|
Հարյուրապետի ծառայի բժշկումը (Մարկ. 1:40-45, Մատթ. 8:1-4, Ղուկ. 5:12-16)
Ո՞ւմ միջնորդությանը դիմեց հեթանոս հարյուրապետը Հիսուսին հանդիպելու համար: Ի՞նչ հիվանդություն էր բորոտությունը, ինչպե՞ս էին ապրում այդ հիվանդությամբ տառապող մարդիկ:
Երբ Քրիստոս իր ճանապարհին հանդիպում է մի բորոտի, ի՞նչ զրույց է ունենում նրա հետ, հետագայում ինչպե՞ս է փոխվում այդ գալիլիացու կյանքը:
Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
|
|
հյուրը՝ Դավիթ Սաֆարյան«Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ամեն տարի մեզ մեկ քայլով ավելի է մոտեցնում կինոարտադրության միջազգային գործընթացին, ճանաչելի է դարձնում Հայաստանը համաշխարհային կինոքարտեզի վրա, միևնույն ժամանակ աշխարհում նկարվող կինոտենդենցները հասանելի է հարձնում հայաստանյան հանդիսատեսին»: «Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ, կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանը: |
|
Հիսուս ընտրում է 12 աշակերտներին (Մարկ. 3:13-19, Մատթ. 10:1-4, Ղուկ. 6:11-16)Համատես երեք ավետարանիչներն էլ անդրադարձել են Հիսուսի աշակերտների ընտրության դրվագին: Ինչպե՞ս Հիսուս իր հետևորդների բազմությունից ընտրեց 12-ին: Ի՞նչ էր նշանակում այդ ընտրությունը, ի՞նչ առաքելություն պիտի իրականացնեին նրանք: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Փոթորկի խաղաղեցումը (Մՙրկ. 4:35-41, Մատթ. 8:18, 23-27, Ղուկ. 8:22-25)
Ինչպե՞ս արձագանքեցին Քրիստոսի աշակերտներն ու Նրան հետևողները, երբ նավարկության ժամանակ ահեղ փոթորիկ սկսվեց: Ի՞նչ ասաց Քրիստոս վախեցած բազմությանը, ինչպե՞ս հանդարտեցրեց փոթորիկը:
Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդան Զարգարյանը:
|
|
հյուրը՝ Հայկ Խեմչյան
Հայաստանում շուրջ 5 տարի է՝ գործում է խնամատար ընտանիքի ինստիտուտը։ Ծրագիրը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՄՆ Միջազգայի զարգացման գործակալության և Սոցապնախարարության կողմից է իրականացվում։ Առանց ծնողական խնամքի մնացած երեխային պատսպարում է խնամատար ընտանիքը, որտեղ նա ստանում է ընտանեկան դաստիարակություն, սեր ու ջերմություն։ Հընթացս քայլեր են ձեռնարկվում երեխայի կենսաբանական ընտանիքի հետ կապ հաստատելու և 18 տարին լրանալուն պես խնամյալին իր ընտանիք վերադարձնելու ուղղությամբ։
«Մեր երկրում գործող խնամքի գիշերօթիկ հաստատությունները պատսպարում են երեխաներին, սակայն ընտանեկան հարկ չեն դառնում և այդ հաստատություններից դուրս եկած չափահասները բազմաթիվ խնդիրներ են ունենում: Ամենամեծ տարբերությունը սա է՝ ընտանեկան խնամքի ապահովումը, որը մանկատան պայմաններում ցավոք սրտի հնարավոր չէ»
«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը:
|
|
հյուրը՝ Նարինե Դիլբարյան
«Ազգի, իբրև ինքնուրույն միավորի, հիմանական հատկանիշը լեզվամտածողությունն է: Ինչ լեզվով, որ մտածում ես, այդ ազգի գաղափարների կրողն ես: Աղավաղելով, քամահրական վերաբերմունք ունենալով հայերենի հանդեպ, մենք կտրում ենք ազգային պետականության ծառը»:
«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է գրաբարագետ, ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը:
|
|
Արյունահոսությամբ տառապող կնոջ բժշկումը և Հայրոսի աղջկա հարությունը. մաս 2-րդՌուբեն վարդապետ Զարգարյանը շարունակում է մեկնաբանել արյունահոսությամբ տառապող կնոջ բժշկման և Հայրոսի աղջկա հարության մասին Նոր կտակարանի դրվագները (Մարկ. 5.21-43, Մատթ. 9. 18-26, Ղուկ. 8.40-56): |
|
Արյունահոսությամբ տառապող կնոջ բժշկումը և Հայրոսի աղջկա հարությունը. մաս 1-ին
Ո՞վ էր արյունահոսությամբ տառապող կինը, ինչպե՞ս բժշկվեց:
Ինչո՞ւ Հիսուս ուշ բժշկեց 12-ամյա աղջկան, ո՞րն էր դեռատի աղջկա հոր՝ Հայրոսի խնդրանքը: Ավետարանական այս դրվագները (Մարկ. 5.21-43, Մատթ. 9. 18-26, Ղուկ. 8.40-56) մեկնաբանում է Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
|
|
հյուրը՝ Նարինե Թուխիկյան
Հաղորդաշարի հյուրն է Հ. Թումանյանի տուն- թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: «Հնարավոր է՝ արտաքին քաղաքականության ոլորտում կանանց ներգրավվածությունը շատ մեծ փոփոխություններ չի բերում, թեև աշխարհում կան կին լիդերներ, սակայն ներքին քաղաքական, հասարակական կյանքում նրանց ներգրավվածությունը մեծ փոփոխությունների պատճառ է դառնում»:
|
|
հյուրը՝ Ինգա Հարությունյան«Քաղաքականության մեջ անպակաս են սուտը, դրժված խոստումները, խոսքի ու գործի հակասությունը, ցինիզմը, և այս ամենը ավելի է ընդգծվում նախընտրական մրցավազքի պայմաններում: Սակայն շատ ավելի մտահոգիչ է հասարակության անտարբերությունը, իրեն մի պահ կարևորած անհատի հիասթափությունը»: |
|
Գալիլիացի բորոտի բժշկումը (Մարկ. 1:40-45, Մատթ. 8:1-4, Ղուկ. 5:12-16)
Ի՞նչ հիվանդություն էր բորոտությունը, ինչպե՞ս էին ապրում այդ հիվանդությամբ տառապող մարդիկ:
Քրիստոս, երբ իր ճանապարհին հանդիպում է մի բորոտի, ի՞նչ զրույց է ունենում նրա հետ, հետագայում ինչպե՞ս է փոխվում այդ գալիլիացու կյանքը:
Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
|
|
հյուրը՝ Գևորգ Էմին-ՏերյանՀոգևոր Հայսատան» հայտնի հոդվածում Վահան Տերյանը գրում է. «Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետևանք էլ ունենա՝ միևնույն է Հայաստանը պետք է ազատվի»: Այսօր էլ մեծ մտավորականի մտահոգությունները նույնքան արդիական են, որքան դարասկզբին: «Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է Վահան Տերյանի ծոռը՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը: |











