Փարաջանով» հուշապատում վիպակը: Գրքում տեղ են գտել նաև ուկրաինացի կինօպերատոր Յուրի Հարմաշի բացառիկ լուսանկարները, Կունցևի դստեր տրամադրած Արաբեսկները»:

Alt

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնը


Կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Օպերայի և բալետի թատրոնում: 11-րդ Ոսկե ծիրանը» նվիրված է Սերգեյ Փառաջանովի հիշատակին: