Անդամալույծի բժշկությունը ( Մարկ. 2.1-12, Մատթ. 9.1-8, Ղուկ. 5.17-26)


Համատես երեք ավետարանիչներ անդրադարձել են անդամալույծ մարդու բժշկության դրվագին: Ովքե՞ր և ինչպե՞ս են այդ մարդուն հասցնում Քրիստոսի մոտ, ինչո՞ւ է Հիսուս նրան բժշկում ու ինչ պատգամ է տալիս:
Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Հիսուս աշակերտության է կանչում մաքսավորին (Մարկ. 2. 13-17, Մատթ. 9. 9-13, Ղուկ. 5. 27-32)


Ղևի կամ Մատթեոս. ո՞վ էր այս մարդը, ինչո՞ւ Հիսուս հենց նրան աշակերտութան կանչեց:
Ինչպե՞ս դրան արձագանքեցին օրենքի ուսուցիչները, ինչո՞ւմ էին մեղադրում Տիրոջը: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

հյուրը՝ Արմեն Սաֆարյան


«Հավատ առ Աստված և պատվիրանապահություն, սրանք են այն շարժիչ ուժերը, որոնք պետք է ուղեկցեն մարդուն կյանքի տարբեր իրավիճակներում». հաղորդաշարի հյուրն է տիկնիկային արվեստի գործիչ, ռեժիսոր Արմեն Սաֆարյանը:

Հայրոսի աղջկա հարությունը (Մարկ. 5. 21-24, 35-43, Մատթ. 9. 18-19, 23- 26, Ղուկ. 8.40-42, 49-57)


Ո՞վ էր Հայրոսը, ե՞րբ և ի՞նչ պայմաններում հանդիպեց Քրիստոսին ու ի՞նչ խնդրեց Վարդապետից: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Հիսուս մերժվում է Նազարեթում. մաս 2-րդ (Մարկ. 6.1-6, Մատթ. 13.53-58, Ղուկ. 4.16-30)


Ինչպես է Քրիստոս մեկնաբանում օրվա մարգարեությունը Նազարեթ քաղաքի Ժողովարանում: Նազարեթի բնակիչները Նրանից հրաշք էին ակնկալում՝ համոզվելու համար, որ Փրկիչն է: Ինչո՞ւ Հիսուս չի հրաշագործում հարազատ քաղաքում և ինչպե՞ս է պատասխանում մարդկանց բարկությանը: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: 

Վիճաբանություն ծոմապահության շուրջ. մաս 1-ին (Մարկ. 2.18-22, Մատթ. 9.14-17, Ղուկ. 5.33-39)


Ովքեր և ինչու էին Քրիստոսին մեղադրում ծոմապահության խախտման մեջ, ինչու է Քրիստոս բերում փեսայի և հարսի օրինակը և հարսանեկան խնջույքի օրինակով պատասխանում փարիսեցիներին և օրենքի ուսուցիչներին: 
Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Վիճաբանություն ծոմապահության շուրջ. մաս 2-րդ (Մարկ. 2.18-22, Մատթ. 9.14-17, Ղուկ. 5.33-39)


Երբ փարիսեցիներն ու օրենքի ուսուցիչները Քրիստոսին մեղադրում են ծոմապահությունը խախտելու մեջ, հարսի ու փեսայի օրինակը բերելուց բացի Տերը խոսում է նաև նոր գինին հին տիկերի մեջ չպահելու, նոր կտորը հին գործվածքին չկարելու մասին:
Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

հյուրը՝ Գևորգ Պետրոսյան


«Որքան էլ Հայոց ցեղասպանության ճանաչումը աշխարհի գերտերությունների կողմից կարևոր լինի մեզ համար, դա չպետք է դառնա վերջնանպատակ: Ցեղասպանության 100- ամյա տարելիցի առիթը մենք ճիշտ չօգտագործեցինք՝ Թուրքիային նկատմամբ մեր պահանջն արտահայտելու հարցում: Թուրքիան օգտվում է մեր հստակ չձևակերպված, անհաստատ կեցվածքից»: 
«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

հյուրը՝ Ժորա Սարգսյան


«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է Սոցապ նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

հյուրը՝ Արմեն Չարչյան


«Բժշկությունը պետք է դիտարկել ոչ միայն սոցիալական կամ բիզնես հարաբերությունների համատեքստում, այլև որպես ազգային անվտանգության անքակտելի մաս: Արցախյան պատերազմի տարիներին վիրավոր զինվորների 72 տոկոսը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո վերադարձավ ռազմի դաշտ, դա մեր նորանկախ պետության առողջապահական համակարգի կայացվածության մասին էր խոսում»:
«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը:
 

Հիսուս մերժվում է Նազարեթում. մաս 1-ին (Մարկ. 6.1-6, Մատթ. 13.53-58, Ղուկ. 4.16-30)


Որտե՞ղ է գտնվում Նազարեթ քաղաքը, ե՞րբ  է Հիսուս գալիս այստեղ, ի՞նչ է քարոզում և ինչո՞ւ են մարդկանց մեջ Տիրոջ ծագման ու գործունեության վերաբերյալ բազմաթիվ հարցեր առաջանում: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

հյուրը՝ Գրիգոր Ջանիկյան


«Շուշի, դու այլևս պատրանք, ցնորք չես, ես ոտքով եմ հաղթահարում քո բարձունքն, ու ծնկներս կթոտում, փնովում են՝ չոքեչոք ելիր: Ես ծնկի եմ գալիս ու ամեն քայլափոխի տեսնում են գյումրեցի Վարդանին, լիբանանցի Սեղբոսին, սևքարեցի Աշոտին, շատ-շատերին, որոնք ինձ ասում են՝ մեր դեմքերը տրորիր, վստահ բարձրացիր: Ես հասնում եմ բերդի աշտարակներին, որ ճառագում են լուսապսակի նման, շողերը հասցնում մինչև Արևմտահայաստան, Կիլիկիա, Նախիջևան: Ես ոտքս դնում եմ շողերից մեկի վրա, որ ինձ Ակն տանի,,,»:
«Օր 6-րդ» հաղորդաշարի հյուրն է գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը: