հյուրը` Սուսաննա Հարությունյան


Չնայած սոցիալ-տնտեսական վատ պայմաններին, այսօր Հայաստանը մանկական մահացությունների ցածր ցուցանիշ ունեցող երկրների թվին է դասվում: Ինչո՞ւ, ինչի՞ մասին են խոսում այդ ցուցանիշերը: Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է «Վստահություն» առողջապահական ՀԿ նախագահ, Մոր և մանկան առողջության դաշինքի խորհրդի անդամ, մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը: 

հյուրը` Տ. Շահե վարդապետ Անանյան


Ինչպե՞ս է ընկալում Ս. Ծննդյան խորհուրդը 21-րդ դարի մարդը, պատրա՞ստ է ընդունել մանուկ Քրիստոսին, ճանաչել Նրան, փայփայել, խնամել, մեծացնել և ապրել Նրանով: Ս. Ծննդյան տոնի առթիվ զրուցում են Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանն ու Տ. Շահե վարդապետ Անանյանը:

հյուրը` Ռալֆ Յիրիկյան


«Մշակույթը ինքնարտահայտման ձև է, այն օգնում է ընդգծել եզակիությունն ու ազգային ինքնությունը»: Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի հյուրն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

հյուրը՝ Նունե Սարգսյան. մաս 2-րդ


«Տեղեկատվությունը հզոր ուժ է առողջ հասարակության ձևավորման, իսկ մարդու իրավունքների պաշտպանությունը՝ կարևոր նախադրյալ երջանկության ապահովման համար»: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը:

հյուրը՝ Նունե Սարգսյան. մաս 1-ին


Տեղեկատվությունը հզոր ուժ է առողջ հասարակության ձևավորման, իսկ մարդու իրավունքների պաշտպանությունը՝ կարևոր նախադրյալ երջանկության ապահովման համար»: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը:

Alt

հյուրը` Արմեն Զաքարյան


Գլոբալ աշխարհում կատարվող իրադարձությունները և ազգամիջյան հարաբերությունները: Հանրային իրազեկվածության մակարդակը երկրի արտաքին հարաբերությունների, միջազգային դաշտում կատարվող տեղաշարժերի մասին: Ռուբեն աբեղա Զարգարյանը զրուցել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հիմնադիր- տնօրեն, լրագրող Արմեն Զաքարյանի հետ:

հյուրը` Ժաննա Անդրեասյան. մաս 2-րդ


Սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանի հետ զրույցի երկրորդ մասում Ռուբեն աբեղա Զարգարյանը քննարկում է հայրենասիրության մերօրյա ընկալման թեման: 

Alt

հյուրը` Ժաննա Անդրեասյան, մաս 1-ին


Սուտը որպես սոցիալական երևույթ, ստի գերակայությունը միջանձնային հարաբերություններում և դրանց հետևանքները: Այս թեմաների շուրջ է զրուցում Ռուբեն աբեղա Զարգարյանը սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանի հետ:

Alt

հյուրը` Լևոն Շիրինյան, մաս 2-րդ


Ռուբեն վարդապետ Զարգարյանը քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ զրույցի երկրոդ հատվածում անդրադառնում է տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական խմորումներին: 

Alt

հյուրը` Լևոն Շիրինյան, մաս 1-ին


Պետականամետ  քաղաքական և մտավորական էլիտայի բացակայությամբ է պայմանավորված այսօրվա ամենաթող վիճակը: Համոզված է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:        

Alt

հյուրը՝ Սեդա Սաֆարյան


Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է փաստաբան Սեդա Սաֆարյանը: Նա անդրադառնում է Հայաստանում փաստաբանի անկախության և անվտանգության երաշխիքներին, փաստաբանական փորձառության կարևորությանը: 

Alt

հյուրը` Ալեքսանդր Թոփչյան


Գրող, գրաքննադատ և թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է: Զրույցը Սրբոց Թարգմանչաց տոնի, թարգմանական մշակույթի արդի որակի և համաշխարհային գրական շուկայում մեր դերի մասին է: