Պապական աթոռի և Ս. Էջմիածնի մամուլի գրասենյակի ղեկավարները մամուլի ասուլիս են տվել


Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան այցի առաջին օրվա ավարտին տեղի ունեցավ Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդիի և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանի համատեղ ասուլիսը: Երկու բանախոսներն էլ նշեցին, որ այցի ժամանակացույցը թեև ծանրաբեռնված է, բայց նախատեսված միջոցառումներն ընթանում են լավ կազմակերպված և ջերմ մթնոլորտում:

Մեկնարկեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի երրոդ փուլը


Արարատյան թեմի «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագիրը զոհված զինծառայողների ընտանիքներին դրամական օժանդակություն է տրամադրել:

Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովը


Երևանում կայացել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի վեհաժողովը և ֆեդերացիայի դափնեկիրների համերգը: 

Եկեղեցաշինական ամենամեծ ծրագրերից մեկի ընթացքը


Հովտաշեն, Ջրաշեն, Նշավան և Բարձրաշեն գյուղերի բնակիչների նվիրատվություններով եկեղեցիներ են կառուցվում: ekegheci.am կայքում հնարավոր է հետևել շինարարական աշխատանքների ընթացքին, բացի այդ` առցանց ներդրում կատարել:

«100 դուռ» ցուցահանդեսը՝ Գավառ քաղաքի պատկերասրահում


Հայաստանից, Արցախից, Ջավախքից և Արևմտյան Հայաստանից ընտրված 100 վանքերի և եկեղեցիների դռների լուսանկարներ այս օրերին ներկայացված են Գավառ քաղաքի պատկերասրահում:

Մեկնարկել է «Մեկ կադր» կարճ ֆիլմերի 14-րդ փառատոնը


Մեկնարկել է «Մեկ կադր» կարճ ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը: Մինչև հունիսի 10-ը Նորարար փորձարարական արվեստի կենտոնի կինոթատրոնում հնարավոր է դիտել փառատոնին ներկայացված ֆիլմերը, ինչպես նաև մասնակցել քննարկումներն:

Բացվել է Արտակ Զաքարյանի «Ջրաներկի շունչն ու երանգները» ցուցահանդեսը


Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Արտակ Զաքարյանի «Ջրաներկի շունչն ու երանգները» խորագիրը կրող ցուցահանդեսը: Հեղինակը ներկայացրել է վերջին 2 տարիների աշխատանքները:

Հայրապետական կրթաթոշակի արժանացած ուսանողները հանդիպեցին Ամենայն հայոց կաթողիկոսին


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սահմանած Հայրապետական կրթաթոշակին արժանացած երեք ուսանողներ նախօրեին հանդիպեցին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին: Ուսանողները Մայր Աթոռ էին եկել ԿԳ նախարարի և Քրիստոենական դաստիարակության կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ: Նորին Սրբությունը ուսանողներին ուղղված խոսքում նշեց, որ միայն գիտելիքով է հնարավոր ապահով և զորեղ դարձնել հայրենիքը: 

Ամփոփվեց գրաբարի երկրորդ օլիմպիադան


Արարարտյան հայրապետական թեմի առաջնորդարանում ամփոփվել են գրաբարի օլիմպիադայի արդյունքները:

Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան այցելության ժամանակացույցը


Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի՝ Հայաստան կատարելիք այցի ժամանակացույցը: Հռոմի քահանայապետը Հայաստան կալցելի ուրբաթ՝ հունիսի 24-ին:

Նարեկաբուժությանը նվիրված դասախոսություն՝ Վազգենյան հոգևոր դպրանոցում


Նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը դասախոսություն է անցկացրել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:

Վերականգնվում են Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու որմնանկարները


Աշտարակ քաղաքում գտնվող Կարմրավոր եկեղեցին միակն է Հայաստանում, որի կարմիր կղմինդրե տանիքը պահպանվել է մինչ օրս։  7-րդ դարում կառուցված եկեղեցում պահպանվել են նաև նույն դարով թվագրվող որմնանկարներ, որոնց վերականգնման աշխատանքներով են այս օրերին զբաղված Իտալիայից ժամանած մասնագետները: